Հոգեբանական թրիլերների «թագուհի» Դաֆնա Դյումորիեի հանրահայտ «Թռչուններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվանականին «Խնձորենի» անվան տակ, իսկ 1953 թվականին՝ «Համբուրիր ինձ կրկին, անծանոթ» անվան տակ: Բացի հիմնական 6 պամտվածքներից այս հավաքածուում տեղ է գտել նաև «Счастливого Рождества» պատմվածքը, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն: Կարելի է երկար վիճել Դաֆնա Դյումորիեի պամտվածքների շուրջ, բայց եթե ցանկանում ադրենալինի անսպառ քանակ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Վոլդ Մեսսինգի անձնական օրագրի առաջին ռուսերեն հրատարակությունն է: Հանրահայտ էկստրասենցի անձնական գրառումները հավաքված են այս գրքում: Գիրքն ամբողջապես բացում է Մեսսինգի հոգին՝ բացահայտելով նրան հիշողությունների միջոցով: Այստեղ նա այնքան անկեղծ է, որքան դա հնարավոր է: Հենց այս օրագրում նա տալիս է իրեն ամենաանկեղծ ու վախեցնող հարցերը՝ Ի՞նչ է իմ շնորհը՝ օրհնությու՞ն, թե՞ անեծք, Որտեղի՞ց է իմ գերհնարավորությունը՝ Աստծու՞ց, թե՞ Սատանայից, Ինչպե՞ս ապրել այս անմարդկային պատասխանատվությամբ, Ո՞վ եմ ես՝ սուտ-գուշակո՞ղ, թե՞ Առաքյալ:
Գրքում ներկայացված է Ռուսաստանի պատմությունը Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք (2000-2015թթ.): Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ և տասնյակ հարցազրույցներ, որոնք հեղինակ վերցրել է Պուտինի մոտ շրջապատից: Մեկ գրքի մեջ հավաքված մտքեր, կարծիքները, փաստերը ստեղծում են Կրեմլի ու մասնավորապես Պուտինի ամբողջական պատկերը: Գիրքը մեծա աղմուկ է բարձրացրել ինչպես Ռուսաստանում, այդպես էլ դրա սահմաններից դուրս:
Անգլիացի լրագրողուհի Քլեո Ջեյմսը Նյու Յորքում իր ամուսնում բռնացնում է լավագույն ընկերուհու հետ սեքսով զբաղվելիս: Ժամանակն է վերջ տալ ամուսնությանը: Նույն ժամանակ Լոնդոնում Մաֆֆինը, քաղաքի ամենակրքոտ մերկ նկարահանվող մոդելը, հասկանում է, որ իր ամուսինն ավելի շատ է պահանջում իրենից, քան ինքը կարող է տալ…
Ֆեն-Շույը հին չինական ուսմունք է տարածքի հարմարավետության մասին: Այն կիրառվում է դրական էներգիայի ավելացման և կյանքի որակի բարձրացման համար: Այս գիրքը Ձեզ կտա ֆեբ-շույի մասին հիմնական բազային գիտելիքները՝ չծանրաբեռնելով ավելորդ տեղեկություններով և հնարավորություն տալով միանգամից անցնել իրագործման: Այս պարզ ուղեցույցը ներառում է քայլ առ քայլ խորհուրդներ, թե ինչ կարելի է փոխել տանը, բնակարանում, այգում, գրասենյակում, բակում, որպեսզի հաջողության հասնես աշխատանքում ու բիզնեսում, լավ հարաբերություններս ստեղծես հարազատ մարդկանց հետ, ամրացնես ամուսնական կապը, լավացնես ինքնազգացողությունը:
2011 թվականին հրատարակվեց Էրիկա Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը: 3 ամիս անց գիրքը դարձավ ճանաչված համաշխարհային բեսթսելլեր: Էրոտիկ տեսարաններով և սադոմազոխիզմի տարրերով սիրո պատմությունը մեծ վեճերի առիթ դարձավ: Գրքի հանրահայտությունը բացատրեցին ֆեմինիզմի անկման և կանանց՝ տղամարդկանց բացարձակ իշխանության ներքո գտնվելու ցանկության հետ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կանացի մազոխիզմը: Այդ խնդրի մասին առաջինը խոսեց Զիգմունդ Ֆրոյդը: Հոգեվերլուծության հիմնադիրն իրեն բնորոշ կտրականությամ ասաց, որ լինել կին նշանակում է հակված լինել մազոխիզմին: Դա որոշված է բնությամբ: Իսկապես այդպե՞ս է: Ի՞նչ է կանացի մազոխիզմը. խնդիր, որն ունի լուծու՞մ, թե՞ մի երևույթ, որի հետ հարկավոր է պարզապես հաշվի նստել:
Անգամ եթե Դուք պատկանում եք այն երջանիկ մարդկանց թվին, ովքեր սիրում են իրենց աշխատանքն ու վայելում ենք կյանքը, միևնույն է լինում են պահեր, երբ ամեն ինչ ասես քանդվում է: Հանրահայր Դեյլ Քարնեգիի փորձված մեթոդները կարող են օգնել յուրաքանչյուրին կյանքի բոլոր օրերը դարձնել հետաքրքիր, ուրախ և արդյունավետ:
Երկու աշխարհների հատման վայրում, Արևելքի ու Արևմուտքի սահմանում կա լեռնաշղթա: Անունն է Ուրալ, ինչը նշանակում է՝ «Արևի մոտ կանգնածը»: Զբոսնում է Ուրալով Դանիլա-վարպետը, ով սպասում է իր սիրելիին: Սիրելի կմեծանա և նախանշված օրը կգա կյանքի նշանով օժտված քարի մոտ: Հեքիա՞թ: Ոչ, հեքիաթ չէ: Պրոֆեսոր Ռուսինովը հարցեր ունը Դանիլա-վարպետին տալու: Եվ Պղնձե լեռան տիրուհուն նույնպես: Նրանց հետ կցանկանային նաև զրուցել և՛ լուրջ շվեդ բիզնեսմենները, և՛ ռուսական հատուկ ծառայությունները, և՛ ազգային անվտանգության աշխատակիցները, բոլոր, ով ինչ-որ բան գիտի քանդված Գանձ փնտրողների գերգաղտնի ինստիտուտի նախագծերի մասին: Բայց «Արևի մոտ կանգնածը» պահում է գաղտնիքները…
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Գիրքը թարգմանվել է աշխարհի 35 լեզուներով և ոգեշնչել է ավելի քան 5 միլիոն ընթերցողների ամբողջ աշխարհում: Այն կատարյալ ցուցում է՝ ինչպես կարելի է աշխատանքը կրքի վերածել: Կարևոր չէ՝ որքան է այդ աշխատանքը սիրելի կամ հաճելի: Գիրքը կարող է հետաքրքրություն մտցնել անգամ ամենաձանձրալի աշխատանքում:
Ուզում եք հանգիստ կյա՞նք ապրել՝ առանց սթրեսսների և անդադար շտապելու, առանց անավարտ խնդիրների ու չհասցնելու անիմաստ զգացմունքի: Այս գիրքը փորձված մեթոդի կյանքի հանգիստ ռիթմի բերելու համար:
Յուրաքանչյուրն առօրյարում գործ է ունենում խաբեությունների հետ: Կարևոր չէ՝ որքան եք Դուք խելացի, հարուստ կամ հայտնի: Եթե Ձեզ խաբել է կամ գումար է կորզել ընկերը, բարեկամը կամ գործընկերը, կարող եք վստահ լինել՝ Դուք միայնակ չեք: Աշխարհը լի է վտանգավոր մարդկանցով, որոնք կոչվում են խաբեբա: Երբեք հնարավոր չէ բացահայտել խաբեբային, եթե չեք տիրապետում մարմնի լեզվին, ժեստերին, խոսքին և այլն: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ զերծ մնալ խաբեբայություններից:
Համաշխարհային բեսթսելլներների հեղինակ և The New Yorker-ի լրագրող Մալքոլմ Գլադուելը, ոգեշնչված Դավիթի և Գողիաթի մասին աստվածաշնչյան պատմույթամբ, վերլուծում է ուժեղի հանդեպ թույլի հաղթանակը: Հոլիվուդյան միլիարդատեր, ով առաջին գումարները վաստակել է 10 տարի մաքրելով փողոցները, մարզիչ, ով թույլ բասկետբոլային թիմը հաղթանակի է բերում հատուկ ռազմավարությամբ, բժիշկ, ով կյանքը նվիրում է մանկական լեյկիմիայի դեմ պայքարին, անվախ մարդ, ով ռասայական խտրականությամբ ողողված միջավայրում պայքարում է մարդու իրավունքների համար, ինչպես նաև շատ այլ մարդիկ, ովքեր կարողացել են լուծել անլուծելի խնդիրներ: Այս իրական մարդկանց օրինակով հեղինակը ապացուցում է, որ թույլ մարդը, ով ունի երկաթե կամք, կարող է հաղթել ամենաուժեղին անգամ:
Վեպի համար պատմական հիմք են հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի Հյուսիսաֆրիկան և Իտալական արշավները: Պատմությունը շարադրված է առանց ժամանակային հաջորդականության: Այն տեղափոխվում է անգլիացի պացիենտի հուշերից դեպի ներկան: Նա վիրավոր է և գտնվում է կանադացի ռազմական բուժքույր Հանայի խնամքի ներքո: Կամաց-կամաց նա վերհիշում է կտորներ իր վերապրածից անապատում, բայց դա դեռ չի կարողանում հիշել իր անունը: Այլոց խոսքերով նա եզրակացնում է, որ ինքն անգլիացի է, բայց իրականում է նա ամենևին այլ մարդ է… Վեպն արժանացել է Բուքերյան մրցանակի: 2018 թվականին վեպին շնորհվել է «Ոսկե Բուքեր», որ տրվել է Բուքերյան մրցանակաբաշխության 50-ամյակի առթիվ: Ընթերցողները քվեարկել են այս գրքի համար որպես վերջին 50...
