Գիրքը դժվար է դասակարգել որևէ ժանրի սահմաններում: Այն առաջին հերթին ուղղված է գիտակցության ընդլայնման միջոցով մարդու ինքնազարգացմանը և կրում է թե՛ հոգևոր զարգացման, թե՛ խորափիլիսոփայական և թե՛ հոգեբանական վերլուծական բնույթ:
Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդումներ ու հետապնդողներ, առեղծվածներ ու բացահայտումներ, հիացում և նախանձ, հանցանք և պատիժ, մի խոսքով` մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ, բայց… կատուների քաղաքում: «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը առաջին իսկ տողերից կկլանի իր սրընթաց գործողություններով և միաժամանակ թեթևություն կպարգևի`անակնկալի հումորով:
Մասնագետների և հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի`Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980- ական թվականներին հրատարակած իմ հետևյալ հոդվածները. 1. «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1982-1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից «Լևոն Տեր- Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7-24: 2. «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը (՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, N Դ, էջ 47-51: 3. «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր Մատենադարանի», 1986, N 15, էջ 95-109: 4. «Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց...
Նատյուրմորտս, որ երեկ եմ նկարել, նվիրում եմ Արվեստի ծառաներին, որոնք լուռ տանում են իրենց խաչը, հանուն մարդկության հոգևոր վերելքի, ժամանակ առ ժամանակ արժանանալով և հիացմունքի, և սիրո, և անտարբերության, և պարսավանքի, և արհամարանքի: Հիմա, երբ համաշխարհային ճգնաժամը փակել է համարյա բոլոր դռները, ամենաշատ ու ամենավատ վիճակում կրկին հայտնվել են Ապոլոնի քուրմերը, Արվեստի ծառաները: Արդեն տևական ժամանակ է` փակված են թատրոնները, կինոստուդիաները, համերգասրահները: Գրականությունն ու կերպարվեստը համարվում են ավելորդ ճոխություն: Նկարիչները, երաժիշտները, դերասանները լուռ տանում են իրենց բաժին խաչը: Իմ բոլոր ընկերներին, Հայաստանում և Սփյուռքում, որոնք իրենց կյանքը նվիրել են կերպարվեստին, գրականությանը, թատրոնին ու երաժշությանը` մաղթում եմ քաջառողջություն, համբերություն: Դիմացեք սիրելիներս:...
Գեղեցիկ հյուսված, մտերմիկ ու լուսավոր այս պատմությունը ներկայացնում է Էռնեստ Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:
Ժամանակակից լավագույն արձակագիրներից Հովհաննես Երանյանի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ու՞ր է քո եղբայրը, կամ՝ ու՞ր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից`ըմբոստացում, որպեսզի երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան
Հայկանուշ Աճեմյանին Ալեքսանդրապոլ- Երևան 13 մայիսի 1921 թ. Թանկահին Անուշ! Ինձ չի զարմացներ այն ագահութիւնը որը դու ունիս դէպի իմ նամակները. ինձ չի զարմացներ և այն՝ որ քեզնից եկողները «նամակ, նամակ, նամակ» կրկնելով Ալեք- պոլից տեղ կը հասնին և հէնց որ ինձ տեսնին փողոցում, բուլվարում, ճաշարանում թէ ննջարանում «նամակ!» կը պոռան, այս ինչ չի զարմացներ, ինձ զարմացնում է միայն այն, որ ես երկու շաբաթւայ ընթացքին ահա 3-րդ նամակն է որ կը գրեմ. սա մի նշանաւոր և եթէ կարելի է ասել յեղափոխական թռիչք է գերազանցօրէն, քչախօսութիւնից դէպի շաբաթախօսութիւն: Եթէ կամենաս՝ աւելին, ես այս նամակում անզուսպ փափագ եմ զգում քիչ մ’ալ սանկ...
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներեքերորդ հատորով ամփոփվում է նրա գրական- հրապարակախոսական ժառանգությունը: Հատորում ընդգրկված ակնարկների, դիմանկարների, խոհագրության, մահախոսականների, հարցազրույցների շարքերն ստացել են իրենց առաջին ամփոփումը և նորություն են ինչպես ընթերցողների, այնպես էլ գրականության մասնագետների համար: Նյութերի մեծ մասը պատկանում են ժամանակի ընթացքում մոռացված, բայց ոչ հնացածների շարքին:
Սույն հատորում առաջին անգամ ի մի են հավաքված և ընթերցողին են ներկայացվում Գուրգեն մահարու գրախոսականները, թատերախոսականներ, կինոխոսականներ, որոնց մեջ քիչ չեն նաև անտիպները: Գրված լինելով գրական- հասարակական կյանքի տարբեր պայմաններում՝ 1917-1936 և 1954-1969 թվականներին, դրանք կազմում են հազվագյուտ մի ամբողջություն, քանի որ գրողը հեռու է եղել անձնական հածիվներից և ղեկավարվել է հավատարմությամբ դեպի ճշմարիտ գրականությունը: Հատորն ուսանելի է գրողներին, գրականագետներին և ընթերցողական լայն շրջանակին՝ կողմնորոշվելու համար մեր երեկվա հոգևոր կյանքի այն հատվածում, որը կոչվել է խորհրդահայ գրականություն և գրականագիտություն:
Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական-մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական- քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում`Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական- «մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը:
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներորդ հատորում առաջին անգամ հնարավոր ամբողջությամբ ամփոփվում են նրա երգիծական և հումորիստական ստեղծագործությոնները: Գրական այդ ժանրին նա անդրադարձել է ստեղծագործական ողջ կյանքում: Առաջին անգամ է ամփոփվում նաև գրողի թատերգությունը: 20-ական թվականներից մոռացության մատնված ագիտօպերետների ու ընթերցողին ծանոթ «Մարդը՝ մարդուն…» պիեսի կողքին տեղ են գրավել նաև «Ճգնաժան» և «Երեք բաժակ սուրճ» անտիպ պիեսները: Հտորը նպաստում է գրողի ստեղծագործական ժառանգության առավել լրիվ և ամբողջկան պատկերացմանը:
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի իններորդ հատորում ընդգրկված են և իրենց ամբողջական ամփոփումն են ստացել մահարիական այնպիսի ինքնատիպ ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են քանդակները և հուշերը: Դրանց զգալի մասն անտիպ է կամ հավաքված պարբերական մամուլից և տարբեր արխիվներից՝ ներկայացվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ներկայացվում և ուղեգրությունների շարքը, որը սկիզբ է առել նախախորհրդային տարիներին և առիթներով շարունակվել գրողի ողջ կյանքի ընթացքում:
Գուրգեն Մահարին 1936-1954 թթ. բռնադատվել է և տարահանվել Սիբիր՝ սկզբում որպես ճամբարային, այնուհետև՝ աքսորական: Այդ տարիներն իրենց արտացոլումն են գտել գրողի արձակ և չափածո ստեղծագործություններում: Սույն հատորում ընդգրկվել են նրա սիբիրական պատմվածքները և «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Հանդիսանալով պատմության ոչ մեծ մի շրջանի՝ ստալինյան անօրինակությունների անմիջական վկայութ յուններ, դրանք միաժամանակ պատկանում են մնայուն ստեղ ծագործությունների շարքին, որոնք բնորոշ էին կյանքի փորձով հարստացած արձակագրին: Քնարական արձակի, հումորի և սարկազմի օրգանական համաձուլվածքը, դարի արձակին բնորոշ անկաշկանդ ներքին մենախոսությունները առանձնացնում են այդ գործերը փաստագրական շատ վկայություններից և վերածում գրական արժեքների, որոնք դուրս են ժամանակից և աշխարհագրական սահմաններից:
Հատորում ընդգրկվել են Գ. Մահարու 20-30-ական թթ. պատմվածքները, որոնց հիմնական թեմատիկան հին իրավակարգի փլուզումն է և նորի հաստատումը, ինչպես նաև սիրո, ընտանիքի և բարոյականության հարցերը նոր կառուցվող հասարակարգում: 50-60-ական թթ. պատմվածքներում գրողի հեգնական մոտեցումն է գրական և հասարակական տարբեր հարցերին: նոր ամփոփում են ստացել երգիծական և մանկական պատմվածքների շարքերը: Առանձին պատմվածքներ առաջին անգամ են ընդգրկվում գրողի ժողովածուներում:
Գ. Մահարու Երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում ընդգրկված է «Այրվող այգեստաններ» վեպի լրամշակված տարբերակը, որին հեղինակը ստիպված էր գնալ առաջին հրատարակության դեմ ուղղորդված գրարշավի պատճառով: Ընթերցողն առաջին անգամ ամբողջական տեսքով կծանոթանա տարբերակին, որը Մահարին պատրաստել էր հրապարակման 1968 թվականին և որը չիրականացավ գրողի մահվան պատճառով: Աննախընթաց խեղաթյուրումներով լույս տեսած Երկերի ժողովածուի չորրորդ հատորը (1979) և վեպի գիտական հրատարակությունը (2004), որտեղ լրամշակումները ներկայացված էին առանձին բաժնում, չէին տալիս այդ հնարավորությունը: Տեղիք տալով ամբոխավար քննադատությանը, մեծ արձակից նկատելի զիջումների հետ մեկտեղ, հեղինակը լրամշակված տարբերակը համալրել է հատվածներով, գլուխներով և ասքերով, որոնք չեն խախտում վեպի ընդհանուր գաղափարախոսությունը:
Գ. Մահարու Երկերի լիակատար ժողովածուի հինգերորդ հատորում ընդգրված է սուր վիճաբանությունների առիթ տված, ժամանակակիցների կողմից մերժված և գրական վարչարարների կամոք ուղղորդված գրարշավի աննախընթաց առարկա «Այրվող այգեստաններ» վեպը:Ծննդավայր Վանին նվիրված գրական հուշարձանը կենդանացնում է Հայաստանի հնագույն քաղաքն ու նրա քաղաքացիներին:
Երկերի լիակատար ժողովածուի չորրորդ հատորում ընդգրկված են «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» վիպակները և «Երիտասարդություն» (անավարտ) վեպը: Չորս տասնամյակների ընթացքում հարկադիր և ոչ հարկադիր ընդհատումներով ստեղծված քառագրությունում պատկերված են գրողի գիտակցական կյանքի հազիվ տասնհինգ տարիները, որոնք եղել են հանգուցային հայ ժողովրդի ճակատագրում՝ ազատագրական շարժման դրսևորումները Վանում, ինքնապաշտպանական կռիվները, ցեղասպանությունն ու գաղթը, Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումը և խորհրդային առաջին ամիսների խմորումները: Հատորն օժտված է մանրամասն ծանոթագրություններով:
«1920-1923! Պոեմ ոչ պրոլետարական», «Շիրակի ջրանցքը», Պոեմներ, Մանկական բանաստեղծություններ, Թարգմանություններ Գ. Մահարու բանաստեղծական ժառանգությունն ամփոփող Երկերի լիակատար ժողովածուի երրորդ հատորում ընդգրկված են միայն մեկ հրատարակությամբ լույս տեսած «1920?-1923? (Պոեմ ոչ պրոլետարական)», «Շիրակի ջրանցքը» գրքերը, ինչպես նաև այլ անտիպ և տպագրված պոեմևեր, որոնց մեծ մասն ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ: Իրենց առաջին ամփոփումն են ստացել նաև մանկական բանաստեղծությունների և թարգմանությունների շարքերը:
Սույն հատորում «Խառը բանաստեղծություններ» խորագրի տակ ընդգրկված են Գուրգեն Մահարու 1921-1948թթ. բանաստեղծությունները, որոնք փոքրաթիվ բացառություններով հավաքված են պարբերական մամուլից և ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ: Հատորի երկրորդ կեսը կազմող «էլեգիաներ, բալլադներ» շարքը համալրված է ընթերցողին անհայտ կամ մոռացված բազմաթիվ այլ բանաստեղ- ծություններով (1924-1966):
Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորն ընդգրկում է նրա՝ 1916-1969 թթ. գրած բանաստեղծությունները: Բոլոր ստեղծագործություններն ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Բազմաթիվ բանաստեղծություններ ներկայացվում են առաջին անգամ:
Գրքում ընդգրկվել են հիմնականում վերջին տարիներին լույս տեսած մահարիական հոդվածները և բանավիճային ելույթները, որոնք քիչ դեր չեն խաղացել գրողի «ապաշրջափակման», նրա գրական ժառանգության ամբողջական գնահատման և վերականգնման հարցում: Զգալի տեղ են գրավում անտիպները: Գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել խորհրդային տարիներին տպագրված հոդվածները: Չեն ընդգրկվել նաև առանձին հրատարակություններում և Երկերի լիակատար ժողովածուի հատորներում լույս տեսած հոդվածները:
Ժողովածուն ներառում է Հովհաննես Գրիգորյանի լավագույն բանաստեղծությունները: Գրքի կառուցվածքը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական բոլոր շրջափուլերի մասին՝ սկսած նրա անունը հանրահայտ դարձրած «Աշուն» բանաստեղծությունից մինչև «Երուսաղեմ»՝ վերջին բանաստեղծությունը:
«Գերեզմանիա» վիպակը բավականին ուշագրավ գործ է՝ իր մտահղացմամբ, խիստ կոլորիտային կերպարներով, միջավայրով, որը Հին քաղաքն է՝ իր սովորական կենցաղով ու խիստ սովորական տոնով պատմվող արտասովոր դեպքերով, ինտրիգային պատմություններով…