Հեղինակ | Միշել Ուելբեք |
---|---|
Թարգմանություն | Ռուզան Միրզոյան |
Խմբագիր | Շողեր Խաչատրյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2016 |
Էջեր | 304 |
Ֆորմատ | 125x200 մմ |
ISBN | 978-9939-51-898-5 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 21-րդ դարի կարևոր գրքերը |
Զանգվածը | 409 գ |
Վեպի իրադարձությունները ծավալվում են 2022 թվականին։ Վեպի գլխավոր հերոս Ֆրանսուան Սորբոնի համալսարանի գրականագիտության պրոֆեսոր է։ Հյուիսմանսի գրականության գիտակը մասնագիտական գործունեության և սեքսի առումով ճգնաժամի մեջ է գտնվում։ Ֆրանսուայի ծնողները մահանում են, իսկ նրա ընկերուհին գաղթում է իր նախնիների հայրենիք Իսրայել: Ֆրանսուան ընկճախտի մեջ է ընկնում և հայտնվում է ինքնասպանության եզրին…
Ֆրանսիական երգիծական Շառլի Էբդո (ֆր.՝ Charlie Hebdo) ամսագրի հերթական համարը պետք է լույս տեսներ 2015 թվականի հունվարի 7-ին. դրանում անդրադարձ էր կատարվում նաև Մ. Ուելբեքի «Հնազանդություն» վեպին։ Պարբերականի առաջին էջին վեպին նվիրված ծաղրանկարը ուղեկցվում էր «Կախարդ Ուելբեքի գուշակությունները. 2015 թվականին ես կկորցնեմ ատամներս, իսկ 2022 թվականին ես արդեն ռամադանի պահքին եմ հետևում» գրությամբ։ Հենց հունվարի 7-ին էլ Շառլի Էբդոն ենթարկվեց մուսուլման ահաբեկիչների հարձակմանը, ինչի հետևանքով սպանվեց 12 մարդ, վիրավորվեց 11-ը։ Զոհվածների թվում էր նաև Մ. Ուելբեքի ընկերը՝ տնտեսագետ Բեռնար Մարին։
Reviews
There are no reviews yet.