Կանադացի վիպասանուհի Լյուսի Մոդ Մոնթգոմերիի՝ 1915-ին լույս տեսած «Աննան Արքայազնի կղզում» վեպը հայ ընթերցողին է ներկայացնում արդեն վաղուց հայտնի («Աննան Կանաչ կտուրներից», «Աննան Ավոնլեայում») կարմրահեր ու երազկոտ աղջկա՝ Աննա Շիրլիի կյանքի նոր պատմությունը:

Գրական այս հրաշալի կերպարը, որը վաղուց հասցրել է գրավել բազում ընթերցողների սրտերը, ներկայանում է նոր լույսի տակ. Աննան արդեն ուսանողուհի է և համալսարանական կրթության հետ մեկտեղ ուսանում է նաև կյանքի դասերը: Նա կատարում է նաև գրական փորձեր, որտեղ, ինչպես և ամենուրեք, ուրախությունն ու հիասթափությունը հաջորդում են միմյանց:
Աղջիկը տառապում է երազանքների և իրականության դաժան բախումից: Նա անցնում է մանկության տխուր ճամփաներով, ապրում դասընկերուհու կորստի պատճառած ցավը և բացահայտում է իրական սիրո տվայտանքները: Այդուհանդերձ, Աննան պահպանում է իր անաղարտ երազանքներն ու վերջիվերջո ձեռք բերում ամենից կարևորը՝ անդավաճան և մաքուր սերը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Աննան Արքայազնի կղզում | Լուսի Մոդ Մոնտգոմերի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...