«Մշկո Մշկոյանի արկածները» գիրքը մեր օրերի տղամարդկանց, կին-տղամարդ հարաբերությունների, տղամարդկանց ընկերության և հայրենիքի մասին է ։ Ճիշտ է՝ գրքի իրադարձությունների 99 տոկոսը հայրենիքից դուրս է ծավալվում՝ Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, բայց գիրքը հենց մեր երկրի մասին է։ Արկածային գրականության օրինակով է գրված և հենց թերթում ես էջերը, չես ուզում պոկվել, անընդհատ սպասում ես՝ ինչ է վերջում լինելու: Իսկ Աբելը այնքան հետաքրքիր լուծում է գտել վերջաբանի համար, որ հաստատ բոլոր ընթերցողները գոհ կմնան։ Ինչպես նշվեց ՝ գրքի հերոսը մեր մտերիմ ընկերներից մեկն է և նրան շատ շատերը ճանաչում են։ Հերոսը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը , բայց այն ինչ-որ նկարագրվում է գրքում...
«Դրվածք» ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը։
«Երեք փիսիկ, մեկ երազանք» գրքի հերոսների՝ Փիթիի, Փաթիի ու Փուսի արկածները շարունակվում են: Սառա Շահինքանաթը և Այշե Ինանը մեզ համար նոր նվեր են պատրաստել՝ «Երեք փիսիկ, մեկ հրեշ» գիրքը, որը շատ կսիրեք…
«Ալքիմիկոսի «ոսկե» ափսեն». Մենք սովոր ենք հարվածային գործիքների մեջ ծնծղաներ տեսնել, լսել դրանց ձայնը երաժշության կատարման ընթացքում: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել: Ո՞վ է եղել ծնծղա ստեղծող այդ հմուտ վարպետը: Վաղուց, շատ վաղուց, մի քանի հարյուր տարի առաջ՝ 17-րդ դարում, Թուրքիայում Ավետիս անունով մի մարդ էր ապրում…
«Սերը երբեք չի անհետանում» գրքում ազատ զրույցի ոճով ներկայացվում են ժամանակակից հայ ընտանիքների առջև ծառացած մարտահրավերների հոգևոր պատճառները, դրանցից հաղթանակած դուրս գալու և ամուսնական հարաբերությունները ջերմացնելու հոգևոր ճանապարհները: Պողոս Առաքյալի «Սիրո օրհներգի» (Ա Կորնթ. 13:4–8) տասնհինգ մտքերի վրա հիմնվելով՝ գիրքն առաջարկում է 15 գործնական քայլեր, որոնք անփոխարինելի են ընտանիքը և սերը ամուր պահելու համար: Նախատեսված է ընտանիքների, երիտասարդների և ընթերցողների լայն շրջանակի համար:
«Էմբրիոն» գրքում զետեղված են երեք վիպակներ, որոնք թարգմանվել են նաև օտար լեզուներով (ռուսերեն, գերմաներեն, սլովեներեն): Վիպակներն արտացոլում են ժամանակակից մարդու հուզաշխարհը և մտածողությունը, որոնք գրողի երկարամյա ստեղծագործական հետաքրքրություններից են:
«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի: Եթե Տաթև ուխտի գնալու կլինես, հիշիր ինձ: Այդ վանքի ճոճան սյունը շատ նման է մեր բախտին: Հավիտյան կճոճվենք, բայց չենք ընկնի:
«Վերադարձ»-ը Էրիխ Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է։ Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք «Propyläen» հրատարակչությունում։ Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատությունների տեղիք է տալիս, իսկ 1933թ․ նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ միասին։ Էռնսթ Բիրքհոլցն ու իր զինընկերները պատրաստվում են Արևմտյան ճակատից բռնել տունդարձի ճանապարհը։ Նրանց հոգեթրթիռ սպասումներն ու կարոտները հանդիպում են հայրենիքյան անլույս, անջերմ իրականությանը, նրանք չեն վերագտնում այն խանդավառությունը, որով տարիներ առաջ իրենց ռազմաճակատ...
Տողատակերը կարդալու վառ ու հետաքրքրաշարժ ուղեցույց։ Թոմաս Ֆոսթերի դասական ձեռնարկի՝ մանրակրկիտ վերանայված և թարմացված այս հրատարակությունը վառ ու հետաքրքիր ուղեցույց է գրականության ու գեղարվեստականության հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ սիմվոլների, թեմաների և կոնտեքստի։ Այն ցույց է տալիս, թե ինչպես ամենօրյա ընթերցանությունը դարձնել ավելի հաճելի և օգտակար։ Թեպետ գրքերը հիմնականում հաճույքով ընթերցվում են սյուժեի համար, դրանց տեքստերում հաճախ ավելի խոր գրական իմաստ է ամփոփվում։ «Ինչպես ընթերցել գրականություն պրոֆեսորի պես» գիրքն օգնում է մեզ բացահայտելու այդ թաքնված ճշմարտությունները՝ գրականությանը նայելով գերպրոֆեսիոնալ ընթերցողի՝ համալսարանական դասախոսի աչքերով։ Ի՞նչ է նշանակում, երբ գրական հերոսը միայնակ քայլում է փոշոտ արահետով։ Երբ խմիչք է փոխանցում իր ուղեկցին։ Երբ...
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Գրիմ եղբայրների ժողովածուն։ Ներառում է ինը հայտնի հեքիաթ, որոնք մեզ տեղափոխում են աներևակայելի ու հրաշքներով լի աշխարհներ։
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ղազարոս Աղայանի ժողովածուն։ Ներառում է վեց հեքիաթ՝ «Օձամանուկ և Արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգի», «Եղեգնուհի», «Ասլան-Բալա», «Խիզախը կամ Աներկյուղը»։
«Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների...
Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված...
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։
Երբ երեխան սիրում է քեզ… ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ Թավշյա Ճագարը երազում է լինել իսկական, ինչպես իր ծեր և իմաստուն ընկերը՝ Կաշվե ձին։ Բայց ԻՍԿԱԿԱՆ լինելն այն չէ, թե ինչպես ես պատրաստված։ Դա այն է, ինչ կատարվում է քեզ հետ։ Փոքրիկ տղայի սիրո շնորհիվ թավշյա Ճագարի երազանքները հրաշքով կարող են իրականանալ… Մարջերի Ուիլյամսի մանկական դասական այս վիպակի նկարազարդ ամբողջական հրատարակությունը, որ առաջին անգամ լույս է տեսել 1922 թ., կգրավի ցանկացածի սիրտը, ով հավատում է սիրո ուժին։
«Ես Օրացույցն եմ» վեպի առանցքում Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։ Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝ տեղի հոգևոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։ Ամեն ինչ փոխվում է, երբ Օսկարի կյանքում հայտնվում է մի անծանոթ գեղեցկուհի։ Հերոս ըսկսում է անել քայլեր, որոնք նրան մինչև այդ թվում էին անհաղթահարելի։
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
«Հակափխրունություն» գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում (այստեղից`անկայունություն, ժամանակ, քաոս և սթրեսորներ), մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:
Ադան ծովից շատ էր վախենում: Երբեք իր փոքրիկ քաղաքից դուրս չէր եկել: Մի օր տարեց նավապետը նրան պատմում է ծովերից անդին գտնվող մի հրաշք շշի մասին, որից խմողն իսկույն խիզախ է դառնում… Ու Ադան որոշում է շիշն անպայման գտնել և անվախ նավաստի դառնալ… Իսկ ինչպիսի՞ ճանապարհորդություն է սպասվում Ադային, կհաղթի արդյո՞ք հսկա ութոտնուկներին, դաժան ծովահեններին, զարհուրելի դևին… Ճանապարհորդեք Ադայի հետ և կիմանաք այս բոլոր հարցերի պատասխանները: