Հեղինակ | Կարեն Անտաշյան |
---|---|
Հրատարակչություն | Գրանիշ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 176 |
Ֆորմատ | 140x220 մմ |
ISBN | 978-9939-91-758-0 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 350 գ |
«Դզոն»-ը էքզիստենցիալ ճգնաժամի և ինքնության տարբեր ասպեկտների փլուզումի միջով իր պարտությունների վերջնագծին մոտեցած ժամանակակից մարդու պատում է, որն այնուամենայնիվ գտնում է ճանապարհ դեպի ապրելու բերկրանքը և նրա ուղեցույցը բնավ հույսի փողփողուն դրոշակը չէ։ Ինչպիսի՞ն է իրականության հետ առերեսումը վերապրող մարդը և ինչպիսի՞ն է այդ փոխակերպությունների փորձառությունը բանաստեղծելու լեզուն։
«Դզոն» գրքում իր տեղորոշման հստակ կոորդինատները կորցրած մարդն ու իր հավաստիության ինքնորոշումը կորցրած հայերեն բանաստեղծությունը միմյանց արտահայտող մետաֆորներ են։ «Դզոնի» չորս` պարտության, հայտնության, բերկրության և արթնության գրքերում բանաստեղծն իր ընթացիկի պատումով և բանաստեղծությունն իր լեզվական ինքնությամբ անցնում են փոխակերպության հերթագա պարուրակները` փորձելով միմյանց գոյության համար վերագտնել նոր ափդեյթներ` նոր գիտակցություն, նոր չափում, նոր արդարացումներ։
Մինչ մարմնի պարտության անխուսափելիության գիտակցումն իբրև գոյաբանական փնտրտուքի ելակետ հանգում է նոր հոգևոր փորձառության հնարավորության, գերֆորմալացված լեզվի անհաղորդությունը հաղթահարելու ճիգը բերում է նրա` առ աշխույժ ու կենդանի ժամանակակից ժողովրդական բանահյուսություն կազմաքանդման կարիքին։ Ի վերջո վաճառող ու կանխակալ մեդիահոսույթից այդ քանդոնի հավաքչությունը, դրվագումն ու բանաստեղծումը դառնում է սպեկուլյատիվ իրականության վերընթերցման գործիք և կյանքի հավաստի ապրումը վերագտնելու փորձ` որոշակի նոր միֆականություն արտածելով կյանքի և բանաստեղծության ինչ է-ի և ինչ չէ-ի սահմանին։
Reviews
There are no reviews yet.