Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
9,200 ֏
Առկա չէ
Տարիքային սահմանափակում | 18+ |
---|---|
Հեղինակ | Ցուգումի Օբա |
Թարգմանություն | Եկատերինա Ռյաբովա |
Նկարազարդումներ | Տակեսի Օբատա |
Հրատարակչություն | Азбука |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2020 |
Էջեր | 392 |
Ֆորմատ | 150x220 մմ |
ISBN | 978-5-389-13718-9 |
Լեզու | Ռուսերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 706 գ |
Գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելո ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին։
Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝ մնացածի կյանքը բարելավելու համար։ Ցուգումի Օբան ցույց է տալիս ոչ միայն պայամանական հանցագործի ցանկությունները, մտքերը, այլև հասարակության վերաբերմունքը երևույթին։ Ոմանք Կիրային Աստված են համարում, մյուսները կարծում են, որ նա շատ ինքնավստահ է։ Ամեն դեպքում, ճշմարտության ընտրությունը թողնված է ընթերցողին։
Reviews
There are no reviews yet.