«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Հետևելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն:
Այս վեպը ներշնչված է Շարլոթ Սալոմոնի կենսագրական ստեղծագործությունից: Երիտասարդ գերմանացի գեղանկարչուհուն սպանել են քսանվեց տարեկանում. նա հղի էր: Հիմնական սկզբնաղբյուրը նրա ինքնակենսագրական վեպն է՝ «Կյա՞նք, թե՞ թատրոն»:
Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին… Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի, տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով…
«Միջօրեի տիկինը» վեպում գլխավոր հերոսուհին ու իր մայրը իրենց շրջապատում օտար են, նրանք հրաժարվել են ազգությունից ու հավատից, ապրում են կեղծ ինքնությամբ: Ճակատագրի դեմ պայքարում նրանք ձախողվում են ու ժամանակի ընթացքում կորցնում խոսելու ունակությունը: Վերապրելու համար նրանք սովորում են լռել, որի հետևանքով էլ օտարանում և ուրանում են իրենց երեխաներին:
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Կոմպոզիցիա Գրքի կոմպոզիցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել Շերվուդ Անդերսոնի «Վայնսբուրգ, Օհայո» և Ջոն...
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Ճանապարհով գնում էր մի մարդ» վեպն առաջին հայացքից հին հունական դիցաբանության հանրահայտ սյուժեների չափազանց տեղայնացված մշակում է: Այնինչ խորքում վեպը հայրենիքի ու հայրենիքի կարոտի խորունկ ընդհանրացում է ՝ հուզական տպավորիչ շեշտադրումներով:
Ճամփորդություն գիշերից անդին (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թ.: Վեպը նաև ինքնակենսագրական է, որը պատմում է նրա գլխավոր հերոս Ֆերդինանդ Բարդամուի կյանքի մասին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ Վեպը հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, որտեղ Սելինը հաճախ որոշ մտքեր կիսատ էր թողնում և դրանց փոխարեն բազամակետեր դնում։ Սելինը հաճախ նաև հիպերբոլաներ է օգտագործել վեպում։ Կարճ մտքեր Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը: *** Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են: *** Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն`ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները: ***...
Ռիո դե Ժանեյրո, 1913 թվական: Բրազիլիայի նախագահի քարտուղարը սպանվել է «Հնարքների տան» ննջասենյակներից մեկում: Այս հին տունը, որ ինչ-որ ժամանակ պատկանել է մարկիզ Սանթոսին, հետագայում վերածվել է գաղտնի սիրեկանների բնի` գործելով բժշկական հաստատության դիմակի ներքո և ղեկավարվելով կանացի սեքսուալ ֆանտազիաների ուսումնասիրությամբ տարված գիտնականների կողմից:
«Հուսարը տանիք վրա» վեպը արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1832-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում՝ լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ:
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպն է, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում: Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին: Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»): Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան: Ցանկացած ընտրություն բեռնված...
Ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խատուտիկի գինին» (1957), կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Խատուտիկի գինին գրքում, որը մի հիշարժամն ամռան հուզաթրթիռ ժամանակագրությունն է, հենց «ամռան համն» է լեզվին, ամառը՝ ինքնին՝ «բռնած ու խցանած»: բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք:
Թուրք հայտնի գրող Ահմեդ Համդի Տանպընարի վեպն է: Ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլում: Վեպը բաղկացած է 4 մասերից՝ «Իհսան», «Նուրան», «Սուաթ», «Մյումթազ», որոնցից յուրաքանչյուրը անվանվել է ի պատիվ հերոսներից մեկի[1]: Բոլոր իրադարձությունները, որոնք նկարագրվում են գրքում, տեղի են ունենում 1939 թվականի օգոստոսի 31-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: Գրքում ներկայացված են նաև օրվան նախորդած իրադարձությունները և հերոսների հիշողությունները: Վեպի գլխավոր հերոսը համալսարանի դասախոս Մյումթազն է, ով 27-28 տարեկան է։ Մյումթազի հայրը սպանվել էր հույների կողմից՝ Հույն-թուրքական պատերազմի։ Վերջիններս այրել էին Մյումթազի հայրական տունը, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։...
Ուկրաինացի երիտասարդ գրողի այս գրքում զետեղված երեք վիպակները՝ հասնում են մի կետի, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատարկությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի: Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտվում է: Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պետք է օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու հենց այդ վերադարձի առասպելը:
Պաուլու Կոելյուի «Լրտեսը» վեպը իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:
«Թունելը» վեպում Էռնեստո Սաբատոն իր հերոսի՝ նկարիչ Կաստելի գիտակցության միջոցով ապացուցում է, որ հույսը, որպես այդպիսին, գոյություն չունի, և որ մարդկային գիտակցությունը երբեք չի կարող հասնել անվերապահ կամ բացարձակ սիրո:
Վեպում պատմվում է Զազի անունով 12-ամյա ֆրանսիացի աղջնակի մասին, որն առաջին անգամ եկել է Փարիզ և նպատակ ունի իրականացնել իր երազանքը՝ սեփական աչքերով տեսնել մետրոն: Նա ինքնակորույս տեղաշարժվում է ամբողջ Փարիզով՝ ամեն անգամ հայտնվելով ծիծաղելի իրադարձությունների կենտրոնում:
Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի այս ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները, որոնց մեծագույն մասը հայերեն է թարգմանվում առաջին անգամ:
«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթին ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ:
Պաուլու Կոելյուի նոր՝ «Անհավատարմություն» վեպը նույնպես արդեն հասցրել է դառնալ համաշխարհային բեսթսելլեր: Կրկին շեշտը դնելով գրավիչ սյուժեի ու տպավորվող ձևակերպումների վրա՝ Կոելյուն այս անգամ փորձում է կնոջ անունից ու կնոջ հոգեբանությամբ վերլուծել իրերն ու երևույթները:
«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և , ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում է խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել տհաճության «զգացումից», որն ուղեկցելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է , սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել:
Վրացական արդի գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Իրակլի Սամսոնաձեի այս վեպը հետսովետական այսպես կոչված՝ անցումային արիների դժվարին ժամանակաշրջանն է վկայագրում: Բարոյահոգեբանական և արժեհամակարգային աղճատված իրականության մեջ Սամսոնաձեն մարդ, քաղաքացի, մտավորական մնալու դժվարին, բարձր առաքելության խնդիրն է դնում:
«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: