«Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն» աշխատությունը նվիրված է հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ համակարգերին ու դրանց միջոցով փոխանցվող տեղեկատվության հավաստիության գնահատմանը: Նկարագրված մեթոդները յուրացնելով`կարող եք տեղում գնահատել նպատակային անձի հուզական վիճակը, արտահայտած ու չարտահայտած մտքերը և իրական վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ: Մարդուն «կարդալով»`կարող եք ոչ միայն գնահատել նրա ներկա վիճակը, կանխատեսել նրա հետագա վարքը, այլև աննկատ կերպով կառավարել նրան: Աշխատության մեջ հավաքագրված են ինչպես սույն ուսումնական ձեռնարկը կազմողի, այնպես էլ տվյալ խնդրին առնչվող մասնագետների մոտեցումները: Ներկայացված բոլոր մեթոդներն ունեն գործնական բնույթ և նպատակ: Աշխատության հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին կարողանալ նկատել մարդու ոչ վերբալ վարքի ակնհայտ և...
Հանրահայտ ավստրիացի հոգեբանի այս հավաքածուում տեղ են գտել Զիգմունդ Ֆրոյդի նեվրոզի, պարանոյայի, հոմոսեքսուալիզմի և մազոխիզմի առաջացման վերաբերյալ հոդվածները: Գրքում կան ինչպես հայնտի, այնպես էլ անհայտ մի շարք աշխատություններ:
Ձեռնարկում ամփոփված են գործնական հաղորդակցմանն անհրաժեշտ ժեստերի, դիմագծերի, պանտոմիմիկայի նկարագրությունները տարբեր իրադրություններում: Զետեղված խնդիրները կարևոր դեր կխաղան հաղորդակցման հոգեբանության հարցերը յուրացնելիս: Ձեռնարկը նախատեսված է ուսանողների, որակավորման բարձրացման ֆակուլտետների ունկնդիրների, ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության գործնական հարցերով զբաղվող մասնագետների և պրակտիկ աշխատողների համար:
Ձեռնարկը ընդգրկում է իրավաբանական, ռազմական և մանկավարժական հոգեբանության շրջանակներում կատարվող ուսումնասիրությունների համար նախատեսված մեթոդներ: Գրքում ներկայացված են նաև որոշ ակտիվ հոգեբանական մեթոդներ, հոգեբանի աշխատանքի բարոյական սկզբունքներն ու կանոնները, ինչպես նաեւ ինֆորմացիա է տրվում հոգեբանական գիտափորձարարական հետազոտությունների կազմակերպման, հարցարանների ստեղծման, ստանդարտացման եւ արդյունքների վիճակագրական վերլուծության տիպիկ ընթացակարգերի մասին:
Սերգեյ Արզումանյանի և Էլդա Գրինի սույն հիմնարար աշխատանքը առաջին բուհական դասագիրքն է և հարուստ նյութ է պարունակում ընդհանուր, սոցիալական և իրավաբանական հոգեբանությունից: Դասագրքում հանգամանորեն քննարկվում են իրավաբանական հոգեբանության տեսամեթոդական հիմունքները, սոցախտաբանության, քրեադատավարության, դատական փորձաքննության, փաստաբանական, քրեակատարողական (պենիտենցիար) գործունեության հոգեբանական հիմնախնդիրները: Դասագիրքը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական և հոգեբանական ֆակուլտետների դասախոսների, ինչպես նաև իրավապաշտպան մարմինների աշխատողների համար:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը մեծանա ուրախ և երջանիկ, իսկ դուք լինեք հանգիստ, հավասարակշռված ծնող, ուրեմն այս գիրքը հենց ձեզ համար է։ Ինչպես սահմանափակել երեխայի անցանկալի վարքը, բայց չհասնել ծայրահեղ պատժամիջոցների, ինչպես խրախուսել երեխային, որ նա ցանկանա շարունակել իր արդյունավետ վարքը, ինչպես օգնել նրան հաղթահարել վախերը, կառավարել ագրեսիան, հարմարվել նոր միջավայրին։ Այս բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել գրքում՝ զարգացնելով ձեր մեջ գիտակից, դրական ծնողի կերպարը։
“Հոգեբանությունը և կյանքը” գիտական հանդեսը հրատարակվում է 2000 թվականից սկսած: Ամսագրում լույս են տեսնում ինչպես հանրապետության լավագույն հոգեբանների, այնպես էլ այս ոլորտում սկսնակ հոգեբանների գիտական հետազոտություններ: Հեղինակներ` Օվսաննա Ադամյան, Շուշանիկ Ալեքսանյան, Լուսիկ Աղաբաբյան, Ալինա Բաբախանյան, Արևիկ Դերձակյան, Մարիամ Տալասյան, Անի Խուդոյան, Սոնա Կարապետյան, Հայկուհի Հարությունյան, Արեգնազ Հակոբյան, Նունե Հովսեփյան, Լուսինե Ղարիբյան, Անժելա Մանուկյան, Էմմա Միքայելյան, Ելենա Ռևազյան, Աննա Սուլթանյան, Աննա Վարդանովա, Լիաննա Փանջոյան
“Հոգեբանությունը և կյանքը” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Սեյրան Ամիրյան, Լիլիթ Արամյան, Նվարդ Արզումանյան, Ջեք Դանիելյան, Սաթենիկ Եղիազարյան, Հասմիկ Թորոսյան, Սամվել Խուդոյան, Նազելի Հախվերդյան, Էլիզաբեթ Մուրադյան, Մելս Մկրտումյան, Լեմս Ներսիսյան, Ռուբեն Նաղդալյան, Լաուրա Պետրոսյան, Դիանա Սարգսյան, Գոհար Վարդանյան, Նեմաթի Փեյմանե, Արտաշես Քեշիշյան