«Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը հիմնված է սոցիալական սուր բախումների վրա, որը հանգեցնում է Կազանձակիսի հերոսների կողմից Քրիստոսի անհատականության տարբեր մեկնաբանությունների: Իրադարձությունների առեղծվածային ճակատագրականությունը վեպին հաղորդում է խորհրդավոր երանգներ:
«Գրողի տարածը» գիրքն ընդգրկում է հայ ժամանակակից գրող Վահե Ղուկասյանի «Գրողի տարածը» վիպակը և երկու պատմվածք: «Գրողի տարածը» իրական կամ հորինված պատմություն է ֆանտաստ գրողի, հակածխախոտային ֆանատիզմի ու, իհարկե, սիրո մասին։ Վահեին որպես խելահեղ ընթերցող եմ հիշում. մարդ, որ կարդում էր աշխարհը: Իսկ հիմա նրա գրականության պահն է` բացարձակ ընթերցողից դեպի բացարձակ գրող: Արամ Պաչյան Կան ստեղծագործություններ, որոնք կարդում ես` ասես սեփական ձեռքով գրելով: Վահեի վիպակն այդպիսին է: Այն խուտուտ է տալիս մատներս, զգացումներս, աչքերս: Ու խնդիրն ամենևին այն չէ, որ ամեն տողը կենդանի է ֆիլմի կադրի նման կամ ամեն իրավիճակ ասես դավադրաբար բազմազան է դարձնում քո առանց իրադարձությունների կյանքը. ինձ...
Ջ.Ք. Ռոուլինգի «Քվիդիչ. մի խաղի պատմություն» գիրքը նվիրված է կախարդ աշխարհի մենատարածված և ամենասիրված մարզաձևին: Աշխատությունն ամփոփում է քվիդիչի ստեղծման ու զարգացման պատմությունը, տարածվածությունը տարբեր աշխարհամասերում, խաղի կանոններն ու խաղացողների գործառույթները: Գիրքը համեմված է զավեշտական դրվագներով ու սրամիտ մեկնաբանություններով: Քվիդիչը, հորինված մարզական խաղ, որը խաղում են Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրած վեպերի հերոսները։ Քվիդիչ խաղում են ցախավելի վրա նստած։ Այն ամենատարածված և ճանաչված խաղն է կախարդների շրջանում, և ինչպես Ռուբեուս Հագրիդն է ասում, համարժեք է մագլների ֆուտբոլին։ Պատմություն Քվիդիչն իր անունը ստացել է Քուիդիտչ ճահճուտի տեղանունից, որտեղ առաջին անգամ խաղացել են Քվիդիչ։ Գերթիե Քեդլ անունով կախարդը 1050 թվականներին ապրելիս...
«Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը» Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։
«Корпорация гениев». Ինչպե՞ս միավորել ստեղծագործությունը և ղեկավար աշխատանքը: Ինչպե՞ս ապահովել ստեղծագործական մարդկանց թիմի համար ազատության և ոգեշնչման մթնոլորտ, և միաժամանակ նրանց պահել բյուջեի և ժամկետների սահմանում, ստեղծել ոլորտում լավագույն արտադրանքը և եկամուտ բերել ընկերությանը: Էդ Կատմուլը, աշխարհի ամենահաջողակ անիմացիոն սթարթափի նախագահը, ով փոխել է աշխարհի պատկերացումները մուլտպլիկացիայի և համակարգչային գրաֆիկայի մասին, կիսվում է իր փորձով ղեկավարման և Pixar-ի կազմավորման ընթացքում այնպիսի հանճարների համագործակցությամբ, ինչպիսիք են Սթիվ Ջոբսը և Ջոն Լասետերը: Նա անկեղծ պատմում է ընկերության բոլոր անհաջողությունների, սխալների, վերելքների և վայրէջքների մասին:
«Հայրս՝ այդ հսկան» գրքում Ազնավուրը ներկայանում է հումորի և երևակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել և պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնյեն և այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։
«Մանկական գիտադարան» մատենաշարի «Բնության և գիտության առեղծվածները» գիրքը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Շրջակա աշխարհը՝ իրերը, երևույթները, շնչավոր ու անշունչ առարկաները… ամե՜ն–ամեն ինչը, որ մեկ բառով կոչվում է բնություն, կարող է զարմացնել ու հիացնել ձեզ: Բնության առեղծվածների մասին դուք կարող եք տեղեկանալ գրքի առաջին մասում: Իսկ երկրորդ մասը ձեզ համար կբացահայտի գիտության առեղծվածները` ատոմի կառուցվածքից մինչև նանոտեխնոլոգիաներ… Նաև կիմանաք հայտնի գիտնականների գյուտերի ու հայտնագործությունների մասին, և գուցե հենց ձեզ է վիճակված ապագայում շարունակելու նրանց գործը:
Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը» իսկապես աշխատող մեթոդ է։ Այս գիրքը ոչ միայն կօգնի քեզ թողնելու ծխելը, այլև կհեշտացնի և նույնիսկ հաճելի կդարձնի այդ պրոցեսը։ Դու կթողնես ծխելը՝ • հեշտությամբ, միանգամից և անցավ, • առանց կամքի ուժի գործադրման, առանց օժանդակ միջոցների, փոխարինիչների կամ հնարքների կիրառման, • առանց տագնապի, ընկճվածության զգացողության կամ ծխելը թողնելուց առաջացող այլ ախտանիշների, • առանց քաշի ավելացման։ Ալենի համար շուտով պարզ դարձավ, որ իր մեթոդը կարելի է կիրառել նաև շատ այլ խնդիրների դեպքում: Այն արդեն օգնել է տասնյակմիլիոնավոր մարդկանց՝ հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, կոկաինից և այլ արգելված թմրանյութերից, հաղթահարելու քաղցրի հանդեպ կիրքը, որկրամոլությունը, ինքնաթիռով թռչելու վախը, ինչպես...
«Կատուն կին է» բանաստեղծությունների ու արձակ ստեղծագործությունների ժողովածուի հիմնական թեման սերն է: Հեղինակի խոսքով՝ թեև գիրքը ժողովածու է, հաջորդականությամբ կարդալու դեպքում ընթերցողը կարող է որսալ որոշակի սյուժետային գիծ:
«Երբ խաղաղ կլինի» գրքում հիմնականում անդրադարձ է կատարվել 20-21-րդ դարերի իրանական արձակի ամենանշանավոր դեմքերի հանրահայտ ու ոչ այդքան հայտնի տեղծագործություններին: Սույն ժողովածուի պատմվածքների միջով կարմիր թելի նման անցնում է խաղաղությունը՝ այն կենսական տարրը, որին թերևս բոլորն են ձգտում: Պատմվածքներն էլ այս գրքում ընտրվել են հատուկ խաղաղություն սերմանելու և ընթերցողին զգացողությամբ պարուրելու նպատակով։
Հայտնի ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ, 2015 թվականին Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի «Խռովարարի խոստովանությունը» գիրքն է՝ հայերեն թարգմանությամբ: Ըստ գրքի հեղինակի, ժամանակակից Ռուսաստանի ողբերգությունը քաղաքական ընտրախավի մտավոր և հոգեբանական ստրկությունն է։ Ահավասիկ մի հատված «Խռովարարի խոստովանությունը» գրքից, որը լավագույնս կբնութագրի բովանդակության, ոճի ու շեշտադրումների յուրահատկությունները. «Հեղափոխություններով եւ արյունոտ դիպվածներով հարուստ ռուսական պատմությունը մատնանշում է ուժեղի կամքին հնազանդվելու անհրաժեշտությունը՝ որպես փրկության միակ հնարավորություն։ Բայց ես որոշեցի չհնազանդվել եւ չհարմարվել։ Չնայած յուրաքանչյուրն այդ իրավիճակում իր ընտրությունն էր անում։ Ես սկսում եմ քաղաքական պայքար, քանի որ համաձայն չեմ այն քաղաքական ուղեգծի հետ, որը վարում է Ռուսաստանի նախագահը։ Համաձայն չեմ ինքնիշխան դեմոկրատիայի, նրա գրաքննության, դաժանության...
«Մոտոցիկլավարի օրագիրը». 1948 թ. Չե Գևարան ընդունվում է Բուենոս Այրեսի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Նրա՝ աշխարհն ուսումնասիրելու տենչը, փոփոխեց նրա համալսարանական կյանքը, և իր երկու երկարատև ուղևորությունները հիմնովին փոխեցին նրա ներաշխարհն ու պատկերացումները այդ ժամանակների Լատինական Ամերիկայի տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Առաջին արշավը 1950 թ. էր, 4500 կմ (2800 մղոն), նա մենակ ուղևորվում է դեպի հյուսիսային Արգենտինայի գյուղական շրջաններ հեծանիվով, որի վրա փոքրիկ շարժիչ էր տեղադրել։ Սրան հաջորդում է 1951 թ. 8000 կմ երկարությամբ (5000 մղոն) իննամսյա մայրցամաքային արշավը մոտոցիկլով դեպի Հարավային Ամերիկա։ Վերջին ուղևորության պատճառով նա մեկ տարի չհաճախեց դասերի, փոխարենը ձեռնարկեց այս արշավը իր ընկերոջ՝ Ալբերտո Գրանադայի հետ։ Նրանց...
Ինչպես «Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի նախաբանում է նշվում, թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են ու ո′չ էլ, առավել ևս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը: Առաջնային թիրախ խմբի մեջ մտնում են այս կամ այն ծրագրով արտասահման մեկնող երիտասարդները: Երկրորդական թիրախ խմբի մեջ են մտնում պատմությամբ հետաքրքրվող լայն շերտերը, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն...
Ինչպես «Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի նախաբանում է նշվում, թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են ու ո′չ էլ, առավել ևս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը: Առաջնային թիրախ խմբի մեջ մտնում են այս կամ այն ծրագրով արտասահման մեկնող երիտասարդները: Երկրորդական թիրախ խմբի մեջ են մտնում պատմությամբ հետաքրքրվող լայն շերտերը, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն...
«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը». Արդյոք դեռ հնարավո՞ր է փրկել հիվանդ Իլզիտեին: Բժիշկը բոլոր միջոցները փորձել է: Բայց ինչ- որ ծերուկ շշնջում է ինը ծաղիկների նեկտարների մասին, և մեղվիկ Զուզուն ճամփա է ընկնում: Անցնում է և՛ հեռավոր Բրազիլիայի ջունգլիներով, և՛ Ճապոնիայով, և՛ սև մեղուների հետ թռչում է Աֆրիկայի անապատով… Կարո՞ղ եք գուշակել, թե ծաղիկներից որն է թույլ տալիս Զուզուին խմել իր նեկտարից: Իսկ արդյոք հյուսիսային եղջերուները կօգնե՞ն Զուզուին գտնել մեղր նաև ցուրտ Լապլանդիայում:
Եթե Տուվե Յանսոնի «Անտեսանելի երեխան» պատմվածքում Տուու-տիկկին կասկածներ ունի՝ արդյո՞ք մարդու անտեսանելի լինելը մեծ նշանակություն ունի, թե ոչ, ապա Յուրիս Զվիրգզդինշի «Տոբիասը, Չարլին և անտեսանելի ուրվականը» գրիք հերոսներին Անտեսանելին ստիպում է ամենատարբեր զգացմունքներ ունենալ՝ շփոթմունք, վախ, կարեկցանք:
«Անսովոր ուժեր» գիրքը ներկայացնում է քսաներորդ դարասկզբի Արգենտինայում ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Լեոպոլդո Լուգոնեսի տասներկու պատմվածքները և տիեզերքի ծագման տեսությունը, մի հեղինակ, որ մեծ ազդեցություն է թողել Օրասիո Կիրոգայի, Խորխե Լուիս Բորխեսի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչների վրա, համարվում է լատինամերիկյան մոդեռնիզմի հիմադիրներից մեկը և գիտաֆանտաստիկ գրականության նախահայրը: Եվ ամենևին պատահական չէ, որ շատերը նրան «արգենտինացի Պո» են անվանում: Ժողովածուի պատմվածքներն առնչվում են գիտության տարբեր բնագավառներին, առասպելաբանությունը, աստվածաշնչյան պատմություններին, սնոտիապաշտությանը:
«Կատաղած խաղալիք» ինքնակենսագրական վեպը քսաներորդ դարասկզբի Բուենոս Այրեսում տիրող քաոսի արտացոլանք է: Վեպի հերոսը՝ Սիլվիո Աստիերը, դպրոցից հեռացված, սակայն խելացի, ընթերցասեր պատանի է, որը նվաստացման խոր զգացում է ապրում իր աղքատությունից եւ ամեն գնով փորձում դուրս պրծնել նրա ճիրաններից: Բայց ամեն անգամ ապարդյուն ջանքերից հետո, երբ մեկ առ մեկ ձախողվում են նրա ծրագրերը, է՛լ ավելի մռայլ հոռետեսության գիրկն է ընկնում եւ հասկանալով, որ չի կարողանում պոկվել իրեն ճնշող հասարակությունից՝ բախտի կատաղած խաղալիք է զգում իրեն:
«Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երեւակայությունը։ Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որ մերը չեն։ Բրունոյի եւ Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը։ Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաեւ գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ՝ թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին։ Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում։ «Զոլավոր գիշերազգեստով տղան» (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը։ Առաջին գիրքը լույս է տեսել 2006 թվականի հունվարի 5-ին։ Ջոն Բոյնն այս գիրքը նվիրել է...
«Տղան լեռան գագաթին» գիրքը իշխանության հասնելու հմայքի և երիտասարդների վարքի մասին ազդեցիկ պատմություն է՝ լի կյանքը դառնացնող ցավով և զղջումով: Անհնար է մի կողմ դնել վերին աստիճանի տխուր և նույնքան շքեղ այս պատմությունը: Բոյնն իր տարերքի մեջ է, երբ ուսումնասիրում է մեղքն ու մեղավորությունը։
«Զուլալի» գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում… «Նրանք կուղեկցեն ինձ այնտեղ, ուր ամպերը ճեփ-ճերմակ են, ու հողը բուրում է ասես անձրևից հետո… Այնտեղ գետերը թավշյա ու գորովալի հուն ունեն, իսկ բաց մանուշակագույն լալազարները ձեռքի ափի մեջ թողնում են իրենց նուրբ թերթիկների հետքերը: Հերիք է՝ ձեռքդ թափ տաս, ու այդ ծաղկաթերթիկները մեծ թևերով թիթեռնիկների են վերածվում, ճախրում երկինք: Իսկ այնտեղ քամիները փաղաքուշ են ու խոնարհ,...
Այս գիրքը Աննա Ֆրանկ ի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչեւ 1944 թ. օգոստոսի 1-ը։ Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով։ Աննան զտարյուն հրեա էր։ 13 տարեկանում գիտեր ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն։ Երազում էր գրող դառնալ։ Բնագրով կարդում էր ամբողջ համաշխարհային գրականությունը։ Թե ինչ եղավ նրա հետ, կիմանաք, երբ ավարտին ընթերցեք Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի վերջաբանը: Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940...