Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Ֆերմեր, ոստիկան, գրող. ինչպիսի՞ մարդ էր Ջորջ Օրուելը

Ջորջ Օրուելի կարևորագույն ստեղծագործություններն են «Անասնաֆերմա» վիպակն ու «1984» հակաուտոպիական վեպը: Դրանք լույս են տեսել 1945 և 1949 թվականներին, այսինքն ավելի քան 70 տարի առաջ: Չնայած դրան՝ հեղինակը շարունակում է մնալ արդիական և լավագույն վաճառվողներից մեկը:

Նրա անունով են կոչում ոչ միայն փողոցներ Իսպանիայում, որտեղ նա մասնակցել է հեղափոխության, այլև դեմքը ճանաչելու ֆունկցիայով անվտանգության համակարգեր: Նրա համարում էին կանխատեսող, բայց ինչպիսի՞ն էր նա իրականում:

Իթընի շրջանավարտը

Նա Ջորջ Օրուել կդառնա միայն 1933 թվականին՝ 30 տարեկան հասակում, երբ կգրի իր առաջին գիրքը՝ «Չքավորը Փարիզում և Լոնդոնում»: Մինչ այդ նա Էրիկ Արթուր Բլերն էր, միայնակ երիտասարդ, ով սիրում է կարդալ և բազմացնել թրթուկներ:

Նրա ընտանիքը միշտ պատկանում էր «միջին դասի ցածր մակարդակին»: Ծնողները ցանկանում էին տալ երեխային պատշաճ կրթություն ու ուղարկեցին նրան գերազանց վարկանիշ ունեցող դպրոց: Այնտեղ փնտրում էին խոստումնալից պատանիներ Իթընի քոլեջին պատրաստելու համար, սակայն մանկավարժական մեթոդներն այդքան էլ մարդասիրական չէին: Տնօրենը, ում Էրիկը «Սամբո» կեղծանունն էր տվել, ընդունել էր պատանուն ցածր սակագնով, բայց այդ փաստն անընդհատ նրա երեսով էր տալիս: Տիկին Մտրակը (այդպես էր ապագա գրողը կոչում իր ուսուցչուհիներից մեկին) շատ դաժան մեթոդներ էր կիրառում: Ուսուցչուհին ու Սամբոն նրան այնպես էին ծեծում, որ մի անգամ մտրակը պոկվեց բռնակից:

Հետագայում Օրուելը կխոստովանի, որ պատճառը ցածր սակագինն էր: Ավելի ունևոր աշակերտներին այլ կերպ էին վերաբերվում:

Ոստիկան

Գրողի դասընկերները հիմնականում ձգտում էին Օքսֆորդ, բայց Էրիկ Բլերն այլ որոշում կայացրեց, ինչը շատերի համար տարօրինակ էր: Ուսումից հետո նա համալրում է Բիրմանյան ոստիկանության շարքերը:

Մի անգամ նա գնում է ոստիկանական կանչի. տնային փիղն ավերում է շուկան: Էրիկը հրաման ուներ սպանել կենդանուն: «Ես չէի ցանկանում սպանել փղին: Ես նայում էի՝ ինչպես էր նա փղերին հատուկ բարեսրտությամբ խոտի կապոցով հարվածում իր ծնկներին: Թվում էր՝ նրա ուղղությամբ փամփուշտ թողնելը հավասար է դաժան մարդասպանության»,- կգրի Օրուելը հիշողություններում:

«Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ իմպերիալիզմը չարիք է, և որքան շուտ և դուրս գամ ծառայությունից և հրաժեշտ տամ այս ամենին, այնքա լավ»:

Պրոլետար

Ծառայությունից Էրիկին մնացին բեղերն ու ատելությունն իմպերիալիզմի նկատմամբ: Որոշ ժամանակ նա ապրում է ծնողների մոտ: Այստեղ նա աշխատանք չունի, և սկսում է գրել: Ընկերները նրան անվանում են անարխիստ: Նա չի ընդունում կայացած համակարգն՝ իր աղքատության մակարդակով, անհավասարությամբ և անարդարությամբ:

Այդ պատճառով ապագա գրողը շատ ժամանակ է անցկացնում Լոնդոնի աղքատների միջավայրում, իսկ հետո նաև Փարիզի, որտեղ աշխատում էր որպես հյուրանոցի ափսե լվացող: Հենց այդ փորձառությունից է ծնունդ առնում նրա առաջին գիրքը:

Փարիզում նրան խնդրում են սափրել բեղերը, քանի որ դա թույլատրելի էր միայն խոհարարներին:

Աշխարհազորային

1936 թվականին Էրիկ Բլերն ամուսնանում է իռլանդուհի Այլին Օ’Շոնեսսիի հետ, ում հետ նրան կապում էին քաղաքական հայացքներն ու հետաքրքրությունը ձիարշավով: Նրանք շատ երջանիկ զույգ են, սակայն շուտով ամեն ինչ քանդվում է, երբ Օրուելը մեկնում է Իսպանական հեղափությանը մասնակցելու՝ որպես աշխարհազորային:

«Մուգ դեղնագույն կոպիտ դեմքով ավագ սերժանտը մեզ զենք էր տալիս: Ես հիասթափվեցի՝ տեսնելով, թե ինչ են ինձ տալիս: Դա 1896 թվականի գերմանական «Մաուզեր» էր, այսինքն ավելի քան 40-ամյա հնության: Զենքերի մեծ մասն ավելի լավը չէին, իսկ որոշներն ավելի վատն էին»:

Օրուելը վիրավորվեց վզի հատվածից, և դա ճակատագրական եղավ, քանի որ աշխարհազորայիններին ճանաչեցին անօրինական կազմակերպություն և բոլորին ձերբակալեցին: Օրուելի վերքի շնորհիվ խուսափեց ձերբակալությունից:

Ֆերմեր և այգեպան

Վերադառնալով Իսպանիայից՝ նա որոշ ժամանակ զբաղվեց կենցաղային հարցերով: Վերականգնեց փտած քոթեջը, մշակեց վարդի այգին և խնձորենիները, ձեռք բերեց այծեր, հավեր, աքլոր, ում անվանեց Հենրի Ֆորդ, ինչպես նա Մարքս անունով պուդել: Կինը՝ Այլինը, կատակով ասում էր՝ «Հիմա տեսնում են՝ ինչ գործ ունես կոմունիստների հետ»:

Բլերն իսկապես սիրահարված էր իր այգուն, ոչ պակաս, քան գրականույթանը: Եթե կարդաք նրա օրագրերը, կտեսնեք, որ գրառումներից շատերը վերաբերում են ֆերմերությանն ու այգեգործությանը:

1944 թվականին նրան որդեգրում են տղա երեխա, ում Էրիկը սովորեցնում է ֆերմերության և այգեգործության բոլոր նրբությունները: Նրանք միասին գնում են ձկնորսության: 1945 թվականին Այլինը մահանում է, և երեխայի դաստիարակությունը բաժին է հասնում Ավրիլին՝ Էրիկի քրոջը:

Գրող

Երկար տարիների հրատարակիչները մերժում էին նրան: 1938 թվականին Օրուելը գտնում է հրատարակչություն, ով համաձայնում է հրատարակել նրա՝ Իսպանական հեղափոխության մասին «Կատալոնիայի հիշողություններ» ինքնակենսագրական գիրքը: Դա Secker & Warburg հրատակչություն էր, որը չի դավաճանի Օրուելին մինչ կյանքի վերջ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատում է BBC-ում: 1945 թվականին, երբ լույս է տեսնում «Անասնաֆերման», Օրուելը դառնում է հանրահայտ գրող:

«1984» վեպը լույս տեսավ 1949 թվականին: Այդ օրվանից մինչ օրս գիրքը խբում է բոլոր ռեկորդները: Ուզենք դա, թե ոչ, բայց վեպն այժմ էլ չափազանց արդիական է, և «օրուելյան» արտահայտությունը դարձել է հասարակ ածական, ինչպես «կաֆկյանը»: Գրքի մեջբերումները մենք օգտագործում են առօրյայում՝ անգամ չնկատելով դա: Եվ ամբողջ մարդությունը կարծես դանդաղ, բայց վստահ քայլերով մոտենում է Օրուելի կառավարման մոդելին:

Ջորջ Օրուելի գրքերը

Ընտրել Quick View
  • Կոշտ
  • Փափուկ
Clear
4,950 ֏ – 5,950 ֏ Ընտրել

1984 | Ջորջ Օրուել

4,950 ֏ – 5,950 ֏
Ընտրել Quick View

Անասնաֆերմա | Ջորջ Օրուել

2,990 ֏

Առկա չէ

Read more Quick View

1984 | Джордж Оруэлл

2,600 ֏
Ջորջ Օրուել - Անասնաֆերմա
Ընտրել Quick View

Անասնաֆերմա | Ջորջ Օրուել

3,990 ֏

Նորույթներ

  • Առնետորսը

    Առնետորսը | Վիկտոր Դիկ

    3,990 ֏
  • Ժիրայր Գլենց

    Ժիրայր Գլենց | Մկրտիչ Արմեն

    6,000 ֏
  • Մահը

    Մահը | Նար-Դոս

    4,000 ֏
  • Խորհրդավոր միանձնուհին

    Խորհրդավոր միանձնուհին | Մուրացան

    3,000 ֏
  • Խորհրդավոր անծանոթը 1

    Խորհրդավոր անծանոթը | Մարկ Տվեն

    3,900 ֏
  • Վերջին աշունը

    Վերջին աշունը. Հատոր 5 | Տիգրան Հայրապետյան

    6,800 ֏
  • Ցեղասպան պետության ակունքները

    Ցեղասպան պետության ակունքները | Թաներ Աքչամ

    5,800 ֏
  • Վիրավոր արծիվը

    Վիրավոր արծիվը | Դեմիր Սյոնմեզ

    8,800 ֏
  • «Հրազդան» ստադիոն

    «Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը | Կարեն Բալյան

    10,800 ֏
  • Empire V

    Empire V | Виктор Пелевин

    5,200 ֏
Share Post
  • Twitter
  • Facebook
  • VK
  • Whatsapp

Comments are closed

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր