«Փիսոն» մանկական գունագեղ նկարազարդումներով դաստիարակչական գրքերի շարք է, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետաքրքիր իրադրություններ, որոնցում հայտնվում է գրքի հերոսը՝ Փիսոն։ Գրքերը երեխաներին սովորեցնում են այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռքբերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։ Աննա Իսաբեկյանը ստեղծել էր Փիսոյի կերպարը և պատմություններն իր երեխաների համար, սակայն հրատարակվելուց հետո, Փիսոն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ փոքրիկների սիրված կերպարը:
Անրի Գրիգորյանի «Սուլոց աֆրիկացու մասին» վեպը ազգությամբ հայ տղայի ինքնության փնտրտուքն է անկախության շրջանի Վրաստանի պատմության ու հասարակական-քաղաքական իրադարձությունների զուգահեռներում։ Պապ-հայր-որդի ժառանգական շղթայում որդին փորձում է տեղորոշել իր ինքնությունը նախ որպես անհատ՝ իրեն ի պահ տրված ազգային ու լեզվական ժառանգությունը ի մի բերելով և հետո շարունակում որոնումը արդեն սեփական սեռականության, հարաբերությունների և իրականությունից եկող կոդերի փոխշփման աստիճանում։
«Ալ առագաստներu» վեպ-հեքիաթ e, որը գրել է Ալեքսանդր Գրինը 1916-1922 թվականներին։ Այն պատմում է անսասան հավատի ու ամենահաղթ, վսեմ երազանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ յուրաքանչյուրը կարող է հրաշք գործել իր հարազատի համար։ 1955 թվականին Կոնստանտին Պաուստովսկին «Ոսկե վարդ» գրքում վիպակի նշանակության մասին գրել է. «Եթե Գրինը մահանար՝ թողնելով մեզ միայն իր «Ալ առագաստներ» արձակ պոեմը, ապա դա էլ բավական կլիներ, որ նրան դասեին հիանալի գրողների շարքում, որոնք հուզել են մարդկային սիրտը կատարելության կոչով։ Goodreads
«Պահմտոցի խաղում են բառերը» գիրքը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար (1-4-րդ դասարաններ)։ «Պահմտոցի խաղում են բառերը» գրքում ընդգրկված են բազմաբնույթ ու հետաքրքրաշարժ առաջադրանքներ, օրինաչափություններ, գլուխկոտրուկներ, հանելուկներ, որոնք նպաստում են սովորողների վերառարկայական կարողությունների (խոսել, կարդալ, լսել, գրել) զարգացմանը` ձևավորելով նրանց լեզվամտածողությունը, խոսքն ու բառապաշարը։ Գիրքը կօգնի սովորողների ուսումնառությունն ավելի բովանդակալից ու արդյունավետ կազմակերպել՝ մղելով նրանց ստեղծարարության և ինքնուրույնության։
«Երբ սիրում եմ քեզ» գիրքը հիմնականում ամփոփում է Հուսիկ Արայի սիրային և հոգևոր թեմաներով գրված նոր բանաստեղծությունները: Այդ առումով ներկայացվող գիրքը որոշակի վկայություն է նաև հեղինակի այն հավատամքի, որ բանաստեղծությունը նախ Սեր է և Աստված: Ժողովածուն ամբողջացնելու նպատակով ներառված են այլ բանաստեղծական շարքեր ևս. «Գարնան և սիրո ջարդը», «Երևան՝ նռնագույն քաղաք», և պարզապես հոգեվիճակներ:
Ռեզա Ամիրխանիի «Ես՝ Նրանը» վեպի կենտրոնում Թեհրանի մի ընտանիքի պատմությունն է, որը ձգվում է 1930-ականների Իրանից, հասնում մերօրյա Թեհրան ու Փարիզ։ Հեղինակի ուշադրության կենտրոնում մարդն է` իր հակասական ներաշխարհով։ Վեպը նուրբ ու փիլիսոփայական մտորում է գոյության թեթևության, մահվան ու անմահության անխուսափելիության, սիրո էության և մարդ-Աստված հարաբերությունների մասին։ Goodreads
Ամերիկացի նյարդաբույժ, նյարդահոգեբան Օլիվեր Սաքսի գրքերը հայտնի են ամբողջ աշխարհում։ Նա իր բժշկական հետազոտություններին տալիս է ոչ միայն գիտական բաղադրիչ, այլև անհատապես անդրադառնում է իր բուժառուների պատմություններին՝ ստեղծելով ապրումակցման տրամադրություններ։ Բացահայտելով հիվանդների ներաշխարհը՝ Սաքսը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր հիվանդի մեջ հիվանդությունը ինչպիսի անդրադարձումներ կարող է ունենալ։ «Արթնացումներ» գիրքը պատմում է պարկինսոնյան հիվանդությամբ տառապող բուժառուների մասին։ Goodreads
«Սեփական սենյակը» Վիրջինիա Վուլֆի ընդլայնված էսսեն է։ Առաջին անգամ հրապարակվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, էսսեն հիմնված էր մի շարք դասախոսությունների վրա, որոնք նա կարդացել է Նյունհեմ քոլեջում և Գիրթոն քոլեջում, Քեմբրիջի համալսարանի երկու կանանց քոլեջներում 1928 թվականի հոկտեմբերին։ Կանանց և՛ որպես գրողներ, և՛ գեղարվեստական գրականության հերոսներ ուսումնասիրելող, դասախոսությունների շարք է: Goodreads
Բրիտանացի հոգեբան, փորձագետ Էդվարդ դե Բոնոյի աշխատությունները վերաբերում են ոչ ստանդարտ մտածողությանը: Ամենուրեք տրամաբանվածություն որոնելը, իրադրությունները կարծրացած մտածողությամբ գնահատելը հաճախ ցանկալի հետևանք չի ունենում: Հեղինակի այս գիրքը սովորեցնում է, թե ինչպես ոչ շաբլոն մտածողությամբ հասնել ցանկալի արդյունքների: Goodreads
«Սպիտակ գիշերներ» վիպակի գլխավոր հերոսը երազողն է, միայնակ և երկչոտ մարդ։ Սպիտակ գիշերին երազողը պատահաբար ծանոթանում է աղջկա, Նաստենկայի հետ և սիրահարվում է նրան, իսկ նա տեսնում է նրա մեջ հարազատ հոգու, եղբորը։ Նաստենկան պատմում է նրան իր պատմությունը: Բոլոր վաղ տարիները նա ապրել է իր կույր տատիկի հետ՝ ընկնելով նրա մոտ ծնողների մահվանից հետո։ Տատիկը Նաստենկաին իր մոտից երկար ժամանակով չէր թողնում և ամրացնում էր նրա զգեստը իր զգեստին քորոցով։ Նաստիայի կյանքը միօրինակ էր և տխուր։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ որ նրանց մոտ եկավ վարձով բնակվող մեկ, ով խղճաց աղջկան։ Պատմվածքում նկատելի են պուշկինյան մոտիվները, հատկապես 1860-ական թվականների...
«Խեղճ մարդիկ» վեպը ներկայացնում է Մակար Դևուշկինի և Վարվարա Դոբրոսլյովայի նամակագրությունը: Վեպի այս ձևը թույլ է տվել հեղինակին փոխանցել ինքնաբացահայտող հերոսների հոգեբանության նուրբ երանգները: «Խեղճ մարդիկը» Դոստոևսկու առաջին վեպն է, սակայն այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի Բելինսկին հայտարարի, թե նոր Գոգոլ է ծնվել: Հրատարակությունն ունի ևս մեկ արժանիք, վեպը թարգմանել է Նար-Դոսը: Goodreads
«Կարմիր գլխարկ», ֆրանսիական և այնուհետ Եվրոպական հեքիաթ է փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շարլ Պերոն։ Goodreads
«Հենզելն ու Գրետելը» Գրիմ եղբայրների հեքիաթներիցէ ։ Պատմություն է եղբոր և քրոջ մասին, որոնց սպառնում էր մարդակեր վհուկը։ Վերջինս ապրում էր խորն անտառում՝ հացից և քաղցրավենիքներից պատրաստված տան մեջ։ Երեխաները չար վհուկից ազատվում են իրենց հնարամտության շնորհիվ։ Ըստ Աարնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման ցուցանիշի՝ «Հենզելն ու Գրետելը» հեքիաթն զբաղեցնում է 327А համարը, շարքը՝ «Երեխաները և մարդակերը»։ Goodreads
Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակակի դափներկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը՝ ի թիվս բազում այլ հեղինակների ստեղծագործությունների: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հեքաքրքիր ու գեղեցիկ պատմություններով: Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով: Goodreads
«Հայրենի պատմություններ» մատենաշարի «Արամ թագավոր» գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է դեռևս Մովսես Խորենացուց մեզ փոխանցված հայոց քաջ արքա Արամի պատմությունը: «Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
«Քամին ուռիների մեջ» վեպը անգլիական դասական գրականության լավագույն գործերից է: Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին և հռչակ բերել հեղինակին՝ Կենեթ Գրեհեմին: Վեպում իրար հաջորդող դանդաղընթաց և արագընթաց գործողությունների կենտրոնում չորս մարդակերպ կենդանիներն են՝ Դոդոշը, Խլուրդը, Ջրամուկը և Գորշուկը: Նրանց միջոցով Գրեհեմը տալիս է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի անգլիական հասարակության նկարագիրը: Վեպում միախառնվում են միստիկան, արկածները, բարոյականությունը և ընկերասիրությունը, ինչպես նաև Թեմզայի հովտի բնության պատկերները, որտեղ գրողը տեղափոխվել էր ապրելու Անգլիայի բանկի քարտուղարի պաշտոնը թողնելուց և թոշակի անցնելուց հետո: «Քամին ուռիների մեջ» վեպի հիմքում Կենեթ Գրեհեմի՝ իր որդուն՝ Ալիստերին, քնելուց առաջ պատմած պատմություններն են: Goodreads
Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում։ Նա անդրադարձել է աշխարհին, Արևմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին։ Ինչի մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաև այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչև հիմա։ newmag-ը և Հրանտ Դինք հիմնարկը մեկ գրքով ներկայացրել են հայտնի հայի վերլուծություններն ու քաղաքական միտքը։ Goodreads
Сборник рассказов известного американского писателя, автора бестселлеров, таких как «Шибуми», включает опубликованные в разные годы в Плейбое, Нью-Йоркере и пр. произведения, отличающиеся разнообразием стилистических решений и находок, которые представляются на суд русскоязычного читателя. Рассказы охватывают разные исторические эпохи и широкую географию, предоставляя возможность оценить весь спектр неоспоримого таланта Треваньяна.
«Դաշնակահարուհին» վեպով Էլֆրիդե Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է: Goodreads