Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տարբեր գավառների և տարբեր խավերի տարազներ: Ալբոմը կհետաքրքրի ինչպես ազգագրագետներին և հագուստի դիզայներներին, այնպես էլ՝ շահագրգիռ լայն հասարակությանը:
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմն ընդհանրացված տեսքով առաջին անգամ ներկայացնում է 18 դարի վերջից մինչև 20-րդ դ. դարասկզբի հայ հասարակության տարբեր խավերի տղամարդու, կնոջ և երեխայի շուրջ 200 ազգային տարազի մանրակրկիտ պատկերազարդումներ (149 նկար), հոգևորականների ու ֆիդայինների հագուստներ, նաև առաջաբան, ծանոթություններ և տերմինաբանական բառարան: Այն մեծ ներդրում է ազգային տարազի ուսումնասիրման բնագավառում: Ալբոմը նախատեսված է մասնագետների և արվեստասեր լայն շրջանների համար:
«Աշխարհի մեծագույն ռոք-ն-ռոլլ խումբը». Այս խոսքերը, որոնք ասվեցին համերգից առաջ, միանգամից ընդունվեցին որպես փաստ: Արդեն պարզ էր, որ Միք Ջագերը, Քեյթ Ռիչարդսը և նրան ընկերները ստեղծում են նոր կյանքի ոճ: Նրանք դարձան նոր սերնդի դեմքը: Բայց արդյո՞ք ճանապարհն այդքան հեշտ ու հարթ էր…
Ջեք Նիկոլսոնն արդեն երեսունն անց էր, և ընդամենը 10 տարի էր կինոյի մեջ, երբ «Easy Rider» ֆիլմը նրան հայտնի դարձրեց: Այնուհետև ժամանակի ընթացքում բացասական դերերը նրան դարձրեցին աշխարհի ամենահայտնի դեմքերի մեկը: Հաճախ նա անգամ հրաժարվում է մեծ հոնորարներից՝ ավելի ռիսկային ֆիլմերում խաղալու համար:
Գուստավ Կլիմտ ավստրիացի նկարիչ էր, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով: Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: Ամբողջովին նկարազարդված այս գրքում տեղ են...
Երգի դերն ու նշանակությունը մեծ են դպրոցականների ուսուցման և դաստիարակության՝ հատկապես օտար լեզվի դասավանդման գործում. այն նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը: Անգլերեն լեզվի ուսուցիչները այս ժողովածուում կգտնեն լայն տարածում գտած անգլիական, ամերիկյան և մի քանի հայկական ու ռուսական երգերի թարգմանությունը: Երգարանն ընդգրկում է հիսուն չորս երգ, որոնք դասավորված են ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտական աստիճանական բարդացման սկզբունքով: Ցածր դասարանների երգերը նաև խաղեր են, որով երեխաները կատարում են այն, ինչ երգում են. ծափ են տալիս, դոփում են, մատը դնում դեմքի և մարմնի զանազան մասերի վրա՝ կրկնելով բառերը: Երգերը ընտրված են նաև ըստ տոների` Սբ, Ծննդյան, Ամանորի, մայրիկների: Ընդգրկված են երգեր հայտնի...
Illustrator.am 2018 կատոլոգը ներառում է ութսունյոթ նոր ու թարմ նկարազարդումներ, փրոմո–կերպարներ, ինքնակպչուններ, բացիկներ ու ամսագրերի նկարազարդումներ, անիմացիաներ, գրքանիշեր և գրաֆիկ վեպերի նկարազարդումներ: Ներկայացված են թե՛ երիտասարդ և թե՛ արդեն կայացած քառասունչորս հայ նկարազարդողների բազմաժանր ու տարբերվող աշխատանքներ: Գրքի վերջին բաժնում ներկայացված են նկարազարդողների հասցեները:
Սա հայ նկարազարդողների և ձևավորողների արդեն երկրորդ կատալոգն է, որտեղ ներառված է ժամանակակից երեսունհինգ հեղինակների հարյուր քսան աշխատանք: Կատալոգի նպատակն է հայ նկարազարդողներին ներկայացնել միջազգային շուկայում` նպաստելով նրանց ստեղծագործությունների ճանաչմանը, և ընձեռել հնարավորություն իրենց մասնակցությունը ցուցաբերելու նոր նախագծերում ու ծրագրերում:
Գրքի նկարազարդմամբ զբաղվող հայ նկարիչների ստեղծագործությունների այս կատալոգը հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ: Կատալոգում ներկայացված են 30 նկարիչների 100 ստեղծագործություն: Նախաձեռնության հեռահար նպատակներից մեկը եղել է գրքի նկարազարդման բնագավառում այսօրվա հայ նկարիչների ստեղծագործական ներուժը միջազգային հանրաճանաչ հարթակներում պատշաճ ներկայացնելը:
Ալբոմը ներկայացնում է նկարիչ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական ստեղծագործութունները: Լեմս Ներսիսյանի զգացմունքների ամենաբնական շարունակությունն են նրա իմպրեսիոնիստական բնանկարներն ու նատյուրմորտները:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
«Երևան. ճեպանկարների գիրքը» ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի...