Newmag-ն Արևիկ Ուդումյանն ու «Բուրմունքը» ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագիրը: «Դյութէն» եկել է, որ Ձեր հետագա գնումները դառնան օգտակար ու մտածված, մաշկն էլ լինի խնամված ու միշտ երիտասարդ։ Ինչպես սնուցել, պաշտպանել ու արդյունավետ խնամել դեմքի մաշկը։ Պրոֆեսիոնալ խորհուրդներով ու մանրամասն դիտարկումներով ամսագիր, որտեղ կարող եք ընթերցել ամեն ինչ ամենամոդայիկ բաղադրիչների մասին՝ կոլագենից, հիալուրոնաթթուից մինչև անծանոթ թվացող բակուչիոլ, գլիկոլաթթու։ Երբ, ինչպես օգտագործել տվյալ բաղադրիչը, ինչ արդյունք ու նույնիսկ ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքներ կարող են առաջանա խնամքի ժամանակ, ինչպիսի հոգատարություն է պահանջում մաշկի տեսակներից յուրաքանչյուրը և արդյոք կլիմայական պայմանները որոշիչ են խնամքի ժամանակ։ Բոլոր հարցերի ու անծանոթ բաղադրիչների...
Սույն հուշագրություններում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գրքի հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձինք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի կենդանի և զոհված հերոսներ, որոնց վառ հիշատակին է նվիրված այս փաստագրական գիրքը:
Գիրքը ներկայացնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերը առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Այդ խորհրդավոր անձնավորությունը հեղինակ է Թուրքիայի և թրքամետ մի շարք երկրների շահերի դեմ իրականացված ավելի քան 100 պայթյունի: Նրա պատմությունները հեղինակը համալրել է տարիների իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած տեղեկություններով, որոնք օգնում են ամբողջական պատկերացում կազմել ASALA-ի ստեղծման նախադրյալների, նպատակների, զինյալ գործունեության արդյունքների և ներքին խոհանոցին առնչվող բազում հարցերի մասին: Նյութը առավել տպավորիչ մատուցելու նպատակով, այն ներկայացված է որպես իրապատում վեպ՝ այդ ժանրին բնորոշ գրական-գեղարվեստական հնարանքներով:
Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Ռուսաստանի հայկական դպրոցներին հասցեագրված «Հայրենագիտություն» ձեռնարկը ծանոթացնում է աշակերտներին հայկական ժողովրդական առասպելներին, 20-րդ դարի մշակույթի խոշոր գործիչներին և հայոց լեզվի ստեղծման պատմությանը: Դասագիրքը համապարփակ տեղեկություններ է տրամադրում նաև Հայկական լեռնաշխարհի, հայ թագավորական տների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերաբերյալ:
Էլեկտրոնային գիրքը ընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7
Գրքում համառոտակի շարադրված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այն գրված է աղբյուրագիտական հիմքի վրա՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական գրականությունը: Գրքում հաշվի են առնված պատմագիտական վերջին ձեռքբերումները, և հնարավորին չափ լուսաբանված են մի շարք հիմնախնդիրներ: Գիրքը նախատեսվում է բուհերի ուսանողների, բուհ ընդունվողների, պատմության ուսուցիչների և ընթերցող լայն հասարակության համար:
Հազարավոր թուրքեր Բելգիա-Հոլանդիայի սահմանամերձ Հասելթս-Խրենզլանդ քաղաքի սրահներում իրար ողջունելիս «գորշ գայլի» բարև են բռնում: Մարդիկ առևանգվում են: Կեղծ փողի առևտուր է լինում: Ոչ ոք առանց զենքի փողոց դուրս չի գալիս: Թմրանյութերի առևտուր է գնում: Կատարյալ հնազանդություն է քարոզվում թուրք ղեկավարների հանդեպ: Մզկիթներն ապօրինի մնացողների օթևան են դառնում: Ներթափանցումներ են տեղի ունենում Հոլանդիայի քաղաքական կուսակցությունների մեջ: Այս բոլորը մասն են կազմում Գորշ գայլերի մասին հետաքրքրաշարժ մի հետազոտության, որը նախաձեռնել են ժուռնալիստական դուետ Ստելլա Բրամն ու Մեհմեթ Ուլգերը:
Պատկերապատումների ձևաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի և նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա: Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ: Այս նյութերի միջոցով գրքում վերստեղծվում է նկարչին ճակատագրով սահմանված ժամանակաշրջանի դաժան ու անմարդկային պատկերը: Ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, գերություն, ստեղծագործելու խոչընդոտներ… Փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը, թեև շատ դեպքերում մարդու անհատականությունը և կամքը որևէ արժեք կամ նշանակություն չէին ունենում: Իր հուշերի համար նկարիչն ընտրել է «Խակ պտուղ» վերնագիրը և ոչ մի այլ մեկնաբանություն չի ավելացրել: Մարդ, որն իր ամբողջ...
Այս ժողովածուն` մասամբ փաստագրական, մասամբ երևակայական, հագեցած է արկածներով, որ ունենում է հեղինակը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Արգենտինայում: Հեղինակը հետևում է Դանթեին Ֆլորենցիայում, Դիլան Թոմասին` Բեռլինում և փնտրում մի սպանված աշակերտուհու կողմից իրեն տրված բանաստեղծությունը: Աշխարհը միաժամանակ սովորական է և արտառոց` լի ժամանակակից հասարակության աղմուկով, բայց և հարուստ վայրերով ու պահերով, որտեղ իշխում է լիակատար լռություն: Նույնիսկ երբ Մինհինիքը «վերադառնում է» իր հարազատ Ուելսը, այնտեղ ամեն ինչ նույնքան զարմանահրաշ է, որքան Բաբելոնը, որը կարող է լինել առասպել կամ սարսափազդու իրականություն: