Ժողովածուն ընդգրկում է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» պատմական վէպը: Վէպի բնագիրը լոյս է տեսնում հեղինակային ուղղագրութեամբ: Հրատարակութիւնն ունի առաջաբաններ, ծանօթագրութիւններ, բառարան, մատենագիտական տեղեկանքներ:

«Վէրք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։

«Վէրք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք են պատճառում դաժանությունը, չար ու անմարդկային կիրքը։ Վեպի 3-րդ մասում լուծվում են սյուժետային հանգույցները, և ավարտվում է գլխավոր հերոսի՝ Աղասու կյանքի պատմությունը։

Վեպում առաջադրվող խնդիրներ

«Վէրք Հայաստանի» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը ներկայացվում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Աբովյանը առանձնացրել է 3 հարց՝

  • Լեզվի հարցը, ըստ Աբովյանի՝ դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության ասպարեզում։
  • Գրականության բովանդակությունը, իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետև այնտեղ ներկայացված են երևելի մարդկանց գործերը, և գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։
  • Հերոսի ընտրությունը, ի հակադրություն կլասիցիզմի գրականության, որ հերոսներ է ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից, Աբովյանն ընտրում է Աղասուն՝ ծագումով գյուղացի և իրական անձնավորություն։

Վիդիպեդիա

 

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի | Խաչատուր Աբովեան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...