+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,490 ֏
Հեղինակ | Մարկ Տվեն |
---|---|
Թարգմանություն | Սարգիս Ալեմյան |
Շապիկը | Հարություն Թումաղյանի |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Կողմնացույց |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 352 |
Ֆորմատ | 145x204 մմ |
ISBN | 978-9939-76-757-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 490 գ |
«Հեքլբերի Ֆիննի արկածները» Մարկ Տվենի վեպն է, որը գրվել է 1884 թվականին։ Սա «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է։
Հեքլբերի Ֆիննը փախչում էր իր դաժան հորից և նավարկություն սկսում Միսիսիպի գետի հոսանքով։ Ճանապարհին, կղզիներից մեկում, նա հանդիպում և ընկերակցում է սևամորթ Ջիմի հետ։
Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով նրանց են միանում երկու խարդախներ՝ դուքսը և թագավորը, որոնք կրկնակի անգամ ստրկացնում են փախստական սևամորթ Ջիմին և գետի երկայնքով ընկած քաղաքներում, կեղծ թատերական բեմադրություններ ներկայացնելով, դրամ են շորթում միամիտներից։
Հեքլբերի Ֆիննը օգնություն է խնդրում Թոմ Սոյերից և նրանք մի ազատման պլան են մտածում։
Բայց եթե Ֆիննը դա շատ լուրջ էր ընդունում, ապա Թոմը դա անում էր զուտ հետաքրքրության համար։
«Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպի մեջ օգտագործվում է «նեգր» բառը, որը համարվում է վիրավորանք աֆրոամերիկացիների համար։ Մարկ Տվենը այս վեպում նշել է ստրկության մասին, նկարագրելով այդ երևույթը, նա իր վեպի հերոսների միջոցով բացահայտ խոսում է իր ժամանակների Ամերիկայի գլխավոր խնդրի մասին։ Մարկ Տվենի այս ստեղծագործությունը Միացյալ Նահանգներում երկար ժամանակ եղել է արգելված գրքերի ցանկում։
Էռնեստ Հեմինգուեյն ասել է . «Ողջ ժամանակակից ամերիկյան գրականությունը գալիս է մի գրքից՝ Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» ստեղծագործությունից։ Դա լավագույն գիրքն է, որ մենք ունենք»:
Reviews
There are no reviews yet.