Հովհաննես Գրիգորյանի «Կորած նամակներ» ժողովածուն իր բնույթով ընտրանի է, որում մեկտեղված են տաղանդավոր բանաստեղծի սիրային բանաստեղծությունները, թեպետ մյուս կողմից` հարկ է նշել, որ Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները դժվար է միանշանակ որևէ թեմատիկայի մեջ տեղավորել` հաշվի առնելով դրանց համադրական- սիմֆոնիկ բնույթը:
Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը՝ աստվածային գործ։ Ժամանակակից ըմբռնումներից ելնելով «Աստվածային կատակերգությունը» նման չէ ժամանակակից կատակերգության։ Այն անվանել են այլ ըմբռնումներից ելնելով։ 14 դարում իտալական ամբողջ գրականությունը բաժանված էր երկու հստակ մասերից։ Ողբերգությունը համարվում էր բարձր աստիճանի գրականություն, որն այն ժամանակ գրվում էր «գրական» իտալերենով, իսկ կատակերգությունը վերաբերում էր «ցածր»դասի գրականությանը, որը գրվում էր խոսակցական լեզվով, որպեսզի հասարակ ժողովրդի համար հասկանալի լիներ։ Վիքիպեդիա Գրքում ամբողջությամբ պահպանված են Դանտեի տաղաչափական բոլոր առանձնահատկությունները, չափը և հանգավորման սխեմաները` եռատողերի շղթայական հանգավորումը:
«Պողոս-Պետրոս» վեպում Վահագն Գրիգորյանը մեկ տոհմի պատմությամբ գեղարվեստական ընդհանրացումներով ներկայացնում է հայ- ռուսական հարաբերությունների 200-ամյա պատմությունը՝ 1828 թվականի Երևանի բերդի գրավումից մինչև մեր օրեր:
Մարդու հագուստը նախնադարից մինչև մեր օրերը… Գազանի մորթուց մինչև նորաձևության վերջին ճիչը… Ինչ ճանապարհ է անցել զգեստը, ինչպես է փոխվոլ՝ պարզ անհրաժեշտությունից վերածվելով շքեղ ու պերճ արվեստի: Գրքում շատ հետաքրքիր պատմություններ կան այս ամենի մասին:
Այս աշխատությունը 20–րդ դարի ռազմի պատմության համառոտ ուսումնասիրություն է, որտեղ ներկայացված է նաև հարձակողական բնույթի պատերազմների և ռազմագործողությունների օրինաչափությունների էվոլյուցիան ռազմական գիտության մեջ: Փորձ է արվել ամփոփ և համակարգված ներկայացնելու հարձակողական պատերազմների անխուսափելիությունը ռազմագիտական տեսանկյունից, հիմնավորելու, որ այդ տարբերակն է ռազմական գիտության զարգացման հիմնական լոկոմոտիվը: Աշխատության մեջ բերված օրինակներն ու ռազմագիտական կանոնները ներկայացված են նաև պատերազմների սերնդափոխության տրամաբանությամբ, որը հենց հեղինակի ռազմագիտական հիմնավորումն է: Այս աշխատությունը նախատեսված է ՀՀ ԶՈՒ սպաների համար, որն օգտակար կլինի ինչպես ապագա պատերազմների բնույթի ու բովանդակության ընկալման, դրան նախապատրաստվելու, այնպես էլ նրանց ռազմապատմագիտական գիտելիքները հարստացնելու տեսանկյունից:
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:
«Թելեթրիփ» մանկական վիպակը յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ–պապիկի մասին է: Թելեթրիփում կյանքն այլ է, ժամանակային չափումները այլ են: Թելեթրիփցիները ուշիուշով հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն–երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ: Յուրատեսակ այդ մարդկանց միակ բուժումը արվեստն է: Այս արտասովոր մոլորակում ամեն բան այնքան տպավորիչ է, որ ուզում ես տեղափոխվել այդ իրական–անիրական աշխարհը և հերոսուհու ու նրա տատիկպապիկի հետ մեկ գարուն ապրել այնտեղ:
Օրեցօր մեծացող գիսաստղը խախտում է մումիտրոլների անդորրը: Մումիտրոլն ու Սնիֆը որոշում են պարզել, թե ինչ է գիսաստղը, և երբ է այն բախվելու Երկիր մոլորակին: Արկածներով լի դեգերումներից հետո նրանց հաջողվում է պարզել գիսաստղի ընկնելու օրն ու ժամը… և փրկվել կործանումից:
Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շատ էր սիրում սրինգ նվագել. նստում էր անտառի մի անկյունում ու սիրուն մեղեդիներ նվագում: Մի օր էլ որոշում է քաղաքում ելույթ ունենալ. սրինգն առնում ու ճանապարհ է ընկնում քաղաք: Պարզվում է՝ համերգասրահի դուռը նրա գլխից փոքր է, բայց դա չի շփոթեցնում մեր սրնգահարին… Նա ի վերջո ելքը գտնում է:
2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:
«Թուղթ ու գրի ոգիները» յուրահատուկ ամփոփ դիցաբանական բառարան է: Այն ներկայացնում է գրեղեն ոգիների մի ամբողջ անձնակազմ, որի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին հեղինակն օժտել է ուրույն դիմանկարով, հատկացրել որոշակի դեր և գործառույթ:
Մանկական վախերին անխուսափելիորեն բախվում են բոլոր ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները: «Խիզախերենը» մանկական վախերի ու դրանց հաղթահարման մասին է: Այստեղ կգտնեք վախերի հաղթահարման մի քանի տարբերակներ, որոնք կհեշտացնեն և զվարճալի կդարձնեն երեխայի հետ վախերի մասին զրույցները և հաղթահարման գործընթացը: Գիրքը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների (հատկապես նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար): Այն օգտակար կլինի ծնողներին, մանկավարժներին, մանկական հոգեբաններին, դաստիարակներին և երեխաների հետ աշխատողներին
Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպն առ այսօր համարվում է երբևէ գրված արկածապատում:
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Հատորի նպատակն է պարզաբանել այն հակասությունները, որոնք ստեղծել և տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ և նպատակներ: Այս հարցերի մի մասը որոշ չափով նաև քննարկված են հեղինակի մյուս աշխատություններում, սակայն նրանցից մի քանի կարևորները մանրամասն քննարկված և պարզաբանված են այս հատորում: Շարադրանքին վերաբերող, նախապես քննարկված նման նյութերին տրված են պատկան հղումները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անգլերենով 2019 թ.:
Ադամ Պոլլոն ծովն է նետում իր մոտոցիկլետը և պատսպարվում բլրի գագաթին գտնվող լքված տանն ու միայնության մեջ փորձում է արձանագրել իր բոլոր մտորումները մարդ–աշխարհ, մարդ–հասարակություն, կին տղամարդ փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ադամն ընդվզում է հասարակության կողմից ստեղծված անհեթեթ, ձևապաշտական օրենքների դեմ ու փորձում հասկանալ, թե ինքն ով է՝ խե՞նթ, թե՞ դասալիք ։ Բլրի գագաթից դեպի մարդկանց հասարակություն իջնելու նրա փորձերը անսպասելի կամ, թերևս, սպասելի ավարտ են ունենում…
1600-ականների շողշողուն Փարիզում երիտասարդ դ՚Արտանյանը երազում է դառնալ թագավորի հրացանակիրներից մեկը: Իր ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ նա կարողանում է խափանել կարդինալ Ռիշելյոյի և նենգ Միլեդիի դավադրությունները և, անցնելով խարդավանքների, ճակատամարտերի և մենամարտերի միջով, պայքարում է հանուն արդարության՝ առաջնորդվելով «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով: Դասական գրականության այս ստեղծագործությունն ազատորեն մշակվել է Ջերոնիմո Ստիլտոնի կողմից: Այն հարուստ է բազմաթիվ գունավոր պատկերազարդումներով:
Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկածներով լի՝ նոր բառի հայտնաբերում, հարցաքննություն դպրոցում, ճամփորդություն դեպի հեռավոր Կուռեկուռեդուտ կղզի, որի թագավորն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտական ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կապիկն ու ձին: Նա երջանկացնում է իր սիրելիներին և պատժում ավազակներին: Եվ ուր էլ որ գնում է, ի վերջո կարոտով վերադառնում է իր տուն՝ Վիլլա Վիլեկուլա:
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:
Գիրքն ընդգրկում է շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907– 2002)՝ անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։