Արևը մայր է մտնում. Փոքրիկ Իշխանի քնելու ժամն է: Երկնքում կայծկլտացող աստղերին հետևելով Փոքրիկ Իշխանն ու Աղվեսը երազների գիրկն են ընկնում: Սեղմիր լուսնին, ու այն կլուսավորվի: Մի քանի վայրկյանից ինքնիրեն կմարի:
Ամեն ինչ սկսվեց մի սովորական օր, երբ փոշոտ առարկաների տակից գտնվեց մի նամակ: Սագրադա Ֆամիլյայի ճարտարապետ Անտոնիո Գաուդին իր նամակում խոսում էր մի բանից, որ առ այսօր գաղտնիք է բոլորի համար: Ռոջերն ու ընկերը՝ Դեյվիդը, պետք է անպայման գտնեն տաճարի խորաններում թաքնված գաղտնիքի բանալին: Պետք է արագ գործել, չէ՞ որ ուրիշ մարդիկ էլ կան, որ փորձում են գտնել գանձերը, բայց նրանց նպատակներն ուրիշ են…
Դպրոցական աղջկա գորշ առօրյայում հայտնվում է բոլորովին անսովոր մի կերպար՝ հարևանուհի Մադմուազել Ուազոն։ Նրա բազմաթիվ թռչուններն ու կատուները և զարմանալի իրերով լի անհամար սենյակները գլխապտույտ են առաջացնում։ Փարիզը լցվում է արկածներով, երբ հերոսուհու ձեռքին հայտնվում է քաղաքի քարտեզը՝ հատուկ հրահանգներով։ Աղջիկը քայլ առ քայլ մոտենում է հանձնարարության ավարտին և բացահայտում շրջապատն ու ինքն իրեն։
«Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։ Էրվին Շյոդինգերը ավստրիացի ֆիզիկոս է, քվանտային մեխանիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933): Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։
Ծեր առյուծը, հոգնելով իշխելուց, գալիս է Լվով, գտնում մի գեղեցիկ տուն ու բնակվում այնտեղ: Մի անգամ, հորդառատ անձրևի ժամանակ, բնակարանը վնասվում է և Առյուծն օգնության է կանչում իր ընկերներին՝ բնակարանը վերանորոգելու համար: Ու այստեղ սկսվում են արկածները…
Սնանկացման շեմին հայտնված մի ընտանիքի բախտը բերում է… Մշուշահովիտ կոչվող գյուղի հորաքույրն իր տունը նրանց է կտակել՝ պայմանով, որ ամբողջ ամառն այնտեղ ապրեն: Բայց ընտանիքը քաղաքի հարմար կյանքին է սովոր, ա՛յ քեզ փորձությու՜ն… Էլ չասած, որ գյուղը տարօրինակ մշուշ է պատել. վտանգավոր չլինի՞: Մայրիկը երեխաներին՝ Լիային ու Նոյին խստիվ արգելում է բակի դարպասից դուրս գալ: Մեկ էլ օրերից մի օր Լիան տարօրինակ արարածի է հանդիպում և, Մշուշի հովտի զարմանալի աշխարհը սկսում է բացվել երեխաների առաջ…
Առաջին հայացքից «մարդը և ծովը» հավերժական թեման շահարկելով, Գոլդինգի թերևս ամենից խորունկ վեպը, Ռոբինզոնի աղերսներով, մեջբերելով Պրոմեթևսի այլաբանությունը, ակնարկում է, որ անգամ նողկալի մարդն իր մեջ փորձում է կերտել Աստծուն: Իրականի և ցնորականի, ողջամտության ու խենթության, սիրո և ատելության ճամփաբաժանին լռված, Ճարպիկ Մարթինը մեկ ակնթարթ տևած վեց օրում արարում է սեփական քավարանը:
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
«Վերնատուն»-ը լույս է ընծայել «Սիրային աֆորիզմներ» ժողովածուն, որը ներառում է գրականության և արվեստի, գիտության և այլ ոլորտների նշանավոր ներկայացուցիչների մտքերը, իմաստախոսությունները սիրո մասին:
«Վերնատուն»-ը լույս է ընծայել գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների «Սիրային նամակներ»-ը: Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։ Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։ Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։ Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից...
Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչյովը կնոջն ու երկու երեխաների մորը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։ Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։ Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով։
«Գողացված ձյունը» դրամատիկական վեպը պատմում է V դարում հայերի և պարսիկների միջև տիրող հարաբերությունների, մասնավորապես Ակոռիի ճակատամարտի մասին: Գրական այս ստեղծագործությունն աչքի է ընկնում թե՛ ժանրային առանձնահատկությամբ, թե՛ հոգեբանական նուրբ դիտարկումներով, թե՛ արդիական հնչեղությամբ: Ղազար Փարպեցուն ապավինելով վեր է հանված մեր փոքրաթիվ ազգի մեծ երազանքները, բարոյական «հաղթանակների» գաղտնիքները, Աստծո կողմից հայ ժողովրդի հոգևոր պաշտպանվածությունը:
Երկերի լիակատար ժողովածուի 15(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու վերջին տարիների՝ 1967-1969 թթ. նամակները: Այդ տարիները եղան ոչ պակաս դաժան 20-ական թվականների «գրական» պայքարի կամ ստալինյան բռնադատության տարիներից: Չնայած մշտական հիվանդ վիճակին, Մահարին շարունակում էր նվաճել ստեղծագործական նորանոր բարձունքներ: Դժվար է ասել, թե որքան կտևեր «մրցակցությունը» գրականության և հիվանդությունների միջև և մինչև ուր կհասներ նա, եթե չլիներ «Այրվող այգեստաններ»-ի ինկվիզիցիան, որը խլեց գրողի վերջին ուժերը… Նամակները բացահայտում են Մեծ եղեռնին նվիրված վիպասքի դրաման, դրա դեմ հարուցված գրարշավի ներքին շարժառիթները և այն աննախընթաց իրավիճակը, որում հայտնվեց Գուրգեն Մահարին:
Երկերի լիակատար ժողովածուի 15(1) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու 1964-1966 թթ. նամակները: Այդ տարիները ստեղծագործական աննախընթաց վերելքի տարիներ էին գրողի կյանքում, որոնց ընթացքում ավարտին հասցվեց «Այրվող այգեստաններ» վիպասքը և գրվեց «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Բյուրեղացած գրչով արձակագրի առջևում էին ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ, մանավանդ որ մտահղացումների պակասը չկար: Սակայն Մահարուն սպասում էր նոր փորձություն՝ լրջագույնն այն ամենից, որոնց նա հանդիպել էր իր անհանգիստ ու փոթորկոտ կյանքում:
Երկերի լիակատար ժողովածուի 14(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու 1959-1963 թթ. նամակները: Այդ տարիներին գրողը՝ անբաժան վաղանցիկ ու մշտական հիվանդություններից, ստեղծագործում էր գործնականում գրական գրեթե բոլոր ժանրերում: Ուրվագծվել էր մշտական թղթակիցների ցանկը՝ Մկրտիչ Արմեն, Վաղարշակ Նորենց, Վահագն Դավթյան, Աբրահամ Ալիքյան… Այդ ցանկում էին և այնպիսիք, որոնց հետ Մահարին ուներ վաղեմի կապեր՝ Խորեն Աճեմյան, Պահարե, Ռուբեն Լուսինյան, Աշոտ Մելիք-Սարգսյան… Սկիզբը դրվեց Շահան Շահնուրի, Համաստեղի և Լ. Պերվոմայսկու հետ տևական նամակագրության:
Հատորն ընդգրկում է Ֆրանց Կաֆկայի՝ Ֆելիցա Բաուերին, Միլենա Եսենսկային, հորը և Մաքս Բրոդին գրած նամակները: Դրանք մի կողմից մեծ գրողի կենսագրության, ապրումների, ծրագրերի, յուրօրինակ փաստագրություն են, մյուս կողմից՝ նրա գրականության օրգանական շարունակությունը կարող են համարվել:
Նար-Դոսի «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով:
