«Սեր խաղը» ստեղծված է զույգերի համար, ովքեր ցանկանում են դուրս գալ առօրյայից, զվարճանալ, անկեղծ զրույցներ ունենալ և մի փոքր էլ թեժացնել հարաբերությունները։ Սա խաղ է կիսալուրջ հարցերի, համարձակ առաջադրանքների և անսպասելի ժամադրությունների մասին, որը հարմար է հարաբերությունների ցանկացած փուլում գտնվող զույգերի համար։

Խաղը համադրում է զրույցը, մրցակցությունը և խաղային լարվածությունը՝ օգնելով զույգերին ավելի լավ ճանաչել իրար, բացվել, ծիծաղել, լիցքաթափվել և, հնարավոր է, նորից սիրահարվել։ Հարցերն ու առաջադրանքները մշակված են այնպես, որ լինեն միաժամանակ զվարճալի, մտերմացնող և հիշվող։

Տուփի մեջ ներառված է

  • 1 պտուտակ

  • 60 քարտ՝

    • 20 «Բացի՛ր սիրտդ»

    • 20 «Մեր մասին»

    • 20 «Համարձակվի՛ր»

  • 15 «Ժամադրություն» քարտ

Խաղի գաղափարը

Մասնակիցները պտտում են պտուտակը, կատարում համապատասխան քարտի առաջադրանքը կամ պատասխանում հարցին՝ հավաքելով միավորներ։ Խաղի ավարտին շատ միավորներ հավաքած զուգընկերը հաղթում է, իսկ պարտվողը իրականություն է դարձնում պատահականորեն ընտրված ժամադրություններից մեկը։

Խաղի նպատակը

  • զվարճանալ և թուլանալ

  • թեժացնել կրքերը

  • խթանել անկեղծ շփումը

  • նորովի բացահայտել միմյանց

  • ամրապնդել հուզական և ռոմանտիկ կապը

Խաղի տևողությունը կարող եք որոշել ինքներդ՝ ըստ միավորների, ժամանակի կամ քարտերի քանակի։ Հնարավոր է նաև խաղի կանոնները հարմարեցնել ձեր տրամադրությանը և հարաբերությունների դինամիկային։

«Սեր խաղը» իդեալական է ռոմանտիկ երեկոյի, անսպասելի ժամադրության կամ պարզապես «այլ ժամանց՝ այլ տրամադրությամբ» անցկացնելու համար։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...