Վարդան Դանիելյանի «Դոկումենտալ պոեզիա»-ն մի ամբողջ սերնդի կենսափուլ ամփոփող ժամանակի, կարելի է ասել՝ գաղջահայաստանի պոետիկ փաստավավերագրումն է՝ տրամադրությամբ դառը, բայց սուր հումորով ու ինքնահեգնանքով, սովետ–հետսովետական կարոտախտ արթնացնող շերտերով, լեզվով ու պատումով: Բայց եւ անհայտ է մնում, թե դոկումենտալ կինոյի սցենարի ու պոեզիայի միջժանրային սինթեզով ստեղծված այս տեքստերն իբրեւ հեղինակի վրիպած ֆիլմեր են գոյացել, թե իբրեւ վավերագրված բանաստեղծություններ:
Սա գիրք է աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին։ Նա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ։ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք...
Չարլզ Չապլին. կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։ Այս գիրքը կինոլեգենդ եւ մշակութային ֆենոմեն, կինոյի բոլոր հնարավոր մրցանակ-ները նվաճած Չարլզ Չապլին ի նշանավոր ինքնակենսագրությունն է, որը, կենսագիր Դեյվիդ Ռոբինսոնի խոսքով, «աղքատությունից հարստություն ճանապարհին ամե-նադրամատիկ պատմությունն է, որ երբեւէ պատմվել է»։ Ինքնակենսագրությունը հակասությունների ու սկանդալների շղթա է, որ բացահայտում է Չարլզ Չապլին ի կինոկա-րիերայի ընթացքն ու անձնական կյանքի բուռն մանրամասները, քաղաքական հա-յացքները, արտաքսումն ԱՄՆ-ից։ Այս...
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
Տարօրինակ վեպ զարմանալի մարդու մասին «Մարդ, որ ճշմարտություն էր որոնում»․․․ Այս տողը նրա սկսված, բայց չավարտված վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի սցենարից է․․․ Նրա կյանքը և՛ թատրոն էր, և՛ կինո։ «Նա մարդ էր, տոն, թատրոն մեր գորշ կյանքում», – այսպես էին ավարտում իրենց խոսքը նրա ընկերները։ Նրա կինոէկրանը հարմարեցված էր կյանքի ականապատված թատերաբեմում, և նա հանդես էր գալիս ոչ թե «ական հայտնաբերող սարքով, այլ նռնակներով, որ պայթյունը ավելի հզոր լինի»։ Նրա նորարարական կինոլեզուն, ոճը շատ էր տարբերվում խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ սիստեմը չհանդուրժեց ազատ ապրելու, գեղեցիկը պաշտելու նրա մղումները։ Նա կինոյի իսկական պոետ էր և կյանքը դիտում էր կինոպոեզիայի յուրահատուկ գույներով...
Սույն հատորում առաջին անգամ ի մի են հավաքված և ընթերցողին են ներկայացվում Գուրգեն մահարու գրախոսականները, թատերախոսականներ, կինոխոսականներ, որոնց մեջ քիչ չեն նաև անտիպները: Գրված լինելով գրական- հասարակական կյանքի տարբեր պայմաններում՝ 1917-1936 և 1954-1969 թվականներին, դրանք կազմում են հազվագյուտ մի ամբողջություն, քանի որ գրողը հեռու է եղել անձնական հածիվներից և ղեկավարվել է հավատարմությամբ դեպի ճշմարիտ գրականությունը: Հատորն ուսանելի է գրողներին, գրականագետներին և ընթերցողական լայն շրջանակին՝ կողմնորոշվելու համար մեր երեկվա հոգևոր կյանքի այն հատվածում, որը կոչվել է խորհրդահայ գրականություն և գրականագիտություն:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում հայկական կինոյի կադրերից դուրս մնացած պատմություններն են, որոնք երբեմն շատ ավելի հետաքրքիր են, քան նկարահանված կադրերը: Երկրորդ մասում թանգարաններում հանգրվանած այն բացառիկ ցուցանմուշներն են, որոնց հետևում բացառիկ ու շատ հաճախ բոլորին անհայտ պատմություններ են թաքնված: Գրքում տեղ են գտել բացառիկ լուսանկարներ: