Չկանգնել, չճահճանալ, սահմանել հստակ նպատակներ և իրագործել դրանք. Ահա այն առաջնահերթությունները, որոնք շեշտված են այս գրքում։ Այս խորհրդատվական ձեռնարկը հիմնված է իրական մարդու իրական ապրումների ու փորձի վրա։ Գիրքը յուրօրինակ բանաձև է՝ քայլերի հստակ հաջորդականությամբ։ Այն չի պարտադրում, չի հոգնեցնում, այլ առանց շտապելու, միաժամանակ հետ չընկնելով՝ նշում է ճանապարհը դեպի սեփական բարեհարմարություն։ Գիրքը նպատակային ուղեցույց է երիտասարդների համար, որ համարձակորեն ստանձնեն հաջողակ լինելու և այլոց հաջողակ դարձնելու պատասխանատվությունը։ Քո ընտրությունը շատ տեղին ու ժամանակին է, մնում է միայն ճիշտ օգտագործել քեզ տրված տեղն ու ժամանակը՝ հայտնաբերելու և բացահայտելու համար հաջողության հասնելու հենց քե՛զ բաժին ընկած արահետը։
Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել և լավ օրինակ ծառայել։ Այս գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Այս գիրքը մարդկանց...
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։ Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։ Թուրքիայում գիրքը դարձել է բեսթսելլեր: Այն գրելու համար հեղինակը հարցազրույց է վերցրել 125 հոգուց: Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի մասին։ Goodreads
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու...
Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է,...
Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում: Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը: Հատուկ հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Goodreads
Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի լեզվով, այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը: Առանձին հասկացությունները դասավորված են այբբենական հերթականությամբ և հավակնում են ծածկելու մարքեթինգային ժամանակակից մտածողության ու խնդիրների ողջ տիրույթը: Հոդվածները ինքնուրույն միավորներ են, որոնք նաև խաչաձև հղումներ են պարունակում: Գիրքը նախատեսված է ինչպես մարքեթինգի մասնագետների, այնպես և ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար: Goodreads
Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաև «Էկլոգներ») և «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետևությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը ծագել է մ.թ.ա. VIII–VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից: Այդուհանդերձ Վերգիլիուսի պոեմները նաև շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են և՛ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, և՛ ժամանակի ցնցող քաղաքական...
Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։
Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։ Այս գիրքը հրաշալի սկիզբ է ծանոթանալու Դա Վինչիի կյանքի և ստեղծագործության հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի և արտասովոր անհատականության, այլև արժևորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս և այլն։ Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետևելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց և, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։ Goodreads
«Թիթեռները սիրտ չունեն կամ Երեք օր Երևանում» վիպակը երեք երկա՜ր-երկար օր է մի փոշոտ ու տոթ քաղաքում՝ համեմված սուրճի բույրով ու պատահական հանդիպումներով, կարված թաղից թաղ ընտանիքների տեղափոխումներով ու լվացքի սեղմակների վրա ձգված հին բակերով: Երեք օր և երեսուն տարի՝ մի պատերազմի խորապատկերին, որն անցնում է սերնդից սերունդ՝ ողջերին թողնելով սարսափելի ժառանգություն. ոչ թե մահը, այլ չապրվածը: Երեք և ևս մի հրաշալի օր՝ հուղակավորելու մի լավ մարդու և հասկանալու, որ մենակ չես: Որ անցյալն ու ներկան երբեմն շատ ավելի մոտ են իրար, քան թվում է: Իսկ ապագան, որ կարծես կարող է այդպես էլ չգալ, բայց գալիս է, եթե որևէ մեկը...
Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը… Goodreads
Արջուկը շատ է սիրում խնձոր ու այգին ջրելիս երազում է խնձորով կարկանդակ ուտելու մասին։ Մի օր, մտքերով տարված, նա մոռանում է փակել այգու ջրի ծորակն ու առավոտյան իր այգում իսկական ծով է հայտնաբերում՝ իսկական ծովային կենդանիներով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երբ ջուրը դադարում է խողովակից հոսելուց, ծովն անհետանում է, ու այգին վերածվում է ջունգլիի։ Goodreads
Սա գեղեցիկ պատմություն է տոկունության մասին. չէ՞ որ տարբեր լինելը դատավճիռ չէ, իսկ խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելի են, ավելին՝ կարող են նոր՝ ավելի հետաքրքիր ճանապարհներ բացել։ Խխունջ Հենրին ոչ միայն կարողանում է հաջողության հասնել, այլև հաջողության ճանապարհին ընկերներ է ձեռք բերում, սովորում է նրանցից և միևնույն ժամանակ ոգեշնչում է նրանց իր օրինակով։ Goodreads
Եթե չես կարողանում թռչել, գուցե վազելու հարցո՞ւմ ես անգերազանցելի։ Իսկ գուցե արժե լողա՞լ փորձել։ Սա զվարճալի պատմություն է այն մասին, թե ինչպես թվացյալ թերությունը կարող է Ձեզ յուրահատուկ ու անկրկնելի դարձնել։ Դուք հաստատ կգնահատեք Էռնեստ անունով արջուկի հնարամտությունն ու ջանքերը՝ օգնելու ընկերոջը՝ Էդիին՝ բացահայտելու իր կարողությունները։ Goodreads
Հեքիաթ ջրարջուկի մասին, ով երազում է թևեր ունենալ և ճախրել ինչպես թռչունը։ Հեքիաթում հերոսը առաջին անգամ տեսնում է ինքնաթիռ, խանդավառվում է այն մտքից, որ մի օր ինքն էլ կկարողանա այդպիսի թևերի օգնությամբ թռչել։ Հեքիաթը կօգնի երեխաներին հասկանալ, որ իրենց իրական ցանկությունների և երազանքների իրականացումը կախված է հենց իրենց ձեռնարկած քայլերից և ներդրած ջանքերից։ Գիրքը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար։
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Սա վարպետ խուզարկուի մասին սրտատրոփ պատմություններից երկրորդն է: Ագաթա օդլին հերթական աղմկահարույց գործի մեջ է թաթախվել՝ հիմա էլ Բրիտանական թանգարանում կատարված սպանության: Բայց ոճիրի հանգամանքները պրպտելիս նա սկսում է կասկածել, որ Լոնդոնի ընդերքում շատ ավելի խոր դավեր են նյութվում, դավեր՝ մետրոյի լքված կայարանի, հանդիսավոր հրավառության և հինգ հազար տոննա ձուլածո ոսկու շուրջ: Բախտի բերմամաբ՝ Ագաթան նորից հետքը բռնել է… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Կարդացեք հանճարեղ խուզարկուի գործերից առաջինը: Ագաթա Օդլին ծնված օրից իրեն խուզարկու է համարել. պարզապես սպասում էր, որ ձեռքը մի դարակազմիկ գործ ընկնի: Իսկ Լոնդոնը փրկելուց ավելի դարակազմիկ ի՞նչը պիտի լիներ: Սենյակը լիքը սիրված խուզարկուների գրքեր, Լոնդոնի բոլոր ծակուծուկերը տանող գաղտնի բանալին ձեռքին՝ Ագաթային էլ ի՞նչ է պետք լոնդոնյան հանցագործ աշխարհի խորհրդավոր անցուդարձերը բացահայտելու համար: Բայց պարզվում է, որ բոլոր մարդիկ կարծես դիմակ են հագել. ու՞մ վստահի… Goodreads
Մեր շուրջն ամեն ինչ հեքիաթ է. մեզ շրջապատող գույները, հնչյունները, ընկերությունը, բարությունն ու կարեկցանքը հրաշքներ են: Հրաշքներն ապրում են քամու, աստղերի ու ծաղիկների մեջ, դաշտերում, անտառներում ու երկնքում՝ ամեն-ամեն տեղ, և այս գիրքը հե՛նց դրանց մասին է: Այս պատմություններն առաջինն իմ թոռնիկներն են լսել՝ Բիայնան և Նանեն, ու շատ են հավանել: Հուսով եմ, որ ձեզ Էլ դուր կգան:
Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրները ողջ կյանքում հրապուրված են եղել գերմանական բանահյուսությամբ: Նրանք գրեթե քառասուն տարի շրջագայել են Գերմանիայով և հավաքել ու գրի առել ժողովրդից լսած հեքիաթները կախարդական աշխարհների, չարի ու բարու պայքարի և ազնվության, աշխատասիրության ու խելքի անվերապահ հաղթանակի մասին: Այս հեքիաթները երեխաներին ծանոթ են դեռ վաղ տարիքից և մինչև օրս սիրված են ամբողջ աշխարհում: Դրանց մեծ մասը բազմիցս էկրանավորվել է: Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:
Սոֆիան տասներկուամյա աղջիկ է. Մեր մոլորակի առջև ծառացած մարտահրավերներից տագնապած՝ նա որոշում է նամակ գրել աշխարհի առաջնորդներին: Զվարթ ու բանաստեղծական տեսքստով Սոֆիան գրում է տարբեր հարցերի մասին՝ փորձելով տալ երկրագնդի ախտորոշումը: Նա հասկանում է, որ բազմաթիվ են այն խնդիրները, որոնց պատճառով աշխարհը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Բայց նա երազող է ն լուծումներ է առաջարկում: «Նամակ աշխարհի առաջնորդներին» ստեղծագործության նպատակն է ձայն տալ աշխարհի մանուկներին, որոնք գիտեն, որ Երկիրն օգնության է կանչում:
Կարաբոսի անեծքով արքայադուստր Ավրորան հարյուր տարով խոր քուն է մտել, և միայն անկեղծ սիրո համբույրը կարող է նրան անեծքից ազատել: Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, թե բարի փերիներն ինչպես են օգնում հաղթել չար փերի Կարաբոսին: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին:
Գրքում ներկայացված են մահարիական հրապարակումներով ծանոթ Գրիգոր Աճեմյանի հուշերը, ուղեգրությունները և արձագանքները մամուլին, որոնք կապված չեն նրա հիմնական գործունեության հետ և հնարավորություն են տալիս ընթերցողին տեսնել նրան նոր լույսի տակ: