Վերջին տարիներին կատուները մեր սիրելի ընտանի կենդանիներն են դարձել: Կան բազմաթիվ պատճառներ. Կատուներին խնամելը, ի տարբերություն այլ ընտանի կենդանիների, ավելի հեշտ է, նրանք չեն աղմկում, շատ քիչ են կեղտոտում, սիրառատ են, նուրբ, քնքուշ, սակայն այս ամենի հետ մեկտեղ` նաև քմահաճ:

Այս գրավիչ կենդանուն է նվիրված «Ինչու և ինչպես»-ի այս հատորը: Այն պատմում է կատվի պատմությունը, նկարագրում զգայարանների աշխատանքն ու կատուների պահվածքի առանձնահատկությունները, մարմնի կառուցվածն ու բուծման եղանակները: Սրանից բացի, մանրամասնորեն պատկերվում են կատուների ամենագեղեցիկ ու ամենակարևոր ցեղատեսակները: Նրանք, ովքեր կատու պահելու ցանկություն ունեն, ընտանիքի մռլտացող անդամի խնամքին, պահելուն և սննդին առնչվող բազմաթիվ ցուցումներ ու արժեքավոր խորհուրդներ կգտնեն այստեղ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կատուներ. Ինչու և Ինչպես”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են