Долгожданное продолжение книги “Шоколадный дедушка”. На этот раз самые обычные норвежские дети Мартин и Матильда Сьюрсены отправляются в гости к своему дедушке Оскару. Оскара недаром прозвали Шоколадным дедушкой, ведь он страшный сластёна и жить не может без конфет и шоколада. Как и всегда, в компании Шоколадного дедушки детей ждут невероятные приключения: они путешествуют во времени, знакомятся с самыми настоящими викингами и разыскивают похищенный сундук, в котором хранится волшебный артефакт, способный исполнить любое желание, но только одно. Очень важно найти сундук вовремя, ведь он попал в руки к коварным сёстрам Паульсен, которые ненавидят сладости и мечтают уничтожить их по всему миру....
В норвежском городе Бергене живёт себе вполне обычная норвежская семья: мама, папа, шестилетний Мартин и его старшая сестра Матильда. Но всё меняется, и жизнь вдруг наполняется приключениями, когда к ним приезжает погостить дедушка Оскар, которого дети раньше никогда не видели. Оскара недаром прозвали Шоколадным дедушкой, ведь он страшный сластёна и жить не может без конфет и шоколада. А ещё он — хотите верьте, а хотите нет — умеет ходить по потолку, вот такой необычный дедушка! Одновременно с Оскаром в Берген прибывают и сёстры Паульсен, три довольно вредных дамочки, которые, наоборот, терпеть не могут сладкого и мечтают, чтобы все торты и...
Долгожданное продолжение книги “Шоколадный дедушка”. На этот раз самые обычные норвежские дети Мартин и Матильда Сьюрсены отправляются в гости к своему дедушке Оскару. Оскара недаром прозвали Шоколадным дедушкой, ведь он страшный сластёна и жить не может без конфет и шоколада. Как и всегда, в компании Шоколадного дедушки детей ждут невероятные приключения: они путешествуют во времени, знакомятся с самыми настоящими викингами и разыскивают похищенный сундук, в котором хранится волшебный артефакт, способный исполнить любое желание, но только одно. Очень важно найти сундук вовремя, ведь он попал в руки к коварным сёстрам Паульсен, которые ненавидят сладости и мечтают уничтожить их по всему миру....
Самых счастливых девочек в мире зовут Мурами, это мы знаем совершенно точно. У девочек Мур добрые дедушки, заботливые бабушки, любящие мамы и папы. А также шебутные старшие братья, которые немного портят мирное течение жизни, но это они нечаянно, не со зла. Приключений тоже у девочек Мур столько, что хоть отбавляй. Не верите? Прочитайте книжку и сами во всём убедитесь. Это будет смешное чтение. И совсем капелюшечку — горькое. Потому что жизнь — она разная. Как ни крути. Goodreads
Վոլտերի ամենաճանաչված ստեղծագործությունը` «Կանդիդը», որ փիլիսոփայական վիպակ է արկածային պատումի ձևով և երգիծական բովանդակությամբ, գրվել է թերևս 1758-ին և լույս տեսել մեկ տարի անց: Գրքի հերոսներին բաժին ընկած աղետալի փորձություններն ու դեգերումներն աշխարհով մեկ և այցելությունը նունիսկ Էլդորադո հեքիաթային երկիր հեղինակին բազում առիթներ են ընձեռել աբսուրդի, գրոտեսկի ոգով ներկայացնելու և կծու ծաղրի ենթարկելու իշխանությունը, ռազմական գործը, աստվածաբանությունը, արվեստը, մետաֆիզիկան և մանավանդ փիլիսոփա Լայբնիցի լավատեսական հայացքները բոլոր հնարավոր աշխարհներից այս լավագույնի մասին: Goodreads
«Կհանդիպենք օգոստոսին» վիպակը աշխարհահռչակ գրողի վերջին գործն է, որը նա գրել է կյանքի ուշ շրջանում, երբ արդեն մասամբ կորցրել էր հիշողությունը: Մարկեսն ինքը վիպակն արժանի չի համարել հրատարակելու, նույնիսկ ոչնչացնելու դատավճիռ է կայացրել: Սակայն որդիները հեղինակի մահից մոտ տասը տարի անց վերընթերցելով վիպակը՝ հայտնաբերել են, որ չնայած որոշ հակասություններին՝ բազմաթիվ արժանիքներ ունի, և ոչ մի այնպիսի բան չկա, որն ընթերցողին թույլ չտա վայելելու մարկեսյան ոգին. նրանք որոշել են ընթերցողի հաճույքը վեր դասել հոր դատավճռից: Վիպակի հերոսուհին ամեն տարի օգոստոսին այցելում է կղզի՝ մոր մահվան տարելիցի օրը ծաղիկներ դնելոու նրա գերեզմանին: Կղզում հայտնաբերում է մոր՝ այնտեղ թաղված լինելու գաղտնիքը և հասկանալով,...
Արարատը չենք տեսած, բայց անոր ալեւոր եւ վեհաշուք բարձրութեան զգացումը ունինք… երբ օր մը զայն մեր աչքերուն առաջք ունենանք, վստահ եմ անծանօթ լերան մը տպաւորութիւնը չը պիտի ընէ մեր վրայ. անոր գաղափարը դրոշմուած է մեր էութեան մէջ եւ այդ գաղափարին ընտելացած ու անով ապրած ենք… Զապել Եսայեան Շատերը գիտեն Զապել Եսայանի ողբերգական կյանքի մասին հայրենիքից հեռու դեգերումների շրջանում, բայց պակաս հետաքրքրական չեն գրողի՝ նախաեղեռնյա շրջանի երկերը՝ վեպերն ու վիպակները, որոնք մեկտեղված են այս հատորում։
Повесть, рассказы, эссе В книге автор путем тонких, психологических наблюдений, иногда с эмоциональными порывами, но всегда с объективной точки зрения, нейтральной авторской позиции описывает жизнь армянских эмигрантов на чужбине, приоткрывая завесу и развенчивая мифы. Читаешь рассказ за рассказом – и вот перед тобой целая галерея героев, оказавшихся в трудной ситуации, стоящих перед выбором, ищущих себя «в новых реалиях». Из мимолетных встреч, случайно сказанных слов, пустяковых случаев у них складываются новые отношения, где совсем другая палитра чувств и эмоций, другой накал страстей, и в этом калейдоскопе лиц и событий первостепенной задачей становится не потерять лицо.
Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը անկախության շրջանի հայ գրականության դիմորոշ ստեղծագործություններից է, որում ժամանակի նշաններն ընդհանրացված են էքզիստենցիալ փախուստի գեղարվեստական իրացմամբ, կոլորիտային կերպարներով, սուր հարցադրումներով: Goodreads
Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ… հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ… Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:
Գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի «Լակոտը», «Ոտնամաններս» և «Ընդհատում» վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին: Գրքի վերջում առանձին բաժնով ներկայացված են Սոս Սարգսյանի՝ տարբեր առիթներով ու ժամանակներում արտահայտած ասույթներ, որոնք վերաբերում են հային, հայոց լեզվին, հայրենիքին ու մարդկային կյանքի ընթացքին: Քսաներորդ դարի մշակութային տաշտից նախախնամությունը, որպես մերան, որպես մայա, որպես մակարդ, որպես պատվաստ, որպես թթխմոր, Սոս Սագսյանին պահեց քսանմեկի համար: Իրեն վիճակվեց բոլոր դարասկզբներին հատուկ անկանոն, հեղափոխական ու կեղծ հեղափոխական քաոսի մեջ փորձել պահպանել արդեն ձեռքբերվածը՝ հայի որակը, հայի կերպարը, հայի տեսակը: Ռուբեն Հովսեփյան
Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում եւ ավարտվում է զարմանահրաշ արկածներով։
Մարդն ավարտում է իր կյանքի ուղին: Ողջ կյանքն օտար ափերում վատնած՝ ոտքով բռնում է հայրենիքի ճամփան: Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա- զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը: Այս մասին է «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը:
Ձախորդ Փանոս դպրոցականի օրագիր, որ դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու արժանացել Nickelodeon Kids Choice մրցանակի: Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։ Բարեբախտաբար մեզ համար, Գրեգ Հեֆլիի գրածն...
Վիպակի Ճապոնիայում հողի, օդի, ջրի աղտոտվածության հետևանք տեխնածին աղետից հետո էր ընդունվել երկրի փակման մասին որոշումը։ Այդուհետ տարեցներին անմահ էին / «100 տարեկանն անցնելուց հետո այլևս հանգստի կարիք չես զգում»/, երեխաները՝ թույլ, սակայն Մումեյի սերունդն էլ ծնված օրից էր օժտված իմաստությամբ։ «Պատվիրակը» վեպում անմահությունը պատիժ է նախկինում արածի ու չարածի համար։ Արձակագիր Յոշիրոն խելացի է, սթափ, բանական, սակայն իրեն էլ չեն լսել։ Յոշիրոն տխրում է իր սերնդի՝ բնության հանդեպ վարքագծի, մեղավորության, սեփական անբավարար ջանքի, փոխանցած երկրի համար։ Ընթերցողական տպավորությամբ, համեմատությունները հետպատերազմյան Հայաստանի հետ ակնառու են ու իրապես տխուր։ Փակ երկրի նոր միջավայրում գոյատևելու համար խատուտիկի թերթերը հասնում են հսկայական չափերի,...
«Փիթեր Փենը» կամ «Փիթերը և Ուենդին» շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրիի վիպակներից է, որը լույս է տեսել 1911 թ. և հետագայում դարձել մանկական գրականության գլուխգործոցներից մեկը: Վիպակ-հեքիաթը Փիթեր անունով մի տղայի մասին է, որը չէր ուզում մեծանալ: Մի անգամ թռչելով Դարլինգների մանկասենյակի պատուհանից ներս՝ նա ծանոթանում է Ուենդիի հետ և համոզում նրան ու նրա 2 եղբայրներին իր հետ թռչել Չկաստան՝ կղզի, որի վրա կարող են ոտք դնել միայն երեխաները: Իսկ կղզու վրա բազմաթիվ արկածներ են սպասում նրանց: Փիթերին հանդիպած բոլոր երեխաները, ի վերջո, մեծանում են, իսկ նա համառորեն հրաժարվում է մեծանալուց: Վիքիպեդիա, Goodreads
Աննի Էռնոյի «Տեղը» վիպակը, որ 1984 թվականին արժանացել է «Ռընոդո» հեղինակավոր գրական մրցանակին, խորհրդածություն է մարդկանց իրարից բաժանող սահմանների մասին՝ անընդունելիորեն պայմանական, բայց և անխուսափելի: Խորհրդածության առանցքում ընդհատված երկխոսության պատմությունն է կյանքից հեռացած հոր և դստեր միջև: 2022 թվականին Աննի Էռնոն արժանացել է Նոբելյան մրցանակի գրական վաստակի և «անձնական հիշողության» իր աննկուն վավերագրության համար:
Ակսել Բակունցի «Կյորես» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին: Վիպակում գրողական բարձր վարպետությամբ և տիպական թանձրացումներով պատկերվում է, ըստ էության, պարտության պատմություն: Մի կողմում՝ Կյորեսն է, իր լեզվով, բարքերով ու սովորույթներով, սերունդնեի տոհմիկ դաստիարակությամբ, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումով ու ամեն ինչով բնական, մյուս կողմում՝ Գորիսը, որտեղ նորն է ու ներմուծովին, և որի ճնշմամբ աստիճանաբար փլուզվում է Կյորեսը: Հատված Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ...
«Ագռավի քարը» գրքի իրադարձությունների կենտրոնում Միջնաբերդ կոչվող քաղաքն է` Արագած լեռան խառնարանում, հերոսները մեր ֆոլկլյորի և դիցաբանության կերպարներն են: Իհարկե, նոր մատուցումը կարող է շատ անսովոր թվալ ընթերցողին. նույն պատմության մեջ կարող ենք հանդիպել, օրինակ, Փոքր Մհերին և Տորք Անգեղին: Բայց դա էլ հենց մտահղացման կորիզն է` մեկտեղել մեր ամբողջ միֆական աշխարհը մեկ ընդհանուր տիեզերքի մեջ։
Երբ երեխան սիրում է քեզ… ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ Թավշյա Ճագարը երազում է լինել իսկական, ինչպես իր ծեր և իմաստուն ընկերը՝ Կաշվե ձին։ Բայց ԻՍԿԱԿԱՆ լինելն այն չէ, թե ինչպես ես պատրաստված։ Դա այն է, ինչ կատարվում է քեզ հետ։ Փոքրիկ տղայի սիրո շնորհիվ թավշյա Ճագարի երազանքները հրաշքով կարող են իրականանալ… Մարջերի Ուիլյամսի մանկական դասական այս վիպակի նկարազարդ ամբողջական հրատարակությունը, որ առաջին անգամ լույս է տեսել 1922 թ., կգրավի ցանկացածի սիրտը, ով հավատում է սիրո ուժին։
Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը նամականի է ՝ անթաքույց մի հանդիսարան, որտեղ անհատի ինքնաբացահայտումն ու ինքնազննությունն է՝ ընտանիքի կործանման փաստերի համապատկերի մեջ:
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը: «Ծաղկած փշալարեր»-ը Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից է։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։ Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ...
«Օտարերկրուհին» վիպակի գործողությունը ծավալվում է Նյու Յորքի ռուսական շրջանում, որտեղ հաստատվել են ռուսական արտագաղթի «երրորդ ալիքի» ներկայացուցիչները: Կերպարների թվում են ֆոտոստուդիայի սեփականատեր Եվսեյ Ռուբինչիկը, որն արդեն իննը տարի վճարում է իր ձեռնարկության պարտքերը, «Դնեպր» խանութի սեփականատեր Զյամա Պիվովարովը, որը տեղի բնակիչներին մատակարարում է Վոլոգդայի յուղ և Ռիգայի շպրոտ, այլախոհ Կարավաևը, որին Ամերիկայում պակասում են «մարքսիզմը և պատժիչ մարմինները», անշարժ գույքի առևտրական Արկաշա Լերները, որն ունի «նյութական բարեկեցության յուրահատուկ շնորհ»: Վիպակի գլխավոր հերոսուհին Մարուսյա Թաթարովիչն է: Լինելով նոմենկլատուրային ծնողների դուստր՝ նա ԽՍՀՄ-ից հեռանալու ակնհայտ պատճառ չուներ: Սակայն ինչ-որ պահի երիտասարդ կնոջը թվացել է, որ «ամեն ինչ արդեն եղել է», և մի օր...
«Մասնաճյուղ»-ը Սերգեյ Դովլաթովի՝ ամուսնությամբ պսակված առաջին սիրո պատմությունն է։ Առաջին սիրո՝ իր վերելքներով ու անկումներով, երկնային երջանկության ու դժոխային տառապանքի պահերով։ Ու չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ապահարզանին՝ մարմրող, բայց երբեք չմեռնող: