Վոլտերի ամենաճանաչված ստեղծագործությունը` «Կանդիդը», որ փիլիսոփայական վիպակ է արկածային պատումի ձևով և երգիծական բովանդակությամբ, գրվել է թերևս 1758-ին և լույս տեսել մեկ տարի անց: Գրքի հերոսներին բաժին ընկած աղետալի փորձություններն ու դեգերումներն աշխարհով մեկ և այցելությունը նունիսկ Էլդորադո հեքիաթային երկիր հեղինակին բազում առիթներ են ընձեռել աբսուրդի, գրոտեսկի ոգով ներկայացնելու և կծու ծաղրի ենթարկելու իշխանությունը, ռազմական գործը, աստվածաբանությունը, արվեստը, մետաֆիզիկան և մանավանդ փիլիսոփա Լայբնիցի լավատեսական հայացքները բոլոր հնարավոր աշխարհներից այս լավագույնի մասին: Goodreads
Գյուղական խաղաղ բնակավայրի չորս թոշակառուներ՝ մոտ ութսուն տարեկան, շաբաթը մեկ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործերը։ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը եւ Իբրահիմն իրենց անվանում են «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»: Մի օր էլ լսում են, որ իրենց ավանում իրական հանցագործություն է կատարվել. սպանվել է ավանի շինարարը, իսկ դիակի կողքին առեղծվածային լուսանկար են գտել: Սպանությունների ակումբն անմիջապես գործի է անցնում։ Շուտով դիակների թիվը ավելանում է։ Հանճարեղ քառյակը կհասցնի՞ բացահայտել մարդասպանին, քանի ուշ չէ: Վիքիպեդիա, Goodreads
«Կենդանի մեռյալը». Վլադիմիր Օդոևսկին տասնիներորդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն բերեցին փիլիսոփայական միտքը: Օդոևսկու գրականությանը բնորոշ է նաև անխնա երգիծանքը, որով նա մերկացնում է իր ժամանակի չինովնիկության իրական՝ արատավոր դեմքը: Այս ժողովածուում հավաքված են հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունները:
«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Վեպը հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները: «Տեղատվություն» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ:
Գուլիվերի ճանապարհորդությունները (անգլ.՝ Gulliver’s Travels, գրքի ամբողջական անվանումը՝ Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ), անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթի սատիրական–ֆանտաստիկ վեպն է, որում հեղինակը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Առաջին անգամ հրատարակվել է 1726-1727 թվականներին Լոնդոնում։ «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։ Լեմյուել Գուլիվերը Նոտտինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի՝ Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք ու հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհություն է հայտնում արված կրճատումների ու թվականները սխալ գրելու վերաբերյալ։ Պատմություն Ըստ Սվիֆթի նամակների՝...
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Ջորջ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:
Քաղաքական աշխարհի մասին յուրահատու երգիծանք Բուքերյան մրցանակակրի կողմից: Պոլ Բիտտին ներկայացնում է Հարլեմի փողոցները խնդրահարույց գույներով: Ուինսթոն Ֆոշեյը բարեհոգի մարդ-լեռ է, ով հանգիստ կարող է հակառակորդի ծնոտը ջարդել: Եվ ահա նա հայտնվում է բարդ ընտրության առաջ՝ բանկ թալանե՞լ, թե՞ դառնալ քաղաքի ավագանու թեկնածու:
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներորդ հատորում առաջին անգամ հնարավոր ամբողջությամբ ամփոփվում են նրա երգիծական և հումորիստական ստեղծագործությոնները: Գրական այդ ժանրին նա անդրադարձել է ստեղծագործական ողջ կյանքում: Առաջին անգամ է ամփոփվում նաև գրողի թատերգությունը: 20-ական թվականներից մոռացության մատնված ագիտօպերետների ու ընթերցողին ծանոթ «Մարդը՝ մարդուն…» պիեսի կողքին տեղ են գրավել նաև «Ճգնաժան» և «Երեք բաժակ սուրճ» անտիպ պիեսները: Հտորը նպաստում է գրողի ստեղծագործական ժառանգության առավել լրիվ և ամբողջկան պատկերացմանը:
Այս ստեղծագործությունը գրելիս՝ Ջոնաթան Սվիֆտը նպատակ է ունեցել սուր երգիծանքի ենթարկել իր երկրում տիրող քաղաքական բարքերը, ինչը նրան լավագույնս հաջողվել է: Սակայն ստեղծագործության ներքին բովանդակությունն այնքան հզոր է, որ այսօր այն կորցրել է նախնական նպատակայնությունը և դարձել է պատանիների սիրելի աշխարհի լավագույն ստեղծագործություններից:
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի` համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը:
Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» վեպը հատկանշվում է գովազդային բիզնեսի՝ խելագար ու անհասկանալի այդ աշխարհի սպանիչ ծաղրով, աշխարհ, որտեղ բոլորը արհամարհում են միմյանց, և որտեղ անիմաստ կորչում է մարդկային հոգևոր ներուժը: «99 ֆրանկը» նաև սադրիչ վեպ է՝ գրված ժամանակի ոգով և բանավիճային տարերքով:
Հակաուտոպիա է, որը գրվել է 1920 թվականին։ Ներառում է երգիծանքի տարրեր։ Գործողությունը ծավալվում է մոտավորապես 32-րդ դարում: Վեպը նկարագրում է հասարակությունը, որտեղ գործում է կոշտ տոտալիտար ռեժիմը դեպի անհատը։ Հերոսների անուններն ու ազգանունները փոխարինված են համարներով, պետությունը իր հսկողության տակ է առնում անգամ նրանց անձնական կյանքը։ Սովետական Ռուսաստանում վեպը չի տպագրվել. գրաքննադատները այն որակել են ինչպես ծաղրանք ապագա սոցիալիստական, կոմունիստական հասարակության նկատմամբ։ Այդ թվում վեպը ներառում էր ակնարկ քաղաքացիական պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ։ «Մենք» վեպը իր հայրենիքում տպագրվել է միայն 1988 թվականին։ Վեպը, մինչ այդ հայտնի էր Ամերիկայում և Եվրոպայում, իր ազդեցությունն է ունեցել Ջորջ Օրվելի («1984» վեպ) և...
«Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան XX դարի աﬔնահռչակավոր գրական գործերից է: Էնթոնի Բյորջեսս պատկերած մղձավանջային ապագայում պատանի հերոսը՝ հանցախմբի պարագլուխ Ալեքսը, գրողի հորինած ժարգոնով իր արկածնե ի և իրեն «շտկելու» իշխանությունների փորձի պատմությունն է անում: Սա ահազդու առականման պատում է բարու և չարի, բռնության, մարդու ազատության իմաստի մասին: Ավելի քան 50 տարի առաջգրված գիրքը պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Հայերեն թարգմանությունը հենվել է հեղինակային բնագրի վերականգնված տեքստի վրա: Բյորջեսսը գրել է վեպն այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ գտել են գլխուղեղի ուռուցք և նրան մեկ տարի կյանք են կանխատեսել: «Այս սատանայի տարած գիրքը աշխատանքի՝ ամբողջովին թաթախված ցավով… Ես...
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմ: