Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպն արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունը, որն իշխում էր հետհեղափոխական շրջանում, հատկապես մտավորականության մոտ: Այս առումով՝ վեպը նաև ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչև 1918–20 թթ. քաղաքացիական պատերազմը: «Դոկտոր Ժիվագո» վեպի սյուժեն բարդ է և խճճված: Պաստեռնակը ստեղծել է բազմաթիվ կերպարներ, որոնք, շատ հաճախ անկանխատեսելի ձևերով, առնչվում են միմյանց հետ ամբողջ վեպի ընթացքում: Վեպի սյուժեն ստորև ներկայացվում է տարբեր մասերով՝ ըստ ժամանակագրական կարգի: 1958 թվականին Պաստեռնակն այս վեպի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: Վիքիպեդիա
«Որ չկորչես թաղամասում» վեպը մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ կյանքի օբյեկտիվ իրողություններն են: Օրերից մի օր մենք ի վերջո մոռանում ենք մեր կյանքի անախորժ կամ էլ չափից դուրս ցավագին մանրամասները: Բավական է մեջքի վրա պառկած լողալ մակերևույթով ու փակ աչքերով օրորվել անհատակ ջրերի երեսին: Շատ տարիներ անց փորձում ես գտնել մի շարք հանելուկների լուծումը, որ ժամանակին հանելուկ չէին, ուզում ես վերծանել կիսով չափ ջնջված գրերը հնագույն մի լեզվի, որի այբուբենն անգամ չգիտես: Ինչո՞ւ մարդկանց, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում, որոնց հանդիպում եք կյանքում մի անգամ ու այլևս չեք տեսնի, վիճակված է, ասես...
Վեպը սրընթաց սյուժեով մի պատմություն է մարդկային տարօրինակ ճակատագրի մասին, որ բախվում է խաղաղության ու քաոսի, կարգի ու անկարգության անլուծելի առեղծվածին: Վեպի երեսունհինգամյա հերոսը`Անտուան Մոնտեսը, հոր մահից հետո գալիս է վերջինիս ժառանգությունը ստանալու`քաղաքի ամենամեծ կալվածքներից մեկը խաղողի այգիներով: Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրականությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրակացությունների միջոցով: «Քամու» պատումն իսկապես նման է «բարրոկո խորանազարդի»`մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով...
Շվեդական ակադեմիան 1964-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից` չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը: «Սրտխառնոցը» (1938) Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որն անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին:
Պատմողի հետ հանդիպումը տեղի է ունենում Ամստերդամի բարում: Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում: Իր կյանքում տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից: Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար: Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը: Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին: Վաստակում էր վիճելով և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր: Նա պաշտպանում էր միայն արդար գործերը: Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար: Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով: Կանգ է առնում և նայում է...
Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է: Լուր է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց: Մոր թաղմանը գնալու համար ստանում է երկշաբաթ ազատում աշխատանքից: Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ: Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին: Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում: Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան: Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր: Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին...
Վեպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով...
Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Այս գրքում հավաքված են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած կանանց պատմությունները: Վեպի վերնագիրը բելառուս գրող Ալես Ադամովիչի «Պատերազմը տանիքների տակ է» գրքի առաջին տողերից է վերցված: Վիքիպեդիա
Հունգարացի գրող Իմրե Կերտեսի՝ 1975-ին լույս տեսած «Անբախտությունը» վեպը Հոլոքոստի մասին գրված տաղանդավոր ստեղծագործություններից է: Ծագումով հրեա Կերտեսի վեպը 2002-ին արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում, որով մեկ անգամ ևս վավերացվեց «Անբախտության» կարևոր դերը համաշխարհային հոլոքոստապատումի համատեքստում:
15-րդ դարավերջին մասնատված Իտալիայում Ինոկենտիոս 8-րդ պապի վախճանից հետո պապական տերության գահին է բարձրանում իսպանական ծագմամբ հռչակավոր Բորջա ընտանիքի վերջին ու թերևս ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ռոդրիգո Բորջան՝ նույն ինքը Ալեքսանդր 6-րդ պապը: Պատմաքաղաքական լարված իրավիճակում Բորջան ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել իր ինքնիշխանությանը սպառնացող կայսրությունների հետ և ամեն գնով պահպանել իր գերակայությունը Ապենինյան թերակղզու իշխանական տերությունների հանդեպ: 2014 թ. լույս տեսած իր միակ վեպում Դարիո Ֆոն, հավատարիմ մնալով Բորջաների մասին պատմական ակունքներին, վերարտադրում է հայտնի գերդաստանի պատմությունը՝ կենտրոնանալով Ալեքսանդր պապի դստեր՝ Լուկրեցիա Բորջայի անձի հետ կապված բազմաթիվ պալատական խարդավանքների և սիրային արկածների վրա: Սակայն հեղինակը, հրաժարվելով ժամանակաշրջանի տարեգրություններում և առավել ուշ...
