«Օջախի արու զավակը» գրավիչ վեպ է ավանդույթների, դասի, սեռի և մայրության ամենակուլ սարդոստայնի մեջ խճճված երկու կնոջ մասին: Նիգերիայի Էնուգու քաղաքում բնակվող երիտասարդ Նուաբուլուն 10 տարեկանից սպասուհի է աշխատում, բայց տնային անվերջանալի հոգսերի տակ կքած՝ երազում է մեքենագրուհի դառնալ: Ուսում առած Ջուլին ուժեղ, ինքնաբավ կին է, որն ավանդույթների պարտադրանքով լուրջ երկընտրանքի առաջ է կանգնում: Կանանց ուղիները խաչվում են, երբ երկուսն էլ առևանգման զոհ են դառնում: Փակի տակ հայտնվելով՝ միասին սպասում են ճակատագրական հանգուցալուծմանը: Չելուչի Օնյեմելուկվե-Օնուոբիայի կենսաբուխ և խորաթափանց վեպը արժանին է մատուցում տոկուն կանանց, որոնք փորձում են գոյատևել տղամարդկանց աշխարհում:
Զապէլ եւ Հրանտ Ասատուրների նամակագրութիւնը 1890- ական թուականների հայոց դասական գրականութեան հանգուցային հուշարձաններից է: Այն կարելի է դիտարկել իբրև համահեղինակութեամբ գրուած ստեղծագործութիւն, որի համանունը հայոց նոր գրականութեան համապատկերում չունենք: Այս նամակագրութիունը կազմաբանական- կառուցուածքային, կոմպոզիցիոն միասնութիւն ունի եւ այս առումով նոյնպէս միակն է նոր գրականութեան պատմութեան մէջ:
1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի լարվածություններից՝ նա և իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով և սպորտային խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը Հարավսլավիական բանակի հպարտ անդամ է, ում ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ և Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է, հոր անհետացման հետ մեկտեղ։ Տասնյոթ տարի անց Վլադանը, ով հեռացել է մորից դեռևս ապրում է Սլովենիայում։ Նա գուգլում փնտրում է հոր անունը և անսպասելիորեն բացահայտում ընտանեկան մութ գաղտնիքը։ Նրա բացահայտումը այն մասին, որ ինքը փախուստի մեջ գտնվող ռազմական...
«Ոզնու Նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։
Դավիթ Ավանեսյանի գիրքը պատմում է արվեստի տարբեր ներկայացուցիչների և գործերի մասին, ծանոթացնում հետաքրքիր փաստերի հետ և առաջարկում կատարել փորձեր: Հեղինակը, ուսումնասիրելով նմանատիպ այլ գրքեր, հղացել է նորովի մոտեցմամբ ներկայացնելու հայ և օտարերկրացի անվանի մարդկանց: Գրքում նաև կգտնեք տարբեր առաջադրանքներ, որոնք կնպաստեն ձեր ստեղծագործական մտքի զարգացմանը:
Հատորում ներկայացված է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի կոթողային երկը՝ «Միջնաբերդը», որ հեղինակը թողել է անավարտ: Առաջին անգամ այն լույս է տեսել Էքզյուպերիի մահվանից 4 տարի անց՝ 1948 թվականին: Ամբողջացնելով գրողի խորհրդածություններն ու ներքին կենսագրությունը՝ երկը փորձում է ժամանակակից մարդուն հուշել ոգու հաղթանակի իր բանաձևը՝ հանգելով անառիկ միջնաբերդի սևեռուն պատկերին: 1936-1944 թթ. գրված այս ստեղծագործության առաջին հրատարակությանը հետևել են երկի կրճատ, ադապտացված հրատարակություններ: Գրքում ներկայացվում է երկի ամբողջական տարբերակը:
«Քիմ․ Մերկ ճշմարտություն» գրքում հեղինակն անդրադառնում է Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր դրվագներին՝ անկեղծ ու մանրամասն ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հայուհու կենսագրությունը, նրա հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունը։ Գրքում կան քիչ հայտնի փաստեր։ Հեղինակը պատմում է Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին։ Մանրակրկիտ անդրադարձ կա նաեւ Քիմի հայաստանյան այցին։
Ամեն տարի UNESCO-ն Գրքի համաշխարհային օրվանից՝ ապրիլի 23-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 22-ը Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոս է շնորհում որևէ քաղաքի: Ընտրված քաղաքն ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում է գրքի, ընթերցանության և գրականության հետ կապված տարբեր միջոցառումներ: Ծրագրի նպատակն է բարձրացնել գրագիտության և ընթեցանության մակարդակը, գրադարանների և գրախանութների նշանակությունը, ընդգծել կենդանի գրքի մշակույթի առավելությունները:
Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ը արկածային ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, հետազոտական աշխատանքների բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում եւ զրուցում ամենատարբեր մարդկանց հետ, այս ամենով պայմանավորված՝ հայտնվում Սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Կհաջողվի՞ արդյոք գլխավոր հերոսներին՝ Շուշանին, Էսթերին եւ Աստղիկին դուրս գալ դժվարին իրավիճակներից…
«Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար» ժողովածուի բանաստեղծությունները մեծ քաղաքում բարդ հասարաքաղաքական կյանքով ապրող փխրուն կնոջ մասին են, որը, սակայն, չկորցնելով մարդկային ամենանուրբ զգացումները, վերապրում, քաղաքային առօրյայի, մշակույթի բոլոր դետալները վերածում է սեփական զգացմունքների թարգմանության: Շինհրապարակից լսվող աղմուկը, քաղաքից հեռացող մարդկանց ոտնաձայները, փողոցի լքված շները, պատին գրաֆիտի գրառումը, համերգն ու հրավառությունը իրենց շարժման ընթացքից վերափոխվում են կարոտ, սեր ու թախիծ պատկերող մետաֆորների, իսկ ամբողջության մեջ՝ մի մեծ սիրո խոստովանության, որ տևելու է անվերջ՝ այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար…
Արսեն Ներսեսի «Դադիվանուց ժամագիրք» բանաստեղծական ժողովածուն երկաթբետոն շենքերով քաղաքի ու Դադիվանքի լռության մեջ ապրող մարդու երկդիմի կյանքի մասին է: Կյանք, որն անկախ իր աշխարհագրական տեղակայությունից, անցնում է հավերժական մենության, կոտրված առօրյայի, լռության վերաիմաստավորման ու դեպի բացարձակ փրկություն՝ աստվածային սիրո հավերժական ձգտման ճանապարհով:
Գրանիշ գրական համայնքը ներկայացնում է Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» գիրքը կոնցեպտուալ, փորձարարական պոեզիայի բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ լեզուն, պայթելով անվերջանալի պատերազմների մեջ (փաստական ու առօրյա-կենցաղային), փորձում է իր իսկ բեկորներից արտապատկերման նոր նշանային հետագիծ ուրվագծել, անվանում տալ իրականությանն ու գոյին:
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ։ Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա։ Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիացի գաղութարարների դեմ։ «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է։ Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ։ Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
Քիչ բան է հայտնի Լատինական Ամերիկան իսպանական գաղութատիրությունից ազատագրող ամենակարկառուն առաջնորդներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի վերջին ուղևորության մասին Մագդալենա գետով, երբ ժողովրդի կողմից Ազատարար հռչակված, ռոմանտիկ, երդվյալ իդեալիստ այդ հերոսը, բազմաթիվ քաղաքական և ռազմական դավադրությունների թիրախ դառնալով, միասնական, մեծ ու հզոր Ամերիկա ստեղծելու իր երազանքը փլված տեսնելուց հետո, հիվանդ ու լքված, հավատարիմների փոքրաթիվ շքախմբի հետ որոշում է Եվրոպա մեկնել: Համադրելով պատմական հայտնի փաստերն իր վառ երևակայության հետ, դեգերելով գեներալի հիշողությունների լաբիրինթոսում՝ հեղինակը լրացնում է այդ բացը, իր անզուգական վարպետությամբ իրականությունը դարձնում առասպել, իսկ առասպելը՝ իրականություն:
«Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպը (1942) պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը, որը սկզբից մինչև վերջ ցավոտ և սոսկալի խոստովանություն է սեփական սխալների և արյունալի գոյության մասին, որը նա ստիպված է եղել ապրել: Մարդն ի սկզբանե չա՞ր է ծնվում, թե՞ հասարակությունն է նրան այդպիսին դարձնում, ահա Պասկուալի միակ հարցը, որին ընթերցողը պետք է պատասխանի՝ ի վերջո նա զո՞հ է, թե՞ մարդասպան: Գրաքննադատներից շատերի կարծիքով՝ այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, և ուրեմն, Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Կամիլո Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան:
«Վաղը մարտի դաշտում հիշիր ինձ» գիրքը վեպ է խաբեության, անհավատարմության, ճակատագրի և դրանից բխող հետևանքների մասին: Գլխավոր հերոսը Վիկտոր Ֆրանսեսն է՝ որոշակի հաջողությունների հասած գրող, որը սիրային ժամադրության ակնկալիքով գալիս է Մարտա Տել յեսի տուն: Մարտան գեղեցիկ կին է, ունի ամուսին և երեխա: Հանդիպման թերևս ամենակարևոր պահին, երբ թվում է՝ խանգարող ոչինչ չկա, տեղի է ունենում ամենաանսպասելին. Մարտան իրեն վատ է զգում, և Վիկտորն ակամայից դառնում է նրա հոգեվարքի վկան. կինը մեռնում է նրա գրկում՝ ամուսնական մահճում, իսկ փոքրիկը քնած է հարևան սենյակում։ Ճակատագի՞ր, թե՞ հանգամանքների անհաջող դասավորություն, և ի՞նչ պիտի անի Վիկտորն այդ դեպքում: Առաջին դեմքից ներկայացվող պատմությունը վերածվում...
Հայրերին և որդիներին երբեմն տարիներ են պետք, որ կարողանան հանդիպել դեմ առ դեմ… Մարկ Լևիի այս վեպը հենց այդ մասին է: Հարսանիքից մի քանի օր առաջ Ջուլիային զանգահարում է հոր օգնականը. ինչպես և աղջիկը ենթադրում էր՝ հայրը չէր կարողանալու մասնակցել հարսանիքին, բայց այս անգամ, պետք է խոստովանել, պատճառը հարգելի էր. հայրը մահացել էր: Թաղման հաջորդ օրը Ջուլիան իմանում է, որ հայրը մի անակնկալ էլ ունի՝ իր կյանքի ամենաարտասովոր ճամփորդությունը: Վերջապես նրանք հնարավորություն կունենան ասելու իրար այն ամենը, ինչ չէին հասցրել ասել… Սա վեպ է լուսավոր թախծի և անվերջանալի սիրո մասին:
«Օրենսդրական նախաձեռնությունների լոբբիստական աշխատանքի հանրայնացումը» գրքում ներկայացված տեսության հիմնական նպատակը օրենսդրական գործունեության վրա լոբբիստական աշխատանքի ազդեցությունն է, այդ համատեքստում կիրառվող հանրային կապերի մեխանիզմները և հանրության հետ աշխատանքի առանձնահատկությունները: Առավել հանգամանորեն գրված է, թե PR-ը ինչպես կարելի է ծառայեցնել լոբբիստական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ուղղակի և անուղղակի հաղորդակցության ձևերը լոբբինգում, ինչպես նաև, PR-ը՝ քաղաքական, տնտեսական, ազգային ոլորտներում լոբբիստական գործունեության մեջ և նրա առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել գործունեության ոլորտի իրավակարգավորվածությանը (մշակված նախագծեր, օրենսդրության չընդունման պատճառներ և հետևանքներ), ինչպես նաև հայաստանյան պառլամենտարիզմի առանձնահատկություններին (բիզնես և շահառու շրջանակների անմիջական ներգրավվումը ԱԺ-ում, լոբբինգի պահանջվածությունը, համապատասխան ավանդույթների ու մշակույթի բացակայությունը), և փաստացի իրավիճակների վերլուծություն:
Նատուրալիզմ, անկումայնություն, նիհիլիզմ, պոռնոգրաֆիա, գերմարդու պանծացում, հեղափոխական գաղափարախոսության մերժում, ահա այն հիմնական մեղադրանքները, որ հնչում էին միաբերան և դեմոկրատ-լիբերալների, և ռեալիստ ու սիմվոլիստ գրողների, և պահպանողականների ու քաղքենիների, իսկ հետագա տարիներին` ավելի ուժգին` սովետական գրականության հիմնադիրների կողմից: Ընդ որում` մերժելով հանդերձ, համարյա բոլորը դրվատում էին Արցիբաշևի անուրանալի տաղանդը: Այդքանը… և լռություն… Մինչև 1980-ական թվականների վերջը, երբ դարասկզբի ամենահայտնի, տաղանդավոր և հանիրավի մոռացված գրողը վերադարձավ Ռուսաստան: Այժմ վերադառնում է նաև հայ ընթերցողին:
Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»: Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»: Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում...
Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում… Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում...
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ: