Խաղը կարող է խաղալ 1 կամ 2 երեխա (առանձին կամ մրցելու նպատակով):
Խաղում առկա են մեծ և փոքր 32 խաղատախտակ (28 խաղային և 4 դատարկ), որոնք առանձնացված են համարակալման միջոցով ՝ ըստ բարդության աստիճանների:
Յուրաքանչյուր խաղատախտակի վրա պատկերները տեղադրված են տարբեր կոմբինացիաներով:
Առկա են նաև 6 տարբեր պատկերներով և 4 գույներով 48 խաղաքարտ:
1. Խաղն սկսելու համար խաղաքարտերից մեկական պատկեր շարում եք սեղանին:
2. Երեխան վերցնում է դատարկ խաղատախտակներից մեկը (կարող է խաղալ սկզբում փոքր խաղատախտակով, այնուհետև մեծ):
3. Երեխան վերցնում է 1 պատկերով խաղատախտակ, ուշադիր նայում, փորձում հիշել դասավորությունը, պատկերները և գույները:
4. Փակում է պատկերով խաղատախտակը:
5. Հիմնվելով հիշողության վրա՝ իր դատարկ խաղատախտակին նույնությամբ հավաքում է պատկերները:
6. Բացում է պատկերով խաղատախտակը և ստուգում:
7. Խաղը շարունակում է նույն կերպ՝ վերցնելով հաջորդ պատկերով խաղատախտակը:
Մրցակցի հետ խաղալու ժամանակ հաղթում է ամենից արագ և ճիշտ հավաքած մասնակիցը:
Reviews
There are no reviews yet.