Ամանորի նախաշեմին երեխաներն ուզում են իրենց ձեռքով տոնածառը զարդարել, բայց փոխարենն անընդհատ լսում են՝ կամաց, զգույշ, պինդ բռնիր, ձեռք մի տուր, վտանգավոր է, թող մայրիկը անի… տոնածառը խաղալիք չէ…. Առաջարկում ենք տոնածառ, որն իսկապես խաղալիք է: Այլ Տոնածառը պատրաստված է անվտանգ ու բարձրորակ հումքով՝ 3մմ հաստությամբ ֆետր և նախատեսված է բազմակի օգտագործման համար: Զարդարանքները ամրացվում են կպչուկով (velcro) և հնարավորություն են տալիս ձևավորել ինչպես և ինչքան ցանկանաք: Ուրախ ու ցանկալի խաղալիք լինելուց բացի, ԱՅԼ ՏՈՆԱԾԱՌԸ նաև զարգացնող խաղ է. 3+ տարիքի երեխաները սովորում են ինքնուրույն աշխատանք անել՝ զարգացնելով երևակայությունն ու ստեղծագործելու ունակությունը: Իսկ ամենափոքրերի համար անվտանգ ժամանցի միջոց է, որը խթանում...
Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված սպորտի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ ունեցող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ: Ինչու՞ խաղալ «Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ» Խելահեղ մասնագիտական ժամանց հայերենով. հպարտորեն կարող եք ի ցույց դնել ձեր գիտելիքեները աշխարհում հայտնի սպորաձևերի ու նշանավոր մարզիկների մասին և ոչ միայն: Որտե՞ղ Սպորտային ակումբմերում, տանը, հավաքույնթների, ճամփորդելիս և նույնիսկ աշպարհի առաջնությունների ընդմիջումներին: Ու՞մ հետ...
Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված բժշկությունից, կենսաբանությունից, մարդու անատոմիայից և առողջապահությունից հասկացող ու հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։ Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։ Ինչու՞ խաղալ «Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ» Խելահեղ մասնագիտական ժամանց հայերենով՝ առանց օտար բառեր գործածելու: Որտե՞ղ Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս: Ու՞մ հետ Բժշկությունից և առողջապահությունից հասկացող ընկերների,...
Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված իրավունքից, իրավաբանությունից, իրավականությունից հասկացող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։ Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ: Տուփի պարունակությունը` ▪ 120 քարտ ▪ խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ
Գունեղ ու թեմատիկ նկարներով այս մանկական պիտակները հեշտ ու հասանելի միջոց են տոնացույցի ամենակարեւոր օրերը երեխաների հետ նշելու համար: Հավաքածուն ներառում է 15 շրջանաձեւ պիտակ՝ հայկական և միջազգային տոները, ինչպես նաև բալիկների համար կարևոր այլ առիթներ: Պիտակները հեշտությամբ փակցվում են եւ պոկվում, առանց հագուստը վնասելու: Անվտանգ են եւ ջրակայուն: Պիտակների դիզայնն ու նկարները հեղինակային են:
Մինչեւ 1 տարեկանը փոքրիկի յուրաքանչյուր ամսականը տոնելը հաճելի ավանդույթ է դարձել: Այս կպչուն պիտակներ կօգնեն քաղցր հուշերի վերածել այդ նշանակալից ամսաթվերը: Հավաքածուն ներառում է 12 շրջանաձեւ պիտակ, 1-ից 11 ամիսները եւ առաջին տարեդարձը: Հեշտությամբ փակցվում են եւ պոկվում, առանց հագուստը վնասելու: Անվտանգ են եւ ջրակայուն: Պիտակների դիզայնն ու նկարները հեղինակային են:
ԹԻՎ ԹՎՈՑ-ը մաթեմատիկական խաղ է երեխաների ու մեծերի համար: Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն պարտադիր չէ, բավական է ճանաչել 1-ից 9 թվերը և կարողանալ մտովի գումարել: Մասնակիցները հերթով շրջում են քարտերը՝ բացելով թվերը: Զուգահեռ, պետք է մյուսներից արագ 2 և ավելի քարտերի վրա գրված թվերի գումարով ստանալ այսպես կոչված ՀԱՂԹՈՂ թիվը, որը որոշվում է խաղի հատուկ զառի միջոցով՝ յուրաքանչյուր խաղի սկզբում: Քարտերը շրջելիս կարող են նաև Թիվթվոց մոնստրիկներ բացվել. եթե մասնակցի բացած մոնստրիկը ժպտում է՝ նա լրացուցիչ 1 միավոր է ստանում, իսկ եթե զայրացած է՝ խաղասեղանին բացված բոլոր քարտերը պետք է նորից փակել: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 2, առավելագույնը՝ 5: Լավ արդյունքի գրավականն են՝ ուշադրությունն և արագությունը: ԹԻՎ ԹՎՈՑ-ն...
Գտնելուկը բաղկացած է 57 շրջանաձև քարտերից, որոնց վրա տարբեր գույների, մեծ ու փոքր պատկերներ են: Յուրաքանչյուր քարտի վրա 8 պատկեր է, ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր: Համընկնող պատկերները նույնական են ձևով, գույնով և միայն չափսերը կարող են տարբեր լինել: Խաղի առաջադրանքն է՝ առաջինը գտնել համընկնող պատկերը և բարձրաձայնել այն: Ի դեպ, համընկնում անպայման կա, նույնիսկ եթե ձեզ 100+1% թվում է թե չկա, վստա’հ եղեք՝ ԿԱ՛, ուղղակի.. գուցե… հնարավոր է… նայում եք, բայց չեք տեսնում 🙂 Կանոնները պարզ են, խաղի ընթացքը՝ արագ ու զվարճալի: Այստեղ չկան բառեր, և կարդալու ունակությունը նախապայման չէ: Այնպես որ ԳՏՆԵԼՈՒԿԸ հոյակապ տարբերակ է մեծերի ու փոքրերի համատեղ ժամանց կազմակերպելու համար: Թեև...
Հայերեն տառերով ռետինե փազլ-խաղագորգ 40 կտոր՝ առանձնացվող տառերով Հեշտությամբ միանում են՝ ստեղծելով գունեղ, ուսուցողական և անվտանգ խաղագորգ։ Իր չափսերի ու որակի շնորհիվ ԱյլԳՈՐԳԸ կարելի է կիրառել ինչպես ներսում, այնպես էլ դրսում (գրեթե ցանկացած միջավայրում՝ տանը, այգում): Գորգի քառակուսիկների չափսը կատարյալ է երեխաների համար: Հարմար է ինքնուրույն տեղաշարժելու, դասավորելու և ծավալային տարբեր կոնստրուկցիաներ հավաքելու համար: Անհոտ է, փափուկ և հարվածակայուն, մակերևույթը ջրակայուն է, չսահող և հեշտ մաքրվող: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 3+ Առկա են փոքր մասնիկներ: Մանկահասակ երեխաները պետք է օգտագործեն միայն մեծահասակների հսկողության ներքո: Որակի վկայական
ԶԻԼ ԶԱՌ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ բազմազանություն նախընտրողների համար: Անհրաժեշտ է գցել զառը, մեկ րոպեում կատարել առաջադրանքը և միավորներ հավաքել: Խաղն ընդգրկում է 5 տարբեր առաջադրանք՝ տարբեր միավորներով: Թե քարտի որ բառը կամ բառակապակցությունը ինչպես պետք է ներկայացնել՝ ցույց է տալիս ԶԱՌԸ: Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մեկ րոպե ժամանակ. եթե զառը գցում է և հաջողությամբ կատարում առաջադրանքը, կարող է նորից զառը գցել և կատարել հաջորդ համապատասխան առաջադրանքը: Այդպես շարունակ, քանի դեռ 1 րոպեն չի սպառվել: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4: Պահանջվում է քիչումիչ բազմատաղանդ լինել՝ մի քիչ նկարիչ, մի քիչ դերասան, մի քիչ լեզվաբան, մի քիչ քննիչ, մի քիչ էլ սոփեստ: Զիլ...
«ԱՅԼԿԵՐՊԻԿ»-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ երեխաների ու պատանիների համար: Գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ այս խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14: Առաջադրանքը՝ 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ, մատնացույց չանել տվյալ իրը: Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. ամենափոքրիկ խաղացողներին թույլատրվում է նաև ժեստեր, դիմախաղ և ձայներ կիրառել: Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի...
ԱՅԼ ԿԵՐՊ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ հայերեն կարդալ և բացատրվել կարողացող տարիքային բոլոր խմբերի համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։ Պարգևում է աննկարագրելի աշխույժ ժամանց, խթանեում հայերենի գործածությունն առօրյա ժամանցում և նպաստում հայերեն բառապաշարի զարգացմանը: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։ Ինչու՞ խաղալ «Այլ կերպ» Խելահեղ ժամանց հայերենով՝ առանց օտար բառեր գործածելու: Որտե՞ղ Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս: Ու՞մ հետ Ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների, համադասարանցիների …...
«Պանչատանտրա» գիրքը հետաքրքրաշարժ պատմությունների գեղեցիկ պատկերազարդ ժողովածու է, որոնք ընթերցողին սովորեցնում են ողջամտություն, օգնում հասկանալ խարդախներից խուսափելու, արդարամտությունը և ազնվությունը գնահատելու կարևորությունը, և ձևավորում համամարդկային արժեքներ:
Օսկար Ուայլդը ծագումով իռլանդացի բանաստեղծ, գրող, էսսեիստ և քննադատ է, դեկադանսի առավել հայտնի ներկայացուցիչներից և ժամանակի ամենահայտնի թատերագիրներից մեկը։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Գրվածքների շարքում առանձին տեղ են գրավում հեքիաթները՝ Երջանիկ Իշխանը, Աստղերից ընկած տղան և ուրիշները։ Դրանք քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ, զարմանալիորեն գեղեցիկ ու թախծոտ և ընթերցողին առաջարկում են մտորել չարի ու բարու, բարեկամության ու զղջման, կարեկցանքի և նվիրվածության մասին։
«Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» հերոսավեպը վիպական-հերոսական պատմությունն է Սասնա դյուցազնական տոհմի չորս սերնդի և, ըստ այդմ էլ, բաղկացած է չորս հիմնական մասից կամ չորս վիպական ճյուղից: Ճյուղերից յուրաքանչյուրը դյուցազնական մեկ սերնդի պատմություն է՝ ծննդից մինչև մահ: Ճյուղերը միմյանց են հարակցված հոր և որդու հաջորդականության սկզբունքով: Թեպետ յուրաքանչյուր ճյուղ առանձին վերցրած վիպական անկախ ու ամբողջական պատմություն է տվյալ սերնդի մասին, բայց այդ ճյուղերի հարակցումը կատարված է ոչ միայն արտաքնապես, սոսկ սերունդների հաջորդականությամբ, այլև վիպական ներքին տրամաբանությամբ և գեղարվեստական որոշակի պատճառակցությամբ: «Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը...
Հատընտիրը կազմված է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի յուրօրինակ դրամատուրգիական աշխարհի ժանրային բազմազանությունը ներկայացնելու նկատառմամբ. «Դոն Պեռլիմպլինի սերն իր այգում առ Բելիսան» (1928, առաջին բեմ.՝ 1933) տրագիկոմեդիա է, «Կոշկակարի հրաշալի կինը» (1926-30, վերանայվել է 1933-ին, առաջին բեմ.՝ 1933)՝ ֆարս, «Արյունոտ հարսանիքը» (1932, առաջին բեմ.՝ 1933) ողբերգություն է, իսկ «Բեռնարդա Ալբայի տունը» (1936, առաջին բեմ.՝ 1945)՝ դրամա: Բոլոր գործերն էլ առաջին անգամ են բնագրից թարգմանվել հայերեն:
«Սինդիբադի ճանապարհորդությունները» «Հազար ու մեկ գիշեր» ժողովածուի ամենահայտնի հեքիաթներից է: Զարմանահրաշ արկածների որոնման ընթացքում Սինդիբադն իր նավն ուղարկում է բաց ծով, որպեսզի վաստակի Ծովագնաց մականունը: Այս գիրքը ներառում է Սինդիբադի բոլոր յոթ ճանապարհորդությունները, որոնց ընթացքում նա փրկվում է գերությունից, հաղթահարում է բնության տարբեր արհավիրքներ ու կատարում է հզոր տիրակալների առաջադրանքները: Քաջ Սինդիբադի զարմանահրաշ արկածները հիմք են ծառայել բազմաթիվ սերիալների, ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, որոնք սիրվել են բոլորի կողմից:
Հեղինակները համընդհանուր գաղափարախոսությանը մարտահրավեր են նետում մտածելու տեղիք տվող, ինքնատիպ և չափազանց գործնական հետևյալ հասկացություններով՝ «10X‑ականներ», «20 մղոնանոց քայլերթ», «Կրակել փամփուշտներով, ապա արկերով», «Առաջնորդություն Մահվան գծից վեր», «Մասշտաբը փոքրացնել, ապա մեծացնել» և «ԻԿՀ բաղադրատոմս»: Գրքի վերջին գլխում, վերջապես, Քոլինզը և Հանսենը ներկայացնում են իրենց ամենից յուրօրինակ վերլուծությունը. նրանք սահմանում են «բախտի բերմունք» հասկացությունը, բացահայտում դրա տարատեսակները և ուսումնասիրում բախտի դերակատարությունը գործնական կյանքում: Մեծ ընկերությունները և այդպիսի ընկերություններ կառուցող առաջնորդները համադրելի ընկերություններից ավելի բախտավոր չեն եղել, բայց նրանք բախտից «ավելի բարձր հատույց» են ստացել: Այս գիրքը Քոլինզի դասական գլուխգործոցն է՝ հակընդդեմ, տվյալների վրա հիմնված և ոգեշնչող աշխատություն: Նա և Հանսենը համոզիչ...
«Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: Վերջինս նշում է, որ հետաքրքիր էր ուսումնասիրել մեկ ընտանիքի պատմությունը՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբերություններով: Տան արտասովոր կառուցվածքն էլ խորհրդանշում է այդ հարաբերությունների խճճված բնույթը: Լոնդոնյան արվարձաններից մեկում գտնվող իր տանը առեղծվածորեն մահանում է հույն մեծահարուստ Արիստիդ Լեոնիդիսը: Ընտանիքի անդամներից ոչ ոք չունի ո՛չ նրան սպանելու շարժառիթ, ո՛չ էլ ալիբի: Բնական մա՞հ, ճակատագրական պատահականությո՞ւն, թե՞ կանխամտածված սպանություն. արդյո՞ք Սքոթլենդ Յարդին կհաջողվի պարզել ճշմարտությունը:
«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ-սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում: Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր վեպը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այդ մտահղացումը մահվան պատճառով։ Վիքիպեդիա
Շահան Շահնուրի (Կ. Պոլիս, 1902, Փարիզ, 1973) «Նահանջը առանց երգի» վեպը նորակազմավոր Սփյուռքի տարեգրության՝ գեղարվեստական ընդհանրացմամբ, հոգևոր ուծացում ապրող հայության վկայություններ ընդգրկող վիպասք է՝ համաժամանակային խորհրդածությունների մղող հարցադրումներով: Շահնուրը ընդամենը մի քանի փոքրիկ գործերի, առանձին հոդվածների հեղինակ էր, երբ 1927-1929 թթ. ընթացքում գրեց «Նահանջը առանց երգի» վեպը, որն հենց նույն տարում էլ լույս տեսավ. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։ Գրողներից քչերին է վիճակված նման փառավոր մուտք ունենալ գրականության մեջ։ Վեպն արժանացավ շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև ենթարկվեց...
Գերմանացի խոշոր գրող Թոմաս Մանի «Բուդենբրոոկներ» վեպը 20-րդ դարի արձակի դասական նմուշներից է։ Օգտագործելով «ընտանեկան ժամանակագրության մեթոդը»՝ հեղինակը մի ընտանիքի չորս սերունդների կյանքի նկարագրությամբ տալիս է անցած դարի Գերմանիայի սոցիալ-քաղաքական համայնապատկերը։ Ռեալիստական գրականության հարուստ փորձը գրողին հնարավորություն է ընձեռել ընտանեկան կյանքի մասնավոր դեպքերից հասնել պատմական խոշոր ընդհանրացումների։ Վիքիպեդիա
Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին: