Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու...
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի երկրորդ գիրքը բովանդակում է նկարչի՝ 2005 թվականից հետո գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, դարձյալ ընտրողաբար:
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի առաջին գիրքը բովանդակում է նկարչի՝ մինչև 2005 թվականը գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, ընտրողաբար:
Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ… հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ… Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:
«Երկիրը երկիր է» ժողովածուն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի մտավորական Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանի է։ Գրքում դերասանի ուշադրության կենտրոնում են մեր երկրի անկախությունը, պետականությունը, մշակույթը։ Մտավորականը հասարակությանը հորդորում է դասեր քաղել հայ ժողովրդի պատմությունից, մասնավորապես քսաներորդ դարի իրադարձություններից: Սոս Սարգսյանը կարևորում է անկախության պահանջները հաշվի առնելը, հնի իներցիայով առաջ չշարժվելը, անձերի ճակատագիրը երկրի ճակատագրից չզատելը: Արտիստը համախմբվելու կոչ է անում, որովհետև «Եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»:
Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորում առաջին երկու հատորներում հնչեցրած նրա հարցերի պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արևելքի հավակնությունները և նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Այս հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս է «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։...
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը:
Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։ «Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։ 2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկումպատերազմի և խաղաղության սահմանագիծը։
Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին: Կամյուն «Ընդվզող մարդը» սկսել է գրել 1950 թվականի փետրվարին։ Մեկ տարի անց՝ 1951 թվականի մարտին, գրքի հիմնական մասը լրացել է։ Առանձին գլուխներ` Նիցշեի և Լոտրեմոնի մասին, տպագրվել են ամսագրերում` մինչ գիրքը լույս տեսնելը։ «Ընդվզող մարդը» հրատարակվել է 1951 թվականին ՝ Գալիմար հրատարակչությունում։...
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
«Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։ «Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։ Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։...
«Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի». «Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
«Ծառապաշտը». Բորխեսն ասում էր, որ գրականությունը կառավարվող երազներն են։ Սա ճիշտ է, բայց աշխարհի պատկերն ամբողջական չի դարձնում, քանզի, մարդուց բացի, երազներ են տեսնում նաև կենդանիները, ծառերը, ծաղիկները և միգուցե, աստվածներն ու նրանց հրեշտակները․․․ Հեղինակի «Ծառապաշտը» խոհափիլիսոփայական էսսեն փորձ է անում ի մի բերել աշխարհի խառնիխուռն պատկերները և դրանցից մի համապարփակ, թեև բավականաչափ յուրահատուկ գույներով, գրական մի գեղանկար պատկերել՝ ստեղծած քնարական հերոսի դերում հայտնված Ծառի կողմից։ Իսկ Ծառապաշտի դերն ավելի համեստ է․ շարադրել իր երկրգպագության էակի անձայն խոհերն ու աշխարհին ուսսված ձոնը։ Նախատեսված է ընթերցող լայն և միաժամանակ նեղ շչջանակի համար։ Թող յուրաքանչյուրը վերցնի այնքան, որքան տրված է։
«Նա, ով մենակ է» գրքում առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի (1886-1956թթ.) քերթվածների ընտրանին: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «Կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
«Ազատության հրապարակ»-ը Հուսիկ Արայի ժողովածուն է, որն ընդգրկում է բանաստեղծություններ, պոեմներ, էսսե։ Գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին։ Անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, բայց և՝ հիասթափություններն ու ցավը Հուսիկ Արայի նոր ժողովածուում թեպետ պարբերաբար հերթագայվում են, այնուամենայնիվ, գերական մեր երազի Հայաստանի տեսլականն է, նրա համար ապրելու, արարելու և պայքարելու հավատամքը: Բովանդակությունը Նոր Հայաստան Ազատության հրապարակ Տեսա, երկիր Այլևս բառ չես Հանուն քեզ էր Քեզ ունեմ իրականում Արա Գեղեցիկի օրինակով Մեր վրայով չես Քեզ այսպես չէինք երազել Առավոտ (պոեմ) Մարդու որդիները Ծննդյան տոներ Շարժում Կանչ Սկիզբը Արևադարձի օրեր Մենք Մեր ժամանակը Դժվար երթ Գիշերահավասար Ամենաերկար գիշեր Սահման...
Ժողավածուն ներառում է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի (1958-2005)` հետանկախության շրջանի հայաստանյան և սփյուռքի գրականությանն ու գրողներին նվիրված գրախոսությունները, հոդվածներն ու ուսումնասիրությունները: Գիրքը հրատարակվում է Գրիգոր Հակոբյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
Գրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)։ «Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։ Վիքիպեդիա Գրքում տեղ է գտել նաև «Քաղաքացիական անհնազանդություն» էսսեն:
«Համբերություն քեզ, մա՛րդ» ժողովածուն ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված են եղել նրա նախորդ հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի`ժողովածուներում չընդգրկված և գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Գուրգեն Խանջյանն այս գրքով ամփոփում- ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը:
Սա տասներկուերորդ ժողովածուն է հեղինակի էսսեների` նվիրված արվեստի, գրականության, գիտության, պատմության, փիլիսոփայության և այլ հարցերին: Ուշագրավ է էսսեների ոճական հարստությունը: Գիրքն առատորեն հագեցված է իր իսկ` հեղինակի նկարչական գործերով:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին: