«Հաուլի քայլող ամրոցը» բրիտանացի գրող Դիանա Ուին Ջոնսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ հրապարակվել է 1986 թվականին: 2004 թվականին «Ghibli» ընկերություն գրքի հիման վրա նկարահանել է անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը հանրահայտ ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին է: Սոֆի անունով երետասարդ աղջիկն ապրում է Ինգարիա թագավորությունում, որտեղ մոգությունը սովորական երևույթ է: Նա կարում է գլխարկնել և արդեն վաղուց համակերպվել է իր ճակատագրի հետ, որն իր համար չի նախատեսում որևէ պայծառ ապագա: Բայց չար Ճահճային Կախարդը նրան վերածում է ծեր կնոջ: Սոֆին լքում է իր գլխարկների խանութն ու ճանապարհ ընկնում: Եվ սկսում են նրան անհավանական արկածները: Goodreads
Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Goodreads
Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Ագաթա Օդլին նոր գործ է ստանձնել։ Ազգային պատկերասրահի մի աշխատակից ասես գետնի տակն անցած լինի։ Խուզարկության ընթացքը պարզում է, որ գործը շատ ավելի մութ է, քան Ագաթան կպատկերացներ։ Ագաթայի հետ ճամփորդե՛ք անտեսանելի Լոնդոնի զարտուղի կածաններով, որ ձեզ ուղիղ մութ գաղտնիքների խառնարանը կհասցնեն։ Goodreads
Մատենաշարի առաջին գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է «Հայկ և Բել» ավանդապատումը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի պատմական հաղթանակով։ «Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը։ Բայց որքան մարմնով ահեղ, նույնքան էլ հոգով փխրուն էր նա ու պարզասիրտ՝ ունակ սիրելու և թախծելու։ «Հայրենի պատմություններ» խորագրով ներկայացվող պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Սա վարպետ խուզարկուի մասին սրտատրոփ պատմություններից երկրորդն է: Ագաթա օդլին հերթական աղմկահարույց գործի մեջ է թաթախվել՝ հիմա էլ Բրիտանական թանգարանում կատարված սպանության: Բայց ոճիրի հանգամանքները պրպտելիս նա սկսում է կասկածել, որ Լոնդոնի ընդերքում շատ ավելի խոր դավեր են նյութվում, դավեր՝ մետրոյի լքված կայարանի, հանդիսավոր հրավառության և հինգ հազար տոննա ձուլածո ոսկու շուրջ: Բախտի բերմամաբ՝ Ագաթան նորից հետքը բռնել է… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Կարդացեք հանճարեղ խուզարկուի գործերից առաջինը: Ագաթա Օդլին ծնված օրից իրեն խուզարկու է համարել. պարզապես սպասում էր, որ ձեռքը մի դարակազմիկ գործ ընկնի: Իսկ Լոնդոնը փրկելուց ավելի դարակազմիկ ի՞նչը պիտի լիներ: Սենյակը լիքը սիրված խուզարկուների գրքեր, Լոնդոնի բոլոր ծակուծուկերը տանող գաղտնի բանալին ձեռքին՝ Ագաթային էլ ի՞նչ է պետք լոնդոնյան հանցագործ աշխարհի խորհրդավոր անցուդարձերը բացահայտելու համար: Բայց պարզվում է, որ բոլոր մարդիկ կարծես դիմակ են հագել. ու՞մ վստահի… Goodreads
Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից): Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար: Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը:
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար: Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը...
Միացի՛ր հայտնի գիտնական Պիեռ Արոնաքսին սարսափազդու ծովահրեշի որոնումներում։ Խելագար նավապետ Նեմոն Արոնաքսին գերի է վերցնում և տանում մութ ու խորհրդավոր ծովային ճամփորդության անծայրածիր օվկիանոսում, որի ընթացքում գիտնականը վախենում է իր կյանքի համար։ Մի՞թե նրան վիճակված է կյանքի վերջին օրերը ապրել Նեմոյի տարօրինակ սուզանավում՝ Նաուտիլիուսում։ Goodreads
Կանադացի վիպասանուհի Լյուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Ավոնլեայում» ինքնատիպ երկը, որը լույս է տեսել 1909 թվականին, «Աննան կանաչ կտուրներից» ստեղծագործության շարունակությունն է: Ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևակայական աշխարհի դռները, ուր միայն երազկոտ հոգիները կարող են իրական երջանկություն գտնել: Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին: Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով...
Վախթանգ Անանյանի մեծ ճանաչում ունեցող «Սևանի ափին» արկածային վեպը հյութեղ ու հետաքրքիր լեզվով, ժողովրդական բառ ու բանով գրված գործ է, որը հատկապես այսօր ունի ճանաչողական մեծ արժեք: Ինչպես հատուկ է արկածային գրականությանը՝ վեպն ընթերցվում է հափշտակությամբ, իսկ յուրահատուկ, խոհեմ, քաջարի, արկածախնդիր և ուսումնատենչ կերպարները տպավորում են իրենց յուրաքանչյուր արարքով ու արկածով:
Ահա նոր եւ, հեղինակի խոսքով, հաստատ վերջին գիրքը՝ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին։ Շտապե՛ք տեսնել։ Եվ կարդալ։ Մանյունյայի ու նրա ընկերուհի Նառայի կյանքում ամպի չափ հոգս կա. պիտի հասցնեն չարաճճիություններ անել ու բոլորի կյանքն ուտել։ Առանց դրա ի՞նչ մանկություն։ Միայն թե Մանյունյան իսկական փոթորիկ է։ Ինչ սկսեն ընկերուհիները, կվերածի հերթական ցունամիի։ Անընդհատ շիլաշփոթի մեջ հայտնվող հարազատների ու Տայի անսովոր կոլորիտն էլ չի թողնի ձանձրույթից հորանջել։ Goodreads
Փոքրիկ Իշխանը պահմտոցի է խաղում ընկերոջ՝ Աղվեսի հետ: Բա՛ց դռնակներն ու գտիր Աղվեսին: Գրքույկը ձեր բալիկին կօգնի զարգացնել շոշափելիքի զգայարանն ու մանր մոտորիկան:
ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարված մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թվականի մարտին ահեղ փոթորիկը նրանց գցում է Հարավային կիսագնդում գտնվող անմարդաբնակ կղզի։ Կղզու նոր բնակիչներից յուրաքանչյուրը տիրապետում է անփոխարինելի տաղանդով, իսկ ինժեներ Սայրես Սմիթի ղեկավարությամբ այդ անվեհեր մարդիկ համախմբվում են և դառնում են մեկ ընդհանուր թիմ։ Սկզբում, ձեռքի տակ գտնվող հասարակ միջոցներով, այնուհետև սեփական փոքրիկ գործարաններում արտադրելով ավելի ու ավելի բարդ աշխատանքային և կենցաղային գործիքներ, վերաբնակիչները կարգավորում են իրենց բնականոն կյանքը։ Շուտով, շնորհիվ իրենց աշխատասիրության և գիտելիքի, գաղութականները արդեն սննդի, հագուստի, ջերմության և հարմարավետության պակաս չեն զգում։ «Խորհրդավոր կղզին» ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ Ժյուլ Վեռնի...
Դեռահասությունն այն ժամանակաշրջանն է, երբ երեխաները սկսում են հետաքրքրվել փողով. որտեղի՞ց է այն ձեռք բերվում, փող աշխատելու ի՞նչ եղանակներ կան և այլն: Այս շրջանում նրանք բազմաթիվ ցանկություններ ունեն, որոնք փող են պահանջում՝ նորաձև հագուստ, վերջին մոդելի սմարթֆոն և էլի անհամար բաներ… Այս գիրքը յուրօրինակ ֆինանսական այբուբեն է և կարող է շարժել դեռահասի հետաքրքրությունը՝ կյանքում փողի դերի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին մտածելու համար: Բոլոր դեռահասները ցանկանում են ֆինանսական անկախություն: Սա հենց այն է, ինչ սովորեցնում է այս գիրքը՝ ինչպես դառնալ ֆինանսապես անկախ:
«Փիթեր Փենը» կամ «Փիթերը և Ուենդին» շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրիի վիպակներից է, որը լույս է տեսել 1911 թ. և հետագայում դարձել մանկական գրականության գլուխգործոցներից մեկը: Վիպակ-հեքիաթը Փիթեր անունով մի տղայի մասին է, որը չէր ուզում մեծանալ: Մի անգամ թռչելով Դարլինգների մանկասենյակի պատուհանից ներս՝ նա ծանոթանում է Ուենդիի հետ և համոզում նրան ու նրա 2 եղբայրներին իր հետ թռչել Չկաստան՝ կղզի, որի վրա կարող են ոտք դնել միայն երեխաները: Իսկ կղզու վրա բազմաթիվ արկածներ են սպասում նրանց: Փիթերին հանդիպած բոլոր երեխաները, ի վերջո, մեծանում են, իսկ նա համառորեն հրաժարվում է մեծանալուց: Վիքիպեդիա, Goodreads
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին: Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն...
Արևը մայր է մտնում. Փոքրիկ Իշխանի քնելու ժամն է: Երկնքում կայծկլտացող աստղերին հետևելով Փոքրիկ Իշխանն ու Աղվեսը երազների գիրկն են ընկնում: Սեղմիր լուսնին, ու այն կլուսավորվի: Մի քանի վայրկյանից ինքնիրեն կմարի:
Ամեն ինչ սկսվեց մի սովորական օր, երբ փոշոտ առարկաների տակից գտնվեց մի նամակ: Սագրադա Ֆամիլյայի ճարտարապետ Անտոնիո Գաուդին իր նամակում խոսում էր մի բանից, որ առ այսօր գաղտնիք է բոլորի համար: Ռոջերն ու ընկերը՝ Դեյվիդը, պետք է անպայման գտնեն տաճարի խորաններում թաքնված գաղտնիքի բանալին: Պետք է արագ գործել, չէ՞ որ ուրիշ մարդիկ էլ կան, որ փորձում են գտնել գանձերը, բայց նրանց նպատակներն ուրիշ են…