5,800 ֏
Հեղինակ | Վարդան Պետրոսյան |
---|---|
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 248 |
Ֆորմատ | 155x215 մմ |
ISBN | 978-9939-68-945-6 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 730 գ |
«Սկիզբ» գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը ։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն… ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո…
Հայտնի ժամանակակից հայ դերասաններից մեկն է, որ իր ներկայացումներում անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքական հարցերը։
Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է Երևան 1985 թվականին։
988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ ոզնիներ թատերախումբը, որը, հետագայում վերանվանվելով «Ոզնիներ», եղել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը։
2000 թվականից Վարդան Պետրոսյանն սկսել է բեմադրել հիմնականում հեղինակային ներկայացումներ՝ նվիրված քաղաքական ու հասարակական տարբեր հարցերի։ Հայաստանից բացի նա իր ներկայացումներով հանդես է գալիս Հայկական Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր:
2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս Վարդան Պետրոսյանը տրանսպորտային վթարի է ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ է ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Դատարանը մերժել է նրան գրավով ազատելու դիմումը, չնայած այն ստորագրել էր 11,000 մարդ։Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել 2015 թվականի հունվարի 26-ին։ Նույն թվականի հունվարի 29-ին նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից[11][12]։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է բաց բանտ։ 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից, ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին։
Reviews
There are no reviews yet.