Լոնդոնյան գրասենյակում առավոտյան թեյն ըմպելիս մեծահարուստ Ռեքս Ֆորթեսքյուի ինքնազգացողությունն անսպասելիորեն վատանում է, և հիվանդանոց տեղափոխվելուն պես նա մահանում է: Հետաքննությամբ պարզվում է, որ նրան թունավորել են, և որ ամենատարօրինակն է՝ հանգուցյալի պիջակի գրպանում հայտնաբերվում են տարեկանի հատիկներ:

Ի՞նչ է սա: Խելագարի ձեռքի գո՞րծ, թե՞ սառնասրտորեն ի կատար ածված ծրագրի մաս: Խորաթափանց միսս Մարփլը պատասխան կգտնի բոլոր հարցերին:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տարեկանով լի գրպան | Ագաթա Քրիստի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...