«Էլիզաբեթ Կոստելլոն» անկեղծության հրովարտակ է: Պատմություն մի հետաքրքիր ավստրալուհի գրողի մասին, ով երբեք գոյություն չի ունեցել: Ճանաչված հանճար. նա խոսում է գրականության և արվեստի, փառքի ու հարստության, խանդի և սեքսի մասին: Հաճախ նա դառնում է չափազանց բաց, բայց ոչ երբեք ամբողջովին խելացի: Միայն մնալով Էլիզաբեթը հաճախ խիզաք քայլի է գնում. վերլուծելով սեփական կյանքը, սեփական արարքները՝ նա դառնում է ոչ միայն այլոց, այլև սեփական դատավորը: Նա փրձում է գտնել պատասխան ամենակարևոր հարցին՝ ինչ է հարկավոր մարդուն այս աշխարհում և որն է մարդու առաքելությունը:
Առաջին անգամ հրապարակվել է 1980 թվականին «Новый мир» ամսագրում։ Ավելի ուշ հրատարակվել է «Բքոտ կիսակայարան» վերնագրով։ 1990 թվականին «Знамя» ամսագրում լույս տեսավ «Չինգիզ խանի սպիտակ ամպը» վիպակը, որն հետագայում հիմնական վեպի մասը դարձավ։ Կիսակայարանի նախատիպը գրողը ընտրել է Բայկանուր տիեզերական կայանի մոտ գտնվող Տորետամ կիսակայարանից, որն էլ իր անվանումը ստացել է կից գերեզմանից, որտեղ թաղված է շեյխ Տորե-Բաբան՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։ Վիքիպեդիա
Բիլբաո, Իսպանիա։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ո՞ւր ենք գնում»։ Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը թանգարանի գմբեթում է անցնում։ Սկզբում ցուցադրվում է Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ...
Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
«Մատատիների տիրակալը» եռագրության երկրորդ մասն է, որն ներառում է երկու գիրք։ Առաջին անգամ գիրքը հրապարակվել է Լոնդոնում 1954 թվականինՆախորդ գիրքը «Մատանու եղբայրություն»-ն է, իսկ հաջորդը՝ «Արքայի վերադարձը»։ Վեպի հիման վրա ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2002 թվականին նկարահանել է «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմը։ Վիքիպեդիա
Վոլտերի մեծ գրական ժառանգությունից առավել հայտնի են նրա փիլիսոփայական ստեղծագործությունները: Հեղինակը կարողացել է վարպետորեն միահյուսել առօրյայի ծանրակշիռ խնդիրները բացահայտող ավանդական գրական ոճն ու տարբեր փիլիսոփայական դոկտրինները և դժբախտ սիրահարների մասին տխուր պատմությունների հետ: Ինչպես գրել է Պուշկինը՝ Վոլտերը լցրել է Փարիզը ստեղծագործություններով, որոնցում «փիլիսոփայությունը խոսում է ժողովրդական և հումորային լեզվով»:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Իր նոր գրքում հեղինակը ձևակերպել է HR-մասնագետի համար կարևորագույն խորհուրդները, որոնք կօգնեն մոտիվացնել աշխատակազմին առանց նյութական շահի: Դուք կարող եք ընտրել ամենահարմարը Ձեր ընկերության համար՝ հայտնի կամ ամբողջովին անսովոր, քիչ ներդրում պահանջող կամ ընդհանրապես առանց ներդրման: Դուք կիմանաք՝ ինչպես օգտագործել կորպորատիվ ԶԼՄ-ները և նկարահանել ֆիլմ, անցկացնել խաղեր և միջոցառումներ, գեներացնել նոր մտքեր ու ստեղծել ջերմ մթնոլորտ կոլեկտիվում: Բոլոր խորհուրդներն ունեն մեկ ընդհանուր յուրահատկություն. դրանք շատ պարզ են ու հեշտ իրականացվող:
Մուստաֆա Քեմալը, ով հայտնի է որպես Աթաթուրք, Թուրքիայի ամենաազդեցիկ կերպարներից է եղել: Բայց ինչպիսի՞ն է եղել ճանապարհը դեպի իշխանություն: Եվ ինչպե՞ս են նրա երիտասարդ զինվորական տարիներն ազդել որոշումների վրա, երբ նա արդեն նախագահ էր: Այս գիրքը ամբողջական պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն հանցագործներից մեկի՝ Աթաթուրքի մասին:
Այս վեպ-երևակայությունը, որը գրվել է Ուիլլիամ Բերրոուզի փոքրիկ մեքսիկական բնակարանում, միայն պատմությում չէ Լոուելլում անցկացրած մանկության տարիների մասին: Այստեղ Քերուակը ներկայացնում է Գյոթեի «Ֆաուստի» իր տարբերակը: Բժիշկ Սաքսը պայքարում է համաշխարհային չարի դեմ, որն ունի ացտեկական լեգենդների Օձի արտաքին, և պայքարի ընթացքում իրականության և երևակայության միջև սահմանը անէանում է: