«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» ինքնակենսագրական վեպը: Արևմտահայ գրականութեան ամենէն կատարեալ գրագէտներէն մէկն է Եսայեան, եթէ ոչ ամենէն կատարեալը։ Իբրեւ տաղանդ եւ իբրեւ գործունէութիւն․․․ Զ․ Եսայեանի մէջ հայ գրականութեան ամենէն սխրալի շնորհները, կանացի զգայնութեան ամենէն սրտայոյզ խռովքները եւ մեր ժողովուրդի հոգին ամենէն խորունկ սարսուռները իրարու կը միանան։ Անիկա խղճմտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է հաւասար ամրութեամբ եւ արդարութեամբ․․․ Յակոբ Օշական
«Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։ «Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։ Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։...
Ժողովածուն ընդգրկում է «ռուս Էդգար Պո» կոչված Լեոնիդ Անդրեևի նշանավոր գործերից երկուսը՝ «Մարդու կյանքը» (1907) և «Սև դիմակներ» (1908) փիլիսոփայական դրամաները, որոնք լավագույնս են ներկայացնում նրա տպավորիչ ստեղծագործական աշխարհը՝ հոռետեսությամբ դրոշմված աշխարհընկալումը, սերը պարադոքսների հանդեպ և խորիմաստ սիմվոլիստական արտահայտչականությունը:
«Մտքի ուժը. Առաջ դեպի 21-րդ դար». Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
«Անուրջներ ու մղձավանջներ» գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը նամականի է ՝ անթաքույց մի հանդիսարան, որտեղ անհատի ինքնաբացահայտումն ու ինքնազննությունն է՝ ընտանիքի կործանման փաստերի համապատկերի մեջ:
1927 թ. հրատարակված և տասներկու պատմվածքից բաղկացած «Հոլմսի արխիվը» ժողովածուն վերջինն է հանրահայտ խուզարկուի արկածների մասին պատմող ժողովածուներից: Այս պատմվածքներում ընթերցողը հնարավորություն է ստանում միանգամայն այլ՝ հոգեբանական տեսնակյունից բացահայտելու Հոլմսին, որը, բժիշկ Ուոթսոնի խոսքով՝ ոչ միայն հզոր միտք, այլ նաև հզոր սիրտ ունի:
«Սխալ վարքագիծ». Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին:
«Alibaba. Տունը, որը կառուցեց Ջեք Ման». Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք: Financial Times Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ: Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում...
Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին: Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։ կզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է...
«Չպատմված հեքիաթներ». Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ծառերի հետևում, ընկած ճյուղերի արանքում, տերևներին իջնող ցողի շրջակայքում․․․ Մթնշաղին կենդանիները պատմություններ են շշնջում իրենց ընկերների ականջին և արագ փախչում մարդկային ոտնաձայներ լսելիս։ Մի փոքր մո՛տ արի, և դու էլ կլսես։ Պատմություններ սիրո, բարության, միայնության, ընկերության և էլի շատ ու շատ բաների մասին․․․ Մի քիչ էլ մոտեցիր, ու ինքդ կզգաս։ Անտեսանելի ընկերների ուղեկցությամբ կքայլես անտառով, կցատկես փշերի վրայով, վայրի ծաղիկներ կքաղես, կթափառես թաքնված բացատներով, հեռվից ականջիդ կհասնի գետակի քչքչոցը, թռչուն կճախրի քո գլխավերևով․․․ Այնքա՜ն շատ լույս, որքան այստեղ է, մեկ այլ վայրում չենք տեսնի, այսքա՜ն շատ ծաղիկների բույրը չենք զգա։ Բնության մի մեծ...
«Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» քառահատոր գրքի երկրորդ հատորում ներկայացվում է արդեն Հայկ Նահապետից հետո՝ նրա ավագ որդի Արամանյակի ժամանակներից մինչև Ք.ա. I դարի վերջը՝ մոտ 2300 տարի ձգվող պատմությունը: Առաջին երկու հատորներն ի ցույց են դնում, որ Հին Կտակարանում կան հենց Հայաստանի հետ կապված շատ մեծ եւ խորհրդավոր հրաշալիքներ, որ Նախախնամության կամոք գաղտնազերծվելով՝ սկսում են ի հայտ գալ մեր ժամանակներում: Հնագիտությունն ու պատմությունն էլ դառնում են միջոց, որպեսզի մինչ այժմ անհայտ այդ տեղեկությունների վրայից վերցվի դրանք ծածկող քողը:
«Անապակ առեղծված». 2000-ականների սկզբին վետերան գինեգործ Հայկ Քոլեյանը Տոսկանայից ժամանում է Հայաստան՝ գինեգործությունը վերականգնելու համար։ Արամ Ալմայանը Մոսկվայում վաճառում է մի քանի խաղատուն՝ իր հմայիչ դուստր Կառլայի հետ հայրենիքում խաղողի այգիներ հիմնելու և գինու մեծ գործարան կառուցելու նպատակով։ Փիլիսոփա, գինեգործ Վան Դորյանը նույն երազանքով վաճառում է Լոս Անջելեսի իր ընկերության մեծ մասը և տեղափոխվում Երևան։ Նրանց արտադրած գինիներն ընկնում են տարօրինակ և նենգադավ պատմությունների մեջ։ Ռուսաստանում գինու վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերության աշխատակիցը սպանվում է Մոսկվայում։ Հարվածի տակ է դրվում Ալմայանի գինու գործարանի աշխատակցի կյանքը։ Արամը պետք է լուծի երկու խնդիր՝ բացահայտի խարդախներին և լուծի գինեգործների վեճերը։ Ու դա պետք է...
Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը հայ դասական գրականության մնայուն արժեքներից է: Մարդկային անհատականությունը կորցրած անձնավորություններին Նար-Դոսը երևան է բերում այսպես ասած` թաղեցու մի տեսակ ընդհանուր-կենդանական, կարելի է ասել` հոտային նկարագրով: Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ...
«Դրսեկը». Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում՝ Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները: Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ և որպես մոսկվացի: Մարդու...
Նորվեգական քնարերգության փառահեղ էջերից ծաղկաքաղ արված և տարվա շաբաթների կուռ հաջորդականությամբ ներդաշնակված «Նորվեգական տարեցույց – շաբաթական տաղեր» ընտրանին իր մեջ ընդգրկում է սկանդինավյան աշխարհին բնորոշ հուզառատ ու դյութիչ, իսկ երբեմն իմպրեսիոնիզմով ու ռեալիզմով պարուրված բանաստեղծություններ: Հայ ընթերցողին առաջին անգամ ներկայացվող այս գրքում տեղ են գտել գրական և նոր նորվեգերեն բնագրերից արևելահայերեն թարգմանված 52 գողտրիկ պատառիկներ և այն լույս աշխարհ բերած հեղինակների համառոտ կենսագրականները:
«Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ». Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է: Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը: Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք… Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ՝ վայելե՛ք…
«Ռոք Վագրամ» վեպը (1951), որն առաջին անգամ է հրատարակվում արևելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:
Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպն անհավատալի պատմություն է նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող պատանու մասին։ «Պիի կյանքը» գիրքն առավելապես հայտնի է դարձել համանուն ֆիլմի շնորհիվ։ Հանգամանքների բերումով հնդիկ պատանին և բենգալյան վագրը հայտնվում են բաց օվկիանոսում՝ միևնույն փրկանավակում։ Այստեղ ականատես ենք դառնում երկու ուժեղ կերպարի՝ մարդու և կենդանու հարաբերությունների հետաքրքրաշարժ ու կենսափիլիսոփայական մտորումներով լի ընթացքին:
«Օպերացիա «Զոդ». Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունըցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմությունունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։ «Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։ Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ»...