Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) «Ջեյն Էյր» սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի: Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի...
Գրքում ներկայացված է չինական ժամանակակից պատմվածքների մի ամբողջական ներկապնակ, որոնց հեղինակները երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններից են և տարբեր տարիքային խմբերից՝ երիտասարդներից մինչև ավագ սերնդի արձակագիրներ: Նրանք իրենց ստեղծագործություններում ներկայացնում են վերջին 3 տասնամյակների ընթացքում չինական իրականության գեղարվեստական անդրադարձները՝ կուռ և ամբողջական նկարագրով, խոհափիլիսոփայական ընդհանրացումներով և համամարդկային մոտեցումներով: Գիրքը նախատեսված է ընթեցողական լայն շրջանակների համար:
Գիրքը ներկայացնում է չինական հնագույն առասպելների, լեգենդների, ավանդազրույցների նմուշներ, որոնցում արտահայտված է չինական դիցաբանության հզոր ոգին և էությունը՝ բազմազան արտահայտություններով ու դրսևորումներով, հերոսների գործելակերպով՝ աշխարհի ստեղծումից մինչև այն կառավարելը և զարգացնելը: Ժողովածուն նախատեսված է ընթերցողական լայն շրջանակի համար:
«Հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն լույս է տեսել 1917 թ.-ին և ընդգրկում է ութ պատմվածքներ: Վերջին պատմվածքը կրում է ժողովածուի վերնագիրն ու պատմում է Հոլմսի վերջին գործի մասին՝ սերտորեն կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ:
«Շերլոք Հոլմսի վերադարձը» սըր Արթուր Քոնան Դոյլի` Շերլոք Հոլմսի մասին հերթական ժողովածուն է՝ բաղկացած տասներեք պատմվածքից։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1905 թվականին: «Վերջին գործը» պատմվածքում իր ենթադրյալ մահից հետո լեգենդար խուզարկուն հաղթական վերադարձ է ունենում այս գրքի առաջին գործում: Ժողովածուի մյուս հրաշալի և առեղծվածային պատմությունների շարքում Հոլմսը գաղտնազերծում է պարող մարդուկների ծածկագիրը, ինչպես նաև հետաքննում «Վեց Նապոլեոնների» գործը:
«Շերլոք Հոլմսի արկածները» սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Բոլոր պատմվածքներում դրսևորվում է Հոլմսի հանճարը, որ օգնում է մարդկանց հասնել արդարության, հատկապես այն դեպքերում, երբ խնդիրներն առաջին հայացքից թվում են բարդ կամ գրեթե անլուծելի:
Սըր Արթուր Քոնան Դոյլը նախատեսել էր, որ «Հոլմսի հուշերը» պատմվածաշարը (առաջին անգամ տպագրվել է 1893թ․) հանրահայտ խուզարկուին նվիրված վերջին ժողովածուն կլինի։ Այդ իսկ պատճառով գիրքը եզրափակող «Վերջին գործը» ստեղծագործության մեջ կարդում ենք Հոլմսի մահվան մասին, որ պրոֆեսոր Մորիարտիի հետ ունեցած կռվի արդյունքում ցած է ընկնում ժայռից: Սակայն հետագայում հեղինակը «վերակենդանացնում» է նրան՝ շարունակություն տալով պատմվածքներին հաջորդ հատորներում։
Շերլոք Հոլմսի ամենահայտնի արկածներից մեկի մասին պատմող «Բասքերվիլների շունը» ստեղծագործությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին: Իրադարձությունները կատարվում են Դարթմուրում՝ Դևոնշիրի կոմսությունում: Հոլմսին հանձնարարված է բացահայտել սըր Չարլզի սպանությունը՝ հիմնված դիվային շան մասին անցյալի սարսափելի պատմությունների վրա: «Սարսափի հովիտը», որն առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին, ներկայացնում է Հոլմսի փորձերը՝ կանխելու պրոֆեսոր Մորիարտիի գործակալներին սպանություն գործելուց: Թվում է՝ Հոլմսն ու Ուոթսոնը չափազանց ուշ են դեպքի վայր հասել, ու ամեն ինչ ավարտված է, բայց պատմությունն ամբողջովին բացահայտելու համար Հոլմսը պետք է դեպի անցյալ գնա ու բացահայտի սպանության իրական դրդապատճառներն ու մութ կողմերը:
«Արնագույն գործը» ու «Չորսի նշանը» ստեղծագործությունները նշանավոր խուզարկուի մասին պատմող առաջին երկու գործերն են՝ լույս տեսած համապատասխանաբար 1887 և 1890 թթ.-ին: «Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ինչպես նաև տեղի է ունենում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպումը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը: Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ:
Վեց հատորից բաղկացած «Շերլոք Հոլմս»-ի ամբողջական հավաքածուն ներառում է հանրահայտ խուզարկուի մասին պատմող բոլոր պատմվածքներն ու նովելները՝ առաջին անգամ հայերեն բնագրային թարգմանությամբ: 1. Արնագույն գործը / Չորսի նշանը 2. Շերլոք Հոլմսի արկածները 3. Հոլմսի հուշագրությունները 4. Շերլոք Հոլմսի վերադարձը 5. Բասքերվիլների շունը / Սարսափի հովիտը 6. Հրաժեշտի խոնարհումը / Հոլմսի արխիվը
«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչ օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել։ Թարգմանվել է մի շարք լեզուներով։ Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են։
Գիտնական, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանն ու գրող, հրապարակախոս Ռուսլան Սաղաբալյանը ռուսերենով կազմել են հայ ֆանտաստիկ գրականության ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունների այս ծավալուն հավաքածուն՝ «Ներսես Մաժանը և ուրիշներ» վերնագրով: Ներսես Մաժանը Կարեն Սիմոնյանի հայտնի «Դեղագործ Ներսես Մաժանը» վեպի հերոսն է: Համաշխարհային գրականության մեջ շատ են եղել դեղագործներ ու ալքիմիկոսներ. Մաժանը նրանց մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում: Ժողովածուում տեղ է գտել Կարեն Սիմոնյանի լավագույն պատմվածքներից մեկը, ինչպես նաև Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելու մեջ» ստեղծագործությունը և յոթանասունականներին գրված նրա առակներից մեկն այն մասին, թե ինչ կլինի, եթե հանկարծ բացվեն գազանանոցների վանդակների դռներն ու գազաններին թողնեն ազատության մեջ: Այս գիրքն իսկական նվեր է գիտական...
Ամերիկացի դասական Հերման Մելվիլի «Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը» վեպը (1851թ.) պատմում է այն մենամարտի մասին, որ մարդկային բնավորությունն ու կամքը մղում են ճշմարտության ու արդարության որոնումներին խանգարող ռոմանտիկական խորհրդանիշով մարմնավորված չար ուժերի դեմ:
Ամերիկահայ հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանի «Միրի» քնարական ստեղծագործությունը նրա երիտասարդական տարիների մտորումների, վերհուշերի, զգացմունքների արտահայտումն է: Սուրյանը ներկայացնում է նույն պատմությունը երեք տարբեր տեսանկյուններից՝ երեք երիտասարդ հերոսների՝ Միրիի, Ջոշի և Լեքսիի միջոցով: Վերջիններս ուսանողներ են և գտնվում են հույզերի դրսևորման, ինքնահաստատման տարիքում: Միրին եկել է Հունաստանից իր հորեղբոր տուն, քանի որ այլևս որբ է: Լեքսին նրա հորեղբոր որդին է, որը հեռացել է տանից, իսկ Ջոշը ամերիկացի երիտասարդ է: Առաջանում է մի հետաքրքիր սիրային եռանկյունի, և յուրաքանչյուր հերոսի տեսանկյունը դիտելիս՝ ակամա համակրում ես հենց նրան: Հանձինս Միրիի հորեղբոր ընտանիքի՝ հեղինակը ներկայացնում է հույն էմիգրանտների...
«Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ: Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ...
«Ղեբուբան կամ արքայի գործակալը» վեպը պատմում է Եդեսիայի առաջին քրիստոնյա արքա Աբգարի և Հայաստանում Արշակունյաց գահատոհմի հիմնադիր Տրդատ Ա-ի պատմական բուռն ժամանակաշրջանի մասին, թե ինչպես Հայոց աշխարհը կարողացավ անձնվեր հայրենասերների շնորհիվ անկախանալ Հռոմից: Վեպն առանձնանում է հետաքրքիր, ուրույն պատումով, դեպքերի հետաքրքիր զարգացմամբ, ինչը կլանում է ընթերցողին: Պատմավեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Ղեբուբան, սովորական բուժակից աճում, դառնում է թագավորի գաղտնի գործակալության նախարար՝ մեծ ներդրում ունենալով երկրում դավադրությունների բացահայտման գործում:
Ժողովածուի հիմնական թեման պատերազմի երեխաների պատանեկության շրջանի դժվար կյանքն է: Սակայն հեղինակը կարողանում է ընթերցողին փարատել լավատեսությամբ, բարությամբ, գեղեցիկի զգացողությամբ ու սիրով: Պատմվածքների հիմքում իրական դեպքեր ու դեմքեր են, իրական պատմություններ հեղինակի ու նրա հարազատների կյանքից, դպրոցական տարիների արկածներից, հանդիպած հետաքրքիր մարդկանց կյանքի էջերից, հետպատերազմյան շրջանի ծանր կացության մանրամասներ, որոնք, սակայն, լուսավոր, դաստիարակչական նշանակություն ունեն նաև այսօրվա սերնդի համար. արդիական են և ուսուցողական:
Նելլի Շահնազարյանի՝ ընթերցողի դատին ներկայացվող վիպակը հարմար է գալիս ավետարանական «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհաննես, Զ, 64) մտքին և այստեղից է ստացել իր անվանումը: «Լույս դառնա հոգին», – ասում ենք: Ուրեմն, «Մի բուռ լույսը» նույն «Հոգին է կենդանարար…»: Մարդկային դժվար ճակատագրի բացահայտում է վիպակը՝ իր կառուցվածքային յուրահատկություններով:
«Հեղափոխական դար» ընդհանուր վերնագիրն ունեցող գրքում ամփոփված են «Վերջին դարը», «Ողջերն ու մեռածները», «Վասակ և Վարդան», «Մեծ քննությունը» դրամաները և «Հեղափոխական դար» վեպը: «Վերջին դարը» դրամայի հերոսները սպասվող էկոլոգիական աղետի վերաբերյալ իրենց մտորումներով մարդկությանը սթափության կոչ են անում: «Ողջերն ու մեռածները» դրամայում արծարծվում է ցեղասպանության և հայ ժողովրդի հերոսական պայքարի թեմաները: «Վասակ և Վարդան» դրաման 5-րդ դարի պատմական իրադարձությունների մասին է, որում հեղինակը փորձում է բացահայտել Վարդանի և Վասակի հակասական կերպարները: Ստեղծագործությունը քրիստոնեության և դիվանագիտության շուրջ բանավեճով հյուսված դրամատիկական պատում է: «Մեծ քննությունը» այս դրամայի մի փոքրիկ դրվագն է, ուր ներկայացված է չարի ու բարու պայքարը: «Մեծ քննությունը» կապող օղակ...
«Հավերժական պտույտ» բազմաժանր ժողովածուն առանձնանում է խիտ պատումով, ուր հերոսները գործում են զգայական-պատրանքային դաշտում, ուր երևակայականի մեջ գոյանում է մի նոր իրականություն՝ կյանքի մութ կողմերը բացահայտելով:
«Հայոց Գայլը» պատմավեպն օժտված է հետաքրքիր ու խիտ պատումով։ Այն արիների դեմ Վահանի առաջնորդած ազատագրական պայքարի մասին է, որը պսակվում է հայերի փառահեղ հաղթանակով։ Վեպի կերպարները ապրում են զգայական-հերոսական հարթությունում, որտեղ գլխավոր հերոսն առանձանում է իր ազգանվեր և պետականամետ գործունեությամբ։ Մի կողմից սպարապետը բացահայտ մարտահրավեր է նետում հզոր Պարսկաստանին, մյուս կողմից փորձում է դիմագրավել Բյուզանդիայի սարդահյուս խարդավանքներին։ «Սև-ճերմակի» աննախադեպ հակամարտությունն ի վերջո ավարտվում է «սպիտակի» հաղթանակով, և Արևելյան Հայաստանը հռչակվում է անկախ մարզպանութուն։