Դասագիրքն ընդգրկում է լատիներենի հնչյունաբանությունը և ձևաբանությունը, իսկ շարահյուսությունը ուսուցանվում է բնագրային օրինակների հիման վրա: Ուսուցումն ընթանում է հետևյալ ձևով. գիտելիք, բնագրային հատվածներ, վարժություններ, առաջադրանքներ և հարցեր: Դասագիրքն ընդգրկում է նաև «Լատիներեն-հայերեն բառարան», ինչպես նաև «Թևավոր խոսքեր» բաժինները: Ուսուցումը տեղի է ունենում աստիճանականության սկզբունքով: Գիրքը նախատեսվում է բուհերի հումանիտար և բնագիտական մասնագիտությունների ուսանողների համար: