Սիրելի՛ գրքասեր

Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:

«Բառախաղ 2»-ը հանրաճանաչ ինտելեկտուալ խաղի նոր և ընդլայնված տարբերակն է, որը ստեղծված է հայախոս ինտելեկտուալ հասարակության համար։ Այն պահպանում է դասական խաղի դինամիկան, բայց առաջարկում է ավելի մեծ բառապաշար և ավելի երկար խաղային կյանք։

Խաղի ընթացքում մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում հնարավորինս շատ բառեր բացատրեն իրենց թիմակցին՝ չօգտագործելով գուշակվելիք բառի անմիջապես ներքևում գրված արգելված բառերը։ Այս սահմանափակումը ստիպում է մտածել արագ, ստեղծագործաբար և գտնել լեզվական այլընտրանքներ։

📦 Տուփի մեջ ներառված է

  • 300 խաղաքարտ, որոնք պարունակում են 3600 բառ

  • 1 ավազի ժամացույց

  • խաղի կանոնների թերթիկ

🎯 Խաղի նպատակը

Թիմակիցներին բացատրել հնարավորինս շատ բառեր՝ հավաքելով առավելագույն միավորներ սահմանված ժամանակի ընթացքում։

«Բառախաղ 2»-ը հիանալի միջոց է՝

  • բառապաշարը հարստացնելու,

  • արագ մտածողություն և լեզվական ճկունություն զարգացնելու,

  • միտքը մարզելու և արգելքներ հաղթահարելու,

  • առողջ մրցակցություն և թիմային համագործակցություն ձևավորելու համար։

Սա խաղ-մարտահրավեր է բոլորի համար՝
թե՛ գերազանցիկների, թե՛ ցանկացած այլ գնահատականներ ստացածների,
թե՛ նրանց, ովքեր վաղուց գնահատականներ չեն ստանում,
և նույնիսկ նրանց, ովքեր հենց իրենք են գնահատում ուրիշներին։
Որովհետև, ինչպես խաղն է ցույց տալիս, ինտելեկտը գնահատական չի հարցնում։

«Բառախաղ 2»-ը իդեալական է ընկերական հավաքների, ընտանեկան երեկոների, թիմային ժամանցի և կրթական միջավայրի համար։

  • Խորհուրդ տրվող տարիք՝ 10–110 տարեկան «ԲԻԳ պստիկների» համար

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...