Գրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթներից յուրաքանչյուրը կզարգացնի երեխաների երևակայությունը և նրանց մեջ մեծ սեր կարթնացնի գրքի և գրականության հանդեպ: Հեքիաթների հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի արկածային ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին՝ բացահայտելով արվեստագետի իրենց ունակությունները:
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն… Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան… Այս հուզիչ պատմությունը տանում է մեզ այնտեղ, որտեղ երազանքները միայն կարող են մեզ տանել` ցույց տալով նրանց, ովքեր միշտ սպասում են մեզ:
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և նրա բազում հայտնագործությունների մասին է: Գրքում ներառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
Ժողովածուն ներկայացնում է Լեոնարդո դա Վինչիի կյանքից ուշագրավ մանրամասներ և ավելի քան 50 առակ: Գրքի նկարներում Վերածննդի մեծ մտածողի ստեղծագործությունների խորհուրդն ու փիլիսոփայությունն արտահայտված է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի շնորհալի սաների ստեղծագործ երևակայության պատկերներով, որոնք արտացոլում են առակների իմաստավորումն ու ընկալումը հենց գրքի ապագա ընթերցողների՝ մանուկների ներաշխարհում:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 4-9 տարեկան այն երեխաների համար, ովքեր վախենում են մթությունից: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար, որոնց մեջ նկատվում է ագրեսիայի դրսևորում: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար, ովքեր զգում են վիրավորանք և խանդ իրենց նորածին եղբոր կամ քրոջ հանդեպ: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
«Հայկական ավանդապատումներ» գրքի նպատակն է ծանոթացնել հայկական տոներին: Բերված են նաև Հայոց աշխարհի վերաբերյալ լեգենդներ, ավանդապատումներ, զրույցներ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:
Գիրք-ալբոմի նպատակն է նպաստել Մհեր Մկրտչյան խորհրդանիշի, նրա` կենդանության օրոք արդեն իսկ սկսված սիմվոլացման գործընթացին: Գրքում ներկայացված են արվեստի տարբեր կարգի գործիչների հուշեր, որպեսզի ընթերցողը ավելի լայն պատկերացում կազմի Մհեր Մկրտչյան սիմվոլի մասին:
Գիրքը ներկայացնում է՝ ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի քունը, որքան պետք է քնի երեխան, որոնք են մանկան քնի խանգարման հիմնական պատճառները: Սրանք հարցեր են, որոնք մշտապես հուզել և հուզում են ծնողներին: Որքան էլ նման կամ տարբեր լինեն մասնագետների մոտեցումներն ու կարծիքները, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծնող պետք է գտնի իր երեխայի քունը կազմակերպելու այն տարբերակը, որը կձևավորի երեխայի վերաբերմունքը քնի նկատմամբ:
Յուրաքանչյուր մարդու մոտ գրիպն արտահայտվում է տարբեր ձևերով: Տարբերվում են գրիպի թեթև, միջին և ծանր տեսակները: Գիրքը ներկայացնում է ժողովրդական բժշկության մի շարք գաղտնիքներ, որոնք կօգնեն գրիպի ցանկացած տեսակի դեպքում:
Գրքում ի մի են բերված նշանավոր մարդկանց աֆորիզմները և աշխարհի տարբեր ժողովուրդների առած-ասացվածքները՝ հայրական թեմայով: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:
Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդմիշտ փոխկապակցված են ազգային պատկանելության հետ այս անկայուն աշխարհում, որտեղ ակնթարթային փոխվում է ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը: Պատմությունը այն մասին է, թե ինչքան հեշտությամբ են մարդկանց միջև անդունդներ գոյանում ու, թե ինչքան դժվար է դրանց միջև կամուրջներ կառուցելը: Այստեղ անձնական ճակատագրերը հյուսվում են ցեղասպանության, Սումգայիթյան ջարդերի, տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ֆոնին, բայց կենտրոնում մնում է մարդը իր թախիծով, միայնությանբ ու աջակցության փնտրտուքներով: Այս ամենը կարող էր պատահել ցանկացած մեկի հետ այն վայրում, որտեղ ծավալվում են վեպի գործողություններ։