Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները:

​Կարդալով հեքիաթները, դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ և դժվարություններ: Բայց քանի որ միջատները նկատելի չեն մեզ, և մենք նույնիսկ չենք հասկանում նրանց լեզուն, ավելի լավ է՝ կարդանք «Թե ինչու»-ների այս շարքը և բացահայտենք այդ հրաշալի էակների կյանքի հեքիաթային գաղտնիքները:

 
Ձեզ շատ սիրող՝
Ճուղուր Երևանցի

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կարդա և գունավորիր 6. Թե ինչու… Հեքիաթներ միջատների մասին 2”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են