Մարիո Վարգաս Լյոսայի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խուլիա մորաքույրը և գրչակը» ինքնակենսագրական բնույթի վեպը (1977), հյուսված է գրեթե չառնչակցվող երկու զուգահեռ պատմությունից, մեկը մեծ գրող դառնալու երազանքով տարված պատանի Մարիոյի ու նրանից տասնչորս տարով մեծ կնոջ՝ Խուլիայի ռոմանտիկ սիրո և ամուսնության ոդիսականն է, մյուսը Մարիոյի գործընկերոջ՝ ռադիոդրամաների սցենարիստ, ռեժիսոր, դերասան Պեդրո Կամաչոյի արտասովոր փառքի և անկման երգիծապատումը:
«Նահապետի աշունը» վեպը (1975) հեղինակի գնահատմամբ իր կարևորագույն ստեղծագործությունն է: Վեպի հերոսը՝ Կարիբյան ափի երևակայական երկրներից մեկի՝ դեպքերի բերումով իշխանության ղեկին հայտնված, անփոփոխ, անմահ թվացող զառամ նախագահը, մարմնավորում է ոչ միայն 20-րդ դարի լատինամերիկյան երկրների իրական, այլև ժամանակակից բոլոր բռնակալներին: Մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի և նրա մենության մասին: Վեպը գրվել է անփոխարինելի բռնապետի նախատիպով, որն իշխանությունում էր ավելի քան 100 տարի, վեպում կան որոշ իրական կերպարներ, Լատինական Ամերիկայի ղեկավարներից՝ Խուան Վիսենտե Գոմես (Վենեսուելա), Խերարդո Մաչադո և Ֆուլխենսիո Բատիստա (Կուբա), Պրոֆիրիո Դիաս (Մեքսիկա), Գասպար Ֆրանսիա (Պարագվայ) և ուրիշներ։ Գարսիա Մարկեսի խոսքերով,...
Լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ նրա պարգևատրումը...
«Մի գիշերվա հյուր» վեպը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Պատերազմի, աղետների, ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են: վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին:
Դոն Ժուան» վիպակում Պետեր Հանդքեն մեծ սրտակերի պատմության սեփական ու չափազանց յուրահատուկ տարբերակն է առաջարկում: Այստեղ Դոն Ժուանը ավելի շատ «թափառական հրեա» է, քան գայթակղությունների ու մենամարտերի վարպետ: Իր թափառումներում նա հանդիպում է ամենատարբեր կանանց, որոնց միավորում է մեկ հատկանիշ՝ բոլորն էլ ձգտում են գայթակղել Դոն Ժուանին: Վիպակը գրված է նուրբ ու բանաստեղծական ոճով՝ ներթափանցված նուրբ հումորով ու հեգնանքով:
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը` անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը` նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք` գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Պետեր Հանդքեի «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» վեպը բաժանված, բայց միմյանց անընդհատ հետապնդող ամուսինների հարաբերությունները ներկայացնող հոգեբանական տպավորիչ մի երկ է: Վեպում առկա են ինքնակենսագրական տարրեր:
Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի այս ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները, որոնց մեծագույն մասը հայերեն է թարգմանվում առաջին անգամ:
«Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը հոգեբանական ցնցող սուզումներով պատմություն է, որտեղ արժևորված ու իմաստավորված է յուրաքանչյուր`անգամ պատահական բառն ու ժեստը: Փոքրիկ գլուխգործոց դարպասապահի բաց թողած գոլի մասին, գոլ, որ ուղղակի փոխեց նրա կյանքը:
Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին: Առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Վիքիպեդիա
Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպի համար հիքմ է ծառայել Հին Եգիպտոսի 6-րդ դինաստիայի Մերենրա 2-րդ Նեմթիեմսաֆ փարավոնի կերպարը: Նա Պեպի 2-րդի և Նեյթ թագուհու որդին էր, Նիթոկրիս թագուհու եղբայրն ու ամուսինը և թագավորել է մ. թ. ա. 2219-2218 թթ: Թարավոնի գահակալման կարճ ժամանակաշրջանը կապում են կամ նրա հիվանդության, կամ պետական հեղաշրջման հետ: Մահֆուզի վեպը բացահայտում է իրական պատճառները….
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են նրա տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող անպատնելի տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին...
Վեպը մի ծեր ֆերմերի տասը օր ձգվող թաղման պատմություն է: Վեպը կառուցված է հերոսների մենախոսություններով: Կազմված է 29 գլխից: Ֆոլքները վեպն ընծայել է Հալ (Հարիսոն) Սմիթին՝ իր ընկերոջն ու հրատարակչին, որի Cape & Smith հրատարակչությունում է լույս տեսել գիրքը: Վեպի վերնագիրը «Ոդիսական»-ից է: Վիքիպեդիա