Frankenstein; or, The Modern Prometheus is an 1818 novel written by English author Mary Shelley. Frankenstein tells the story of Victor Frankenstein, a young scientist who creates a sapient creature in an unorthodox scientific experiment. Shelley started writing the story when she was 18, and the first edition was published anonymously in London on 1 January 1818, when she was 20. Her name first appeared in the second edition, which was published in Paris in 1821. Shelley travelled through Europe in 1815, moving along the river Rhine in Germany, and stopping in Gernsheim, 17 kilometres away from Frankenstein Castle, where,...
Երկու աշխարհների հատման վայրում, Արևելքի ու Արևմուտքի սահմանում կա լեռնաշղթա: Անունն է Ուրալ, ինչը նշանակում է՝ «Արևի մոտ կանգնածը»: Զբոսնում է Ուրալով Դանիլա-վարպետը, ով սպասում է իր սիրելիին: Սիրելի կմեծանա և նախանշված օրը կգա կյանքի նշանով օժտված քարի մոտ: Հեքիա՞թ: Ոչ, հեքիաթ չէ: Պրոֆեսոր Ռուսինովը հարցեր ունը Դանիլա-վարպետին տալու: Եվ Պղնձե լեռան տիրուհուն նույնպես: Նրանց հետ կցանկանային նաև զրուցել և՛ լուրջ շվեդ բիզնեսմենները, և՛ ռուսական հատուկ ծառայությունները, և՛ ազգային անվտանգության աշխատակիցները, բոլոր, ով ինչ-որ բան գիտի քանդված Գանձ փնտրողների գերգաղտնի ինստիտուտի նախագծերի մասին: Բայց «Արևի մոտ կանգնածը» պահում է գաղտնիքները…
Գիտական ֆանտաստիկայի ժանրի վեպ է, որի համահեղինակներն են Ջորջ Ռ. Ռ. Մարտինը և Լիզա Թաթլը: Այն երեք վեպերի ժողովածու է, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1981 թ.-ին Timescape Books-ի կողմից:
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «20.000 լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից: «20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորությունների գունագեղ աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի խորհրդավոր կերպարով:
“«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ անվանումը մտել է անգլերեն լեզվի բառապաշար որպես «Ջեքիլ և Հայդ» արտահայտություն, որը վերաբերում է երկակի բնույթի տեր մարդկանց՝ երբեմն շատ բարի, երբեմն էլ՝ ապշելու աստիճանի չար: Անգլերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը:”
Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»: Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ: Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»… Վեպն առաջին անգամ լույս է տեսել «Вокруг света» ամսագրում 1928 թվականին: Երկու առանձին հրատակություն նույն թվականին լույս է ընծայել «Земля и фабрика» հրատարակչությունը: Բելյաևի ընկերների ու հարազատների խոսքերով՝ հեղինակը չէր սիրում շարունակել իր ստեղծագործությունները: Գիրքն ավարտելուց հետո նա մոռանում էր իր հերոսներին: Սակայն Երկկենցաղ մարդը նրա սիրելի հերոսն էր, և հեղինակը սիրում էր պատմել պատմությունների նրա մասին:...
Վեպը ռուսական գրականության գիտական ֆանտաստիկայի առաջին ստեղծագործություններից է, որ նվիրված է տիեզերքի ուսումնասիրությանը: Վեպը նվիրված է տիեզերագնացության տեսության առաջամարտիկ Կոստանտին Ցիոլկովսկուն: ԿԷՑ անվանումը հենց գիտնականի անվան, հայրանվան և ազգանվան սկզբնատառերն են: Հետաքրքրական է, որ վեպում մի քանի անգամ հիշատակվում է նաև Հայաստանը որպես հերոսներից մեկի բաղձալի երկիր, որտեղ ցանկանում է այցելել նա և կատարել գիտական ուսումնասիրություններ:
Հետաքրքիր գրավիչ պատմություն մի հակամարտության մասին: Երիտասարդ, անվախ օդերևութաբան Կլիմենկոն պայքարում է ընդդեմ կիսախելագար, հանճարեղ Բեյլիի դեմ, ով սովորել է գողանալ օդը մթնոլորտից և խտացնելով այն փոքրիկ գնդիկների մեջ՝ վաճառել դրանք: Բեյլիի հանցավոր գործունեության պատճառով մթնոլորտում սկսվում են տեղի ունենալ փոփոխություններ: Երկրագունդը սկսում է կորցնել մթնոլորտը: Ինչպե՞ս կանգնցնել ցնդած պրոֆեսորին, քանի դեռ նա չի ոչնչացրել կյանքը Երկրի վրա… Վեպն առաջին անգամ հրապարակվել է 1929 թվականին «Вокруг света» ամսագրում:
Փարիզեցի պրոֆեսոր-վիրաբույժ Քերնը մարդկային գլուխը կենդանացնելու գաղտնի հետազորություններ է իրականացնում: Մարի Լորանը, ով ընդունվել էր նրա մոտ որպես օգնական, հանկարծակի իմանում է, որ նրա հաջողությունների ետևում կանգնած է իր իսկ կողմից կենդանցաված հայտնի պրոֆեսոր Դոուելի գլուխը, ով մահացել էր կասկածելի իրադրություններում… Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին տարբերակը պատմվածքի տեսքով հրատարակվել է 1925 թվականին «Աշխատանքային թերթում»: Վեպը հրատարակվել է նույն թվականին «Համաշխարհային հետախույզ» ամսագրում: Բելյաևը, որ իր հիվանդության սրացման ժամանակ ամբողջովին անշարժ էր դառնում, վեպն անվանում է ինքնակենսագրական: 1923-1928 թվականներին Ալեքսանդր Բելյաևը ապրում էր Մոսկվայում և աշխատում էր ԽՍՀՄ փոստի և հեռագրերի ազգային կոմիսարիատում: Իր գործունեության մոսկովյան փուլում հեղինակը գրել է...