«Պարտության պատմություն» գիրքը մի կողմից Գեմաֆին Գասպարյանի անձնական, մյուս կողմից՝ պատերազմում պարտության ճանապարհը պատմող պատմությունների մատյան է։ Հեղինակը փորձել է տեր կանգնել իր պարտությանը ու հասկանալ այն։
«Ոչ մի ուրիշ բառ»-ը հայկուների ժողովածու է, որը ստեղծված է կոնցեպտուալիստական սկզբունքներով ու համեմված կոնկրետ պոեզիայի տարրերով: Մտահղացման հիմքում ընկած է զսպագիրը (constrained writing): Ինչպես վերնագիրն է հուշում, գիրը զսպող գործոնն այստեղ այն է, որ «Ոչ մի ուրիշ բառ» ժողովածուի բոլոր հայկուները կազմված են ԲԱՑԱՌԱՊԵՍ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ գործածված բառերից և կետադրական նշաններից։ Բառերի վերադասավորումների միջոցով քարացած կլիշեները քանդելով` այս հայկուները հարյուրամյա հեռավորությունից երկխոսում են «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության, նրանում առկա գաղափարների, հույզերի, արտահայտչամիջոցների, թեմաների հետ (պատերազմ, սեր, սուգ, էրոտիկա, ars poetica), ինչպես նաև դրանցում բացակայող, բայց և դրանցից ածանցված ժամանակակից խնդիրների վերաբերյալ:
20–րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ–քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։ Վեպը բարու ու չարի պայքար չէ. այն տարբեր մշակույթների, ապրելակերպերի պայքար է: «Դյուն»–ը նաև վեպ է կրոնի, բնապահպանության, տեխնոլոգիայի, կապիտալիզմի և ապագաղութացման մասին: Այն պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները և հիշեցնում, որ հերոսները սխալներ են գործում… սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետևող մարդիկ: Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների։ «Ավազաբլուրը» պատմում է երիտասարդ ազնվական Փոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի...
Գիրքը երիտասարդ կնոջ մասին է, ով խնդիրներ ունի ընտանեկան կյանքում, բայց ուզում է գլուխ հանել՝ փորձելով փոքրիկ հյուրատուն բացել Մասնիկ գյուղում։ Գիրքը ամբողջովին ներկայացնում է Հայաստանը՝ մասնավորապես Շիրակի մարզը, կնոջ խնդիրները, սեր, սեքս, դեպրեսիա, տուրիզմ, երազներ, պատերազմ ու հույս: Goodreads
ԲՈՒԿԵՏը հավաքված է ոչ ժանրային, ոչ ժամանակագրական տրամաբանությամբ, այլ պատմվածքի դասական կառուցվածքի՝ «Եռարար կառույցի» կորով, որը սկսվում է նախադրությամբ, ապա դեպի հիմնական խորքը տանող հանգույցներով շարունակվում է, գործողությունները զարգանում են, հասնում են գագաթնակետին, հետո լուծվում։ Կորագլխի հատվածը այլ բառով կոչվում է աղետ, որի կետի վրա էլ գրքի գագաթնակետին ընկնում են մեզ պատուհասած Աղետները՝ Եղեռնը եւ պատերազմը։
Փինթերյան այս ժողովածուն ընդգրկում է հեղինակի ճանաչված գործերից չորսը՝ «Սպասարկու վերելակը» (1957), «Հավաքածուն» (1961), «Բնապատկերը» (1967) և «Հին օրերը» (1970), վերջինս Լոնդոնի թատերական քննադատները տարվա լավագույն պիեսն են համարել): Փինթերի ինքնօրինակ աշխարհը, որտեղ ամեն ինչ պարուրված է առեղծվածի ու խորհրդավորության մշուշով, ազդու շեշտերով է դրսևորվել մարդու օտարման, փոխադարձ կապերի երևութականության ու իրերի անիմանալի հարաբերականության, անվերջ նորոգվող ներքին կեղեքումների մոտիվներով դրոշմված այս պիեսներում, որոնց բազմիմաստությունը տարատեսակ մեկնությունների տեղիք է տվել: Goodreads
Սովորական հանդարտ կյանքով է ապրում հայկական լեռնային գյուղը։ Բայց արտաքին հանդարտության ներքո ողբերգություն և զավեշտ, տխրություն և ուրախություն կան։ Գրքի հերոսը, որն այդ գյուղի զավակն է, դժվարին ուղի է անցնում ակունքներին վերադառնալու համար։ Goodreads
Լոնդոնյան գրասենյակում առավոտյան թեյն ըմպելիս մեծահարուստ Ռեքս Ֆորթեսքյուի ինքնազգացողությունն անսպասելիորեն վատանում է, և հիվանդանոց տեղափոխվելուն պես նա մահանում է: Հետաքննությամբ պարզվում է, որ նրան թունավորել են, և որ ամենատարօրինակն է՝ հանգուցյալի պիջակի գրպանում հայտնաբերվում են տարեկանի հատիկներ: Ի՞նչ է սա: Խելագարի ձեռքի գո՞րծ, թե՞ սառնասրտորեն ի կատար ածված ծրագրի մաս: Խորաթափանց միսս Մարփլը պատասխան կգտնի բոլոր հարցերին: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև...
Ինչ էլ անեք, Գրեգ Հեֆլիին չհարցնեք, թե ինչպես է անցկացրել ամառային արձակուրդը, քանի որ հաստա՛տ չիցանկանա խոսել այդ մասին։ Նոր ուսումնական տարում Գրեգը ուզում է հետևում թողնել անցած երեք ամիսները… և մասնավորապես՝ մի իրադարձություն: Ի դժբախտություն Գրեգի՝ նրա ավագ եղբայրը՝ Ռոդրիկը, գիտի այդ միջադեպի մասին: Բայց գաղտնիքներըբացահայտվելու հատկություն ունեն, հատկապես, երբ օրագիր կա: «Ռոդրիկի սխրանքները» պատմում է, թե ինչպես է Գրեգը փորձում հաղթահարել միջնակարգ դպրոցի վտանգները, աղջիկների վրա տպավորություն գործել և խուսափել դպրոցական հանդեսներին մասնակցելուց: Բայց Գրեգիամենակարևոր խնդիրն իր գաղտնիքը պաշտպանելն է: Պատկերներով լի, հիասքանչ վեպ: Goodreads
Պապիկն ասում է, որ վերջին ամրակետն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է։ Օվկիանոսի մյուս ափին է, սառցե լեռների և անհատակ լճերի միջև: Այնտեղ վայրի կենդանիներ են ապրում, որոնք քեզ կուտեն, եթե զգույշ չլինես: Ամռանն էլ տաք սոճիների բույր է տարածված ամենուր: Փոքր Արջը նախկինում չէր լսել վերջին ամրակետի մասին ու մտադիր է պապիկի հետ հասնել այնտեղ: Երկու արջերը ճամփա են ընկնում դեպի աշխարհի մյուս ծայրը։ Նրանք փնտրում են վերջին ամրակետը՝ աշխարհի վերջին անառիկ մնացած, կուսական անտառը: Բայց կգտնե՞ն հնամենի ամրակետը․ չէ՞ որ պապիկի ջահել օրերից ի վեր շատ բան է փոխվել: Կլանիչ ու հիասքանչ այս պատկերագիրքը պատմում է, թե ինչպես ենք կարոտում...
Հանճարեղ գիտնականը ստեղծում է հումանոիդ ռոբոտ՝ Էլեկտրոնիկին։ Այն փախչում է իրեն ստեղծող պրոֆեսորից, հանդիպում իր «երկվորյակին»՝ մոսկվացի դպրոցական Սերգեյ Սիրոեժկինին: Էլեկտրոնիկը դառնում է Սերգեյ Սիրոեժկինի ընկերն ու օգնականը, նրա փոխարեն գնում է դպրոց, սովորում դասերն ու կատարում հանձնարարությունները։ Էլեկտրոնիկի մասին իմանում է մաֆիան, որը որոշում է առևանգել հումանոիդին։ Այդպես էլեկտրոնիկն ու Սերյոժան հայտնվում են բազմաթիվ զավեշտալի և վտանգավոր իրավիճակներում: Խորհրդային մանկության ամենատեխնոլոգիական ռոբոտը վերադառնում է: Goodreads
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) երկրորդ էպիկական պոեմի՝ «Ոդիսական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: «Իլիական»-ի՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությունը լույս է տեսել 2022 թ․։ Ուստի սույն հրատարակությամբ ամբողջանում է Հոմերոսի գրական ժառանգության նոր թարգմանությունը։ Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատվել գրական այս երկու անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշներ, դրանք շարունակում...
Եթե ձեզ հանգիստ չեն տալիս ծովահենների անթիվ գանձերի մասին երազանքները, ապա այս գիրքը ձեզ համար է: Դրա քողարկված գաղտնարաններում դուք շատ հետաքրքիր բաներ կգտնեք ամենադաժան ծովահենների, նրանց օրենքների և բարքերի, նավերի և դրոշների, ծովամարտերի և թաքնված գանձերի մասին: Հեքիաթային հարստության տեր դառնալու համար դուք պետք է հավաքեք քարտեզը՝ ընթացքում ամենատարբեր գլուխկոտրուկներ լուծելով:Ճամփա ընկեք և թող համընթաց քամին լինի ձեր մշտական ուղեկիցը: Goodreads
Ավելի քան 50 մագնիոսվ ցուցանակի վրա հավաքիր քո շինհրապարակը: Հավաքիր շենքն ու բացահայտիր շինարարության փուլերը՝ հիմքից մինչև տանիք: Հավաքիր կռունկը և ճիշտ տեղերում դիր 5 հիմնական շինարարական մեքենաները: Կյանք տուր բանվորներին և հետևիր շինհրապարակի եռուզեռին: +50 մագնիս շինհրապարակի կյանքը բացահայտելու համար Շենքերի շինարարության փուլերը՝ քայլ առ քայլ 4 դետալ՝ վերամբարձ կռունկը հավաքելու համար 5 շինարարական մեքենա՝ ճիշտ տեղում դնելու համար Եվ շատ ու շատ այլ մագնիսներ՝ հսկա մագնիսային ցուցանակով 68 էջանոց փաստառատ գիրք- ուղեցույց, որ շինհրապարակի ու շինարարության մասին իմանաս ամեն ինչ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պարունակում է մանր մասնիկներ , մինչև 3 տարեկան երեխաների ձեռքը չտալ:
Բժշկի աշխատանքում չկա անդորր. այն հակասական հույզերի հրաբուխ է՝ անզուսպ հրճվանքից մինչև դառը հուսահատություն: Ընթերցեք այս խոստովանանքը և կծանոթանաք փորձություններին, որով անցնում է նա մինչև վաստակում է առողջացած հիվանդի ժպիտը… Goodreads
Մհեր Իսրայելյանի «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» մի հրաշագեղ ասք է չար կատակով եռատված «խարտյաշ պատանեկիկի» մասին: Տղաները օդում, ջրում և ցամաքում հղացած աներևակայելի արկածների միջոցով փորձում են գտնել հավերժական լույսն ու ազատագրել Բնօրրանը չար ուժերի ճիրաններից, հընթացս նվաճելով հեռու – հեռավոր հարսնացուի սիրտը: Goodreads
Ճանաչված գրող, առակագիր Ռոբերտ Կարայանի (1934‑2015) ծննդյան 90-ամյակի առթիվ վերահրատարակվող «Օրեր և կրակներ» վիպակը նրա առաջին արձակ ստեղծագործությունն է։ Հետպատերազմյան իրականությունը Կարայանը պատկերում է Սերոյի կերպարի վարընթաց և վերընթաց զարգացումների համադրմամբ՝ վեր հանելով ժամանակի, կյանքի գրեթե բոլոր նրբերանգները։
Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին հրատարակված «Ֆլոբերի թութակը» վեպը փորձում Է բացահայտել ստեղծագործական գործընթացում գրողի իրական դերը: Ֆրանսիական գրականության դասական Գյուստավ Ֆլոբերի կենսագրության հենքով Ջուլիան Բարնսը առաջնային Է դարձնում հետևյալ հարցադրումները՝ ընթերցողի համար ի՞նչն է ավելի կարևոր՝ հեղինակի գրքե՞րը, թե՞ նրա կենսագրությունը: Եթե գրքերը, ապա ինչո՞ւ են մարդիկ հակված դրանց հետքերով հետազոտել գրողի կենսագրության ամենաչնչին մանրամասներն անգամ, ինչո՞ւ են վստահ, որ նույնիսկ թութակը կարող Է բանալի դառնալ Գյուստավ Ֆլոբերի գրականությունն իր բոլոր գաղտնիքներով ըմբռնելու համար: Goodreads
Լուի Արագոնն «Ընձառյուծը» համարել է աշխարհում երբևէ գրված ամենամեծ գրքերից մեկը, շատ գրականագետների կարծիքով էլ խոսքը XX դարի լավագույն իտալական վեպի մասին է: Ինչևէ, հինավուրց ազնվական տոհմից սերող Տոմազի դի Լամպեդուզան իր մասին գրողի համարում էլ չուներ, բայց երբ նրա միակ վեպը լույս տեսավ 1958-ին՝ հեղինակի մահից հետո, պարզվեց, որ հանճարեղ գործ է: Գրքին շնորհվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ «Ստրեգա», իսկ մի քանի տարի անց՝ 1963-ին, Լուկինո Վիսկոնտիի համանուն էկրանացումը վեպին մեծ ճանաչում բերեց: Գործողությունը գլխավորապես ծավալվում է 1860-80-ականներին՝ ընդգրկելով Ռիսորջիմենտոյի՝ Իտալիայի ազատագրման ու միավորման շրջանը, բայց սոցիալ-հոգեբանական վեպի ժանրային շրջանակով չսահմանափակված, ներհուն իմաստությամբ լի այս խորաբովանդակ կտավում ժամանակի հոլովույթը,...
«Վալոնյան գիշերը» պիեսների ժողովածուն ներառում է հեղինակի չորս գործերը՝ «Վալոնյան գիշերը», «Սատանայի դպրոցը», «Ֆրեդերիկ կամ հանցագործության զբոսայգի», «Հյուրանոց երկու աշխարհների միջեւ»: Զարմանալիորեն քաղցր պատմություններ են, թողնում են հաճելի հետհամ: Շմիտն արդարացնում է այն ակնկալիքները, որոնք ունենք իրենից՝ ստիպելով մեզ մտածել կյանքի եւ այն մասին, թե ինչ ենք անելու դրա հետ: Նրա հումորը երբեմն հասնում է ֆարսի, որ մշտապես ներկայացվում է նրբագեղությամբ: Գրողի մեծ արժանիքն է ճակատագրի եւ կյանքի կամայականություններին, անբացատրելի առեղծվածներին վարպետորեն անդրադառնալը:
Բրեմեն-Նորդ թաղամասի երեխաները հստակ գիտեն, թե որտեղից են իրենց ընտանիքները՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Ալբանիայից: Միայն Կառլայի մոտ ամեն ինչ մի փոքր այլ է։ Նա գիտի, որ իր տատիկը Ստամբուլից Գերմանիա է եկել 1960-ականներին՝ որպես արտագնա աշխատող, և որ ընտանիքը հայկական արմատներ ունի, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում։ Երբ Կառլայի տատիկը մահանում է, մի կնոջ անուն է ջրի երես դուրս գալիս, ինչպես նաև Հայաստանում ինչ-որ հասցե։ Կառլային հաջողվում է հորը համոզել միասին մեկնել հայրենիք, որտեղ նրանցից և ոչ մեկը երբևէ ոտք չի դրել։ Goodreads
Աշխարհի կենտրոնը այնտեղ չէ որտեղ կարծում են գիտնականները, այլ յուրաքանչյուր տան խոհանոցում։ Վեպի երեք հերոսները իրենց կոտրված սրտերը ամոքելու համար զբաղվում են խոհարարությամբ՝ գտնելով փրկություն մեկ բաղատրոմսում․․․ Այս բազմաշերտ պատմության մեջ Նյու Յորքի, Փարիզի և Ստամբուլի փողոցներում և շուկաներում, խիզախությունն ու ցանկությունն արթնանում են երեք շատ տարբեր մարդկանց մեջ: Goodreads
«Փիսոն» մանկական գունագեղ նկարազարդումներով դաստիարակչական գրքերի շարք է, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետաքրքիր իրադրություններ, որոնցում հայտնվում է գրքի հերոսը՝ Փիսոն։ Գրքերը երեխաներին սովորեցնում են այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռքբերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։ Աննա Իսաբեկյանը ստեղծել էր Փիսոյի կերպարը և պատմություններն իր երեխաների համար, սակայն հրատարակվելուց հետո, Փիսոն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ փոքրիկների սիրված կերպարը: