Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը։ Բայց որքան մարմնով ահեղ, նույնքան էլ հոգով փխրուն էր նա ու պարզասիրտ՝ ունակ սիրելու և թախծելու։

«Հայրենի պատմություններ» խորագրով ներկայացվող պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։

Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...