Ձեռնարկը նախատեսված է ամառային ընթերցանության համար: 25 տարբեր հեղինակների 25 գեղեցիկ ստեղծագործություններն ընտրված են այնպես, որ իրենց հետաքրքրությունները բավարարելու և կարդալու կարողությունը զարգացնելու հնարավորություն ունենան շատ 4-րդ դասարանցիներ: Ձեռնարկը ընտրություն է բազմաթիվ գրքերի մեջ, իսկ ընթերցողը ազատ է իր ընտրության մեջ…
Ձեռնարկը նախատեսված է ամառային ընթերցանության համար: 25 տարբեր հեղինակների 35 գեղեցիկ ստեղծագործություններն ընտրված են այնպես, որ իրենց հետաքրքրությունները բավարարելու և կարդալու կարողությունը զարգացնելու հնարավորություն ունենան շատ 3-րդ դասարանցիներ: Ձեռնարկը ընտրություն է բազմաթիվ գրքերի մեջ, իսկ ընթերցողը ազատ է իր ընտրության մեջ…
“Скандинавские мифы для детей” – это увлекательные рассказы: о любви и зависти, о дружбе и хитрости, об эпических сражениях и путешествиях. И, конечно, о персонажах, которые у всех на слуху: о мудром Одине, отце всех богов, о могучем Торе и его несокрушимом молоте, о коварном Локи, мастере обмана, об ужасной Хель, королеве мёртвых, о чудовищном волке Фенрире и многих, многих других. Книга познакомит детей с неповторимым и удивительным скандинавским фольклором. Увлекательные сюжеты, яркие персонажи и очаровательные, остроумные иллюстрации делают эту книгу отличным подарком для юных читателей. Для среднего школьного возраста. Goodreads
Իմացի՛ր ամեն ինչ փողի զարմանահրաշ աշխարհի մասին՝ այս հրաշալի ուղեցույցի միջոցով: Պարզիր, թե ինչու են մարդիկ կարծում, որ փողն այդքան կարևոր է, ինչպես է այն տնօրինվում և ինչպես այն վաստակել: Փողի մասին այս հանրագիտարանը պարունակում է ամենօրյա խորհուրդներ, թե ինչպես խնայել, ծախսել և բազմապատկել գումարը: Այն նաև ընդգրկում է ավելի մեծ թեմաներ, ինչպիսիք են բանկային գործունեությունը, համաշխարհային արժույթները և փողի ազդեցությունը հոգեկան առողջության վրա: Goodreads
Այս հետաքրքրաշարժ հանրագիտարանի միջոցով մուտք գործիր փիլիսոփայության և քննադատական մտածողության հիանալի աշխարհ: Պարզիր, թե այդ աշխարհն ինչու է այդքան կարևոր, ովքեր են մեծագույն մտածողները, և ինչ ասել է փիլիսոփա: Փիլիսոփայության մասին այս հանրագիտարանը լի է գաղափարներով և տեսություններով, որոնք կխթանեն քո մտածողությունը: Այն անդրադառնում է այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ միտքը, քաղաքականությունը, կրոնը և նույնիսկ ողջ տիեզերքը: Goodreads
«Հեռանում եմ, որ քաղաքակրթության ազդեցությունից ազատվեմ: Միակ ցանկությունս պարզ, շատ պարզ գործեր ստեղծելն է»,- Փարիզից հեռանալիս ասում է Գոգենը: Թաիթիում նա գտնում է Դյութական երկիրը՝ Տե նավե նավե ֆենուան: Կղզու վայրի գեղեցկությունը գույների իր հրավառությամբ ոգեշնչում է Գոգենի կտավները, որոնց վիճակված էր ճանապարհ հարթել դեպի ժամանակակից արվեստ:
Խրտվիլակի պես հագնված էդ խելագարն ո՞վ է, որ ամբողջ օրը թափառում է՝ կտավների կապոցը թևի տակ, վրձին- մատիտով պարկը ձեռքին,- մրթմրթում էին մարդիկ: Վինսենթն իրոք մեկ իսկական ուսուցիչ ուներ՝ բնությունը, որ նրան ուրվագծերի, լույս ու ստվերի մասին դասեր էր տալիս: Եվ մեն մի գնահատող՝ իր եղբայր Թեոն: Եվ այսօր այդ «խելագարը» աշխարհի ամենահռչակավոր նկարիչներից մեկն է:
Կարո՞ղ ես գուշակել ով է: Ո՞վ է թաքնվում կապույտ փետուրների հետևում: Ո՞վ է ծածկում իր դեմքը դեղին թևերով կամ խիտ նարնջագույն պոչով: Փոքրիկ ընթերցողները կբացահայտեն նրանց՝ խաղալով այս ուրախ պատկերազարդ գրքով: Խթանում է ստեղծագործական մտածողությունը Խրախուսում է հետաքրքասիրությունն ու ուշադրությունը մանրուքների նկատմամբ Օգնում է երեխաներին սովորել հիմնական գույներն ու կենդանիներին
Փոքրիկ ընթերցողներին հասցեագրված բանաստեղծությունների պատկերազարդ այս ժողովածուում Հովհաննես Գրիգորյանը փորձել է մատչելի լեզվով, հումորով պատմել երեխաների առաջին տպավորությունների, առաջին ուրախությունների և տխրությունների մասին։Գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար:
«Ավելի քան խելացի» ձեռնարկը երեխաների համար կարող է լինել առաջին ուղեցույց՝ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ։ Զվարճալի առաջադրանքների ու խաղերի միջոցով Ձեր երեխաները կզարգացնեն իրեց տրամաբանությունը, ինչպես նաև ձեռք կբերեն գիտելիքներ՝ տարբեր ոլորտներից: «Ավելի քան խելացի» գրքի նպատակն է շեղել երեխային տեխնիկայից և ապահովել ինֆորմատիվ ու հետաքրքիր ժամանց: Յուրաքանչյուր էջ նոր արկած է՝ լի հետաքրքրաշարժ առաջադրանքներով:
Այս զվարճալի պատմություն – բառախաղը երևակայությանը նետված մարտահրավեր է: Վստահ ենք, որ փոքրիկ ընթերցողներն անտարբեր չեն մնա և ընկերովի խաղ- մրցույթներ կկազմակերպեն, թե տրված բառերի տեղափոխությամբ ով ավելի անհավանական և ուրախ պատմություն կհորինի:
«Պահմտոցի խաղում են բառերը» գիրքը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար (1-4-րդ դասարաններ)։ «Պահմտոցի խաղում են բառերը» գրքում ընդգրկված են բազմաբնույթ ու հետաքրքրաշարժ առաջադրանքներ, օրինաչափություններ, գլուխկոտրուկներ, հանելուկներ, որոնք նպաստում են սովորողների վերառարկայական կարողությունների (խոսել, կարդալ, լսել, գրել) զարգացմանը` ձևավորելով նրանց լեզվամտածողությունը, խոսքն ու բառապաշարը։ Գիրքը կօգնի սովորողների ուսումնառությունն ավելի բովանդակալից ու արդյունավետ կազմակերպել՝ մղելով նրանց ստեղծարարության և ինքնուրույնության։
Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել: Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարեկ: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը: Goodreads
Քո երազանքները կարող են փոխել աշխարհը։ Երբ Անտոնի Գաուդին չկարողացավ մյուս երեխաների նման դպրոց գնալ, բնությունը նրա ուսուցիչը դարձավ։ Ավելի ուշ, երբ նա ճարտարապետություն էր սովորում Բարսելոնայում, նրա ռեկտորը չգիտեր՝ Գաուդին «հանճա՞ր է, թե՞ հիմար»։ Շատերի կարծիքով նա հանճարեղ արվեստագետ էր, որն իր ժամանակից առաջ էր անցել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Մրցանակակիր հեղինակ Սյուզան Բ. Կատզը ներկայացնում է իր ժամանակից առաջ ընկած արվեստագետի կյանքը։ Լինդա Շվալբեի շլացուցիչ արվեստն արտացոլում է Գաուդիի հնարամիտ ու շքեղ ոճը՝ սկսած գունագեղ խճանկարներից ու աննախադեպ ճակատամասերից մինչև աշխույժ ձևերն ու հանդուգն շինությունները, որոնց շնորհիվ Բարսելոնան շողում է, և որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։ Goodreads
Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
Քրիստ Մանարյանի «Մուլտի Պուլտի Այբուբեն» գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Ժողովածուում յուրաքանչյուր տառի համար ներկայացված է մեկ բանաստեղծություն, և կցված է QR կոդ, որի միջոցով գրքի հերոսները կկենդանանան և երաժշտական մուլտֆիլմերով հանգավոր պատմություններ կպատմեն ամեն տառի խորհրդանշական կիրառմամբ։ Այս ժողովածուն կնպաստի այբուբենի յուրացմանը հատկապես այն երեխաների շրջանում, որոնք սիրում են դիտել մուլտֆիլմեր և լսել զվարճալի երգեր, իսկ գրքի գունագեղ ժամանակակից նկարազարդումները առավել հաճելի են դարձնում ընթերցումը և ուսուցումը։
«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով: Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։ Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։ Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա: Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների...
Հեքիաթ ջրարջուկի մասին, ով երազում է թևեր ունենալ և ճախրել ինչպես թռչունը։ Հեքիաթում հերոսը առաջին անգամ տեսնում է ինքնաթիռ, խանդավառվում է այն մտքից, որ մի օր ինքն էլ կկարողանա այդպիսի թևերի օգնությամբ թռչել։ Հեքիաթը կօգնի երեխաներին հասկանալ, որ իրենց իրական ցանկությունների և երազանքների իրականացումը կախված է հենց իրենց ձեռնարկած քայլերից և ներդրած ջանքերից։ Գիրքը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար։