+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,990 ֏
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
---|---|
Թարգմանություն | Արա Բազարյան |
Շապիկ | Հարություն Թումաղյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Կողմնացույց |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 504 |
Ֆորմատ | 145x204 մմ |
ISBN | 978-9939-76-704-8 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | BBC TOP-200 |
Զանգվածը | 720 գ |
«Օլիվեր Թվիստի արկածները» Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպն է, որի գլխավոր հերոսը երեխա է:
Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին, Օլիվերի մեջ հարազատ հոգի է տեսնում և բարություն է դրսևորում նրա հանդեպ:
«Օլիվեր Թվիստի արկածները» կանխագուշակում է Դիքենսի սոցիալական վեպերը նրանով, որ այս գրքում տրվում է ամբողջ անգլիական հասարակության հատումը՝ լոնդոնյան արիստոկրատական առանձնատներից մինչև գավառական մանկատունը, և ցույց է տալիս նրանց կապը: Քննադատության թիրախ են դառնում աշխատանքային տները և մանկական աշխատանքը, հանցավոր գործունեության մեջ երեխանների ներգրավման նկատմամբ կառավարության անտարբերությունը:
Ինձ թվում էր, որ պատկերել հանցավոր խմբավորման իրական անդամների, նկարագրել նրանց ամբողջ այլանդակությամբ, նրանց ամբողջ նողկալիությունը, ցույց տալ խղճուկությունը, նրանց աղքատությունը, ցույց տալ նրանց այնպիսին, ինչպիսին կան իրականում, նրանք միշտ գողանում են, բռնկված անհանգստությամբ, կյանքի ամենակեղտոտ ուղիներով և ուր էլ որ նայեն, ամենուր սև, սարսափելի կախաղան է նրանց առաջ, ինձ թվում էր, որ դա պատկերել, նշանակում է փորձենք անել այն, ինչ անհրաժեշտ է, և որը կծառայի հասարակությանը: Եվ ես դա կատարեցի իմ ուժերի սահմաններում:
«Օլիվեր Թվիստի արկածները» վեպի Չարլզ Դիքենսի նախաբանը:
«Օլիվեր Թվիստի արկածները» հրատարակվել է Bentley’s Miscellany գրական ամսագրում՝ 1837 թվականի փետրվարից մինչև 1839 թվականի մարտը: Վեպը հրատարակվել է նաև այլ հրատարակչությունում Bentley’s Miscellany ամսագրի հրատարակչի հետ պայմանագրի համաձայն՝ 1838 թվականի հոկտեմբերին: 1846 թվականին վեպը տպագրվել է Դիքենսի կողմից՝ ամսական համարներում, որոնք լույս էին տեսնում հունվար-հոկտեմբեր ամսիներին:
Reviews
There are no reviews yet.