Աննի Էռնոյի «Տեղը» վիպակը, որ 1984 թվականին արժանացել է «Ռընոդո» հեղինակավոր գրական մրցանակին, խորհրդածություն է մարդկանց իրարից բաժանող սահմանների մասին՝ անընդունելիորեն պայմանական, բայց և անխուսափելի: Խորհրդածության առանցքում ընդհատված երկխոսության պատմությունն է կյանքից հեռացած հոր և դստեր միջև: 2022 թվականին Աննի Էռնոն արժանացել է Նոբելյան մրցանակի գրական վաստակի և «անձնական հիշողության» իր աննկուն վավերագրության համար:
«Պենելոպեական» վիպակը (2005) անտիկ գրականության կոթողներից մեկի՝ «Ոդիսական»-ի իգական տարբերակն է, հոմերոսյան վիպերգի անսպասելի վերակերպումը Ոդիսևսի հետ ամուսնանալուց հետո քսան տարի հեռուները մեկնած կողակցի վերադարձիn սպասող Պենելոպեի տեսանկյունից: Ինչն անէական է ու երկրորդական «Ոդիսական»-ում, կարևորվել է և առաջին պլան մղվել «Պենելոպեական»-ում, մանավանդ տասներկու աղախնի մահապատիժը, որոնք դատապարտվում են Ոդիսևսի բացակայության ընթացքում նրա կնոջ ձեռքին հետամուտ փեսացուների կետ կենակցելու համար: Աղախինների խումբն այստեղ հանդես է գալիս հին հունական ողբերգության պարերգակների դերում: «Պենելոպեականը» պոստմոդեռնիստական գործ է տրագիկոմիկական շնչով և արձակի ու չափածոյի համադրմամբ: Աթվուդը բոլորովին այլ շեշտադրումներով ու նորովի է ներկայացրել «Ոդիսական»-ի վաղեմի պատմությունը:
Այս խաղը կդառնա ձեր երեխայի առաջին անգլերենի ուսուցիչը, չէ՞ որ BrainBox-ի հետ խաղում ենք և սովորում: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 55 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին): 3. Մյուս խաղացողը ստուգում է ձեր պատասխանը նկարի վրա:...
Ի՞նչ է այս անգամ պատրաստել Գիտելիքների արկղը: ԱՅԲՈՒԲԵՆ, բայց ոչ թե հասարակ, այլ գունազարդ պատկերներով: Քարտին պատկերված առարկաներին միավորում է ընդհանուր տառը, անվանումը կամ հնչյունը: Հետաքրքիր խաղային միջավայրում երեխաները հեշտությամբ կընկալեն ԱՅԲՈՒԲԵՆ: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 56 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ...
Ամբողջ աշխարհը մեկ արկղում Ձեր երեխաների համար: Խաղում ներկայացված է 71 երկների այցեքարտեր: Երեխաները այդ երկրների մասին կարող են իմանալ ամենահետաքրքիրը՝ մայրաքաղաքը, դրոշը, տեսարժան վայրերը, մշակութային և աշխարհագրական առանձնահատկությունները և այլն: Ուղարկեք Ձեր երեխաներին երևակայական ճանապարհորդության աշխարհի բոլոր երկրներ: Ցույց տվեք նրանց զարմանալի և անսահման հետաքրքիր աշխարհը: Արդյունքում կստանաք հաճելի տրամադրություն, երեխաների ժպիտներն ու շնորհակալությունը հաճելի նվերի համար: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 71 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե...
Գիտելիքների արկղը ստեղծված է ամենափոքրերի համար: Այն օգնում է փոքրիկներին ավելի հեշտությամբ ճանաչել առարկաները, զարգացնել տեսողական հիշողությունը և ուշադրության կենտրոնացումը: 55 քարտից բաղկացած այս խաղը կնպաստի Ձեր փոքրիկի ակտիվ զարգացմանը: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 55 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա...
Խաղաքարտերից երեխաները իմանում են, թե որտե՞ղ են ապրում այս կամ այն կենդանիները, ինչքա՞ն է նրանց կյանքի միջին տևողությունը և այլ հետաքրքիր տեղեկություններ իրենց սիրելի կենդանիների մասին: Նվիրեք Ձեր երեխաներին վայրի բնությանը ծանոթանալու հնարավորություն: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 71 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է...