Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Goodreads
Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
Քրիստ Մանարյանի «Մուլտի Պուլտի Այբուբեն» գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Ժողովածուում յուրաքանչյուր տառի համար ներկայացված է մեկ բանաստեղծություն, և կցված է QR կոդ, որի միջոցով գրքի հերոսները կկենդանանան և երաժշտական մուլտֆիլմերով հանգավոր պատմություններ կպատմեն ամեն տառի խորհրդանշական կիրառմամբ։ Այս ժողովածուն կնպաստի այբուբենի յուրացմանը հատկապես այն երեխաների շրջանում, որոնք սիրում են դիտել մուլտֆիլմեր և լսել զվարճալի երգեր, իսկ գրքի գունագեղ ժամանակակից նկարազարդումները առավել հաճելի են դարձնում ընթերցումը և ուսուցումը։
«Ալի Բաբան և քառասուն ավազակները» արևելյան հեքիաթը երեխաների ամենասիրելի ստեղծագործություններից է, որ տարածված է առավելաբար եվրոպական երկրներում: Արաբական երկրներում թափառող սյուժեի հետքեր չեն պահպանվել: Սակայն 17-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Անտուան Գալանը պնդում էր, որ ինքն այն հայտաբերել և առաջին անգամ գրառել է Արևելքում: Հերոսը, անցնելով բազմաթիվ արկածների միջով, ի վերջո հասնում է երջանկության, ինչպես լինում է բոլոր ավանդական հեքիաթներում: Այս հեքիաթը, մասնավորապես, խորամանկ ագահության հանդեպ արդարության հաղթանակի մասին է:
Գրքում ներառված են Օսկար Ուայլդի «Նռնետուն» շարքի հեքիաթները՝ «Երիտասարդ արքան», «Ձկնորսն ու իր հոգին», «Ինֆանտայի տարեդարձը» և «Աստղամանուկը»: Առաջին անգամ հրատարակվել է 1891թ. որպես այն գրքի երկրորդ մաս, որը ներառում է «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար:
Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը… Goodreads
«Ստյուարտ Լիթլը» ամերիկացի հանրահայտ մանկագիր Է. Բ. Ուայթի՝ մանուկներին հասցեագրած առաջին ստեղծագործությունն է։ Մանկական այս վիպակը մկնիկ–տղա Ստյուարտի՝ մկնանման արտասովոր արտաքինով, ընդամենը երկու մատնաչափ հասակով արկածասեր, զվարճալի փոքրիկ տղայի մասին է։ Իրականի հետ միախառն ֆանտաստիկ այս պատմությունը սովորեցնում է կենսասիրություն, ընկերասիրություն, համառություն, նպատակասլացություն։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին: Ստյուարտ Լիթլ մկնիկ–հերոսի պատմությունն անիմացիոն ֆիլմի, հեռուստասերիալի, բազմաթիվ տեսախաղերի, աուդիո գրքի սցենար է դարձել, արժանացել մրցանակների ու պարգևների։ Goodreads
Ֆերդինանդը ցլիկ է, ով շատ էր սիրում ծաղիկներ։ Ու մինչ իր հետ ապրող մյուս բոլոր ցլիկները վազվզում էին, ցատկոտում ու պոզահարում միմյանց, նա հանգիստ նստում էր ծառի տակ ու ծաղիկներից հոտ քաշում։ Գիրքը գրվել է դեռ 1936-ին, որի հիման վրա էլ The Blue Sky Studios-ը 2018-ին նկարահանեց համանուն մուլտֆիլմը։
Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար: Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը...
Կանադացի վիպասանուհի Լյուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Ավոնլեայում» ինքնատիպ երկը, որը լույս է տեսել 1909 թվականին, «Աննան կանաչ կտուրներից» ստեղծագործության շարունակությունն է: Ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևակայական աշխարհի դռները, ուր միայն երազկոտ հոգիները կարող են իրական երջանկություն գտնել: Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին: Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով...
«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
«Մանուկների մոլորակ» մանկական երգարանն ընդգրկում է Զ․ Սարիբեկյանի մանկական բազմաբնույթ երգերը, որոնց և՛ բառերը, և՛ երաժշտությունը ուսուցչուհին ստեղծել և փորձարկել է իր բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում։ Ժողովածուն կազմված է՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկությունները, տարրական դպրոցում դասավանդվող առարկաների բովանդակությունն ու ծրագրային պահանջները։ Երգերը կարող են գործածվել նաև նախադպրոցական հաստատություններում, ընդգրկվել մանկական երգչախմբերի երգացանկերում։ Երգերի ձայնագրությունները կարող եք գտնել գրքի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով:
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը: «Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ...
Ծեր առյուծը, հոգնելով իշխելուց, գալիս է Լվով, գտնում մի գեղեցիկ տուն ու բնակվում այնտեղ: Մի անգամ, հորդառատ անձրևի ժամանակ, բնակարանը վնասվում է և Առյուծն օգնության է կանչում իր ընկերներին՝ բնակարանը վերանորոգելու համար: Ու այստեղ սկսվում են արկածները…
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում… Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում...
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքը ներկայացնում է գերմանացի գրող և վիպասան Վիլհելմ Հաուֆի մեծ ճանաչում ձեռք բերած ստեղծագործություններից երկուսը՝ «Փոքրիկ Մուքը» և «Թզուկ Քիթը», որոնք փոքրիկներին կտեղափոխեն Արևելքի զարմանահրաշ և կախարդական աշխարհ` լի արկածներով ու փորձություններով։ Հաուֆի (1802-1827) գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ։ Այս ստեղծագործությունների շնորհիվ Վիլհելմ Հաուֆ անունը ընդմիշտ մտել է համաշխարհային գրականության պատմության մեջ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»։
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
Գրքում ընդգրկված է աշխարհահռչակ դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի 12 հեքիաթ, որոնց մի մասը առաջին անգամ է ներկայացվում հայերեն: Հեքիաթների այս պատկերազարդ ժողովածուն ընթերցողի առջև կբացի Անդերսենի զարմանահրաշ, բարի և պատկերավոր աշխարհը:
Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։
Ապակե մեծ վերելակի ներսում Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն իր ամբողջ ընտանիքով, շոկոլադի գործարանից հազար ոտնաչափ բարձր, իրենց քեֆին լող են տալիս: Աշխարհն ասես ոտքերի տակ փռված լինի: Այնինչ, տիեզերքում մենակ չեն. ամերիկյան առաջին Տիեզերահյուրանոցն արդեն տիեզերք է ժամանել: Իսկ դրա մեջ վխտում են որդնթագցի ճլեպները՝ տիեզերքի ամենաբիրտ, ամենավայրագ, ամենադժնդակ ճիվաղները: Հարա՜յ- հուրու՜յ, բռնվեք՝ ով ինչից կարող է: Միայն Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն են ի զորու արյունարբու ճլեպների ավերածությունը կանգնեցնել:
The Call of the Wild is a short adventure novel by Jack London, published in 1903 and set in Yukon, Canada, during the 1890s Klondike Gold Rush, when strong sled dogs were in high demand. The central character of the novel is a dog named Buck. The story opens at a ranch in Santa Clara Valley, California, when Buck is stolen from his home and sold into service as a sled dog in Alaska. He becomes progressively more primitive and wild in the harsh environment, where he is forced to fight to survive and dominate other dogs. By the end, he sheds the veneer of civilization, and relies on primordial...