Роман-событие, ставший лауреатом премии Брэма Стокера и вдохновивший Фрэнка Дарабонта на создание культового фильма, в котором Том Хэнкс сыграл, возможно, свою лучшую роль. …Стивен Кинг приглашает читателей в жуткий мир тюремного блока смертников, откуда уходят, чтобы не вернуться, приоткрывает дверь последнего пристанища тех, кто преступил закон и теперь отсчитывает последние часы… До предела обнажены нервы, накалены страсти и обострены чувства. Уже ничего нельзя исправить — последняя черта совсем близко. Но еще можно понять и посочувствовать тем, кому предстоит отправиться по зловещей Зеленой миле в никуда… Goodreads

«Իմ ընկեր Մեգրեն» ընթերցողին թույլ է տալիս հետևել Մեգրեի մտքի թռիչքին, սեփական տրամաբանությամբ ենթադրություններ անել, ստուգել դրանք վարպետի հետ։ Այս գիրքը տարբերվում է ժանրի այլ ստեղծագործություններից, քանի որ առաջին պլանում ոչ թե կատարված հանցագործությունն է, այլ մի հայտարարություն, որը հակասական հետևությունների տեղիք է տալիս և շեղում… Իսկ գուցե ճի՞շտ ուղղությամբ է շեղում… Մեգրեին այցելում է Սքոթլանդ Յարդի տեսուչ պարոն Փայքը՝ ուսումնասիրելու ֆրանսիական ոստիկանության կոմիսարի աշխատանքի մեթոդները: Բայց այդ պահին Փարիզում հետաքրքիր անելիքներ չեն լինում, և Մեգրեն արձագանքում է Միջերկրական ծովի կղզիներից մեկում տեղի ունեցած սպանությանը՝ կապված խարդախության հետ. երիտասարդ հոլանդացի նկարչի կտավները ներկայացվում են որպես Վան Գոգի գործեր: Մեգրեն և...
«Լատվիացի Պետերը» վեպն ընդգրկվել է «Լը Մոնդ» օրաթերթի՝ «Դարի լավագույն գրքերի» հարյուրակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1931թ. մայիսին: Սիմենոնի առաջին «Մեգրեն» լավագույնս նկարագրում է ֆրանսիացի խուզարկուի՝ ոչ բոլորին հատուկ տոկուն ու համբերատար բնավորությունը: Ի տարբերություն մյուս քննիչների, ովքեր գործի են դնում առավելապես իրենց դեդուկտիվ հմտությունները, Մեգրեն առաջնորդվում է հոգեբանական կանխազգացումներով: Լատվիացի Պետերի առեղծվածը բացահայտելիս նույնպես խուզարկուն անդավաճան էր իր մեթոդներին՝ սպաել, սպասել. սպասել, մինչև դիմակը կպատռի հենց ինքը՝ հանցագործը: Տարիքը, ըստ երևույթին, 32, հասակը՝ 169… Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի՝ ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել...
Շահեն Թաթիկյանի և Սերգեյ Ղազարյանի «Ինչու է ժպտում անցորդը» վիպակի հիմքում ընկած է ճշմարտացի պատմությունը մի մարդու, որը սայթաքելով ընկել է վատ միջավայր, և, աստիճանաբար իր անկման մեջ խորանալով դարձել հանցագործ։ Սակայն մեր իրականության մեջ ամեն քայլափոխին նա հանդիպել է ուշադրության և հոգատարության։ Տասնյակ մարդիկ ճիգ ու ջանք չեն խնայել, որ երիտասարդը կտրվի հանցագործ աշխարհից։ Այդ, ի՞նչ խոսք, որ դյուրին չէ եղել…
Երբ Սև Մահը 1348 թվականի հունիսին Դորսենտշիրի նավահանգստից թափանցում է Անգլիա, ոչ ոք չգիտեր՝ ինչ հիվանդություն է դա և ինչու է այդքան արագ տարածվում ու սպանում: Եկեղեցին պարզաբանում է, որ դա Աստծո պատիժ է, և մարդկանց մեջ վախ է տարածվում: Բայց Դեվելիշից լեդի Աննան ու սեփական տեսակետ: Դաստիարակված լինելով միանձնուհիների կողմից՝ նա եզակի գրագետ և իմաստուն կանանցից է: Քանի որ նրա դաժան ամուսնը բացակայում էր կալվածքից, երբ համավարակը հասնում է այնտեղ, նա փնտրում է ժողովրդին պաշտպանելու ավելի խելամիտ տարբերակներ, քան ամբողջ օրն աղոթելը: Նա բոլորին հավաքում է շրջափակված տարածքի մեջ, իսկ հետո հրաժարվում է որևէ մեկին ներս թողնել, անգամ սեփական...
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Էնդրյուն, ում հայրը ամբողջ կյանքում եղել է մաքսանենգ, ստիպված է լինում բռնել նույն ճանապարհը: Սակայն նման ապրելակերպե տհաճ է հերոսին, և նա այլ ելք չի տեսնում, քան խաբար տալ մաքսայիններին իր ընկերների մաքսանենգությունների մասին:
Ջեյմս Բոնդը մեկնում է Ջամայկա հետաքննելու բրիտանացի գաղտնի գործակալ Ստրենգվեիզի ու նրա քարտուղարի անհետացումը։ Շուտով Բոնդը սկսում է հասկանալ, որ ինքն էլ կարող է գաղտնի անհետանալ իր գործընկերների նման, եթե չկարողանա առաջինը պարզել այդ անհետացումները։ Հետքերն տանում են Կրեբ Կի կղզի, որի սեփականատերն է բժիշկ Նոուն։
Հարրի Մորգանը ֆլորիդացի ձկնորս է: Գումար աշխատելու համար նա համաձայնում է անօրինական ճանապարհով վիսկի տեղափոխել: Բայց ռեյսն անհաջող է ստացվում, ու նա կորցնում է ձեռքն ու նավը: Որոշ ժամանակ անց Հարրին կրկին համաձայնվում է անօրինական գործունեության. այս անգամ նա պետք է ապօրինի տեղափոխի բանկ թալանած կուբուցիների: Նա հասկանում է, որ գործի ավարտից հետո կուբացիները կսպանեն իրեն, և որոշում է առաջինը հարձակվել:
Ռութ Գալլոուեյը օգնության խնդրանքով նամակ է ստանում իտալացի հնագետ դոկտոր Անջելո Մորելլիից: Նա գտել է ոսկորներ Հռոմից ոչ հեռու գտնվող մի գյուղի մոտ, բայց չգիտեր՝ ինչ պետք է անի: Անցել է երկար տարիներ, ինչ Ռութը հեռացել է աշխատանքից, բայց դա նրան չի կանգնեցնում: Եվ այսպես, Ռութը մեկնում է նշանակված վայրը դստեր՝ Քեյթի և ընկերուհու՝ Շոնայի ուղեկցությամբ: Բայց այդ գյուղում նրան սպասվում է հին ժամանակների մութ գաղտնիքը…
Այս գիրքն ընթերցողին ծանոթացնում է հանրահայտ ռուս սովետական գրող Վառլամ Շալամովի ստեղծագործություններին: Աշխատությունները, որոնք տեղ են գտել սույն գրքում, ամբողջական պատկերացում են տալիս հեղինակ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերի մասին:
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Քլայդ Գրիֆիտսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։ Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում: Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է (թեև առաջին հանդիպումից հետո Քլայդն անմիջապես...
“«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ անվանումը մտել է անգլերեն լեզվի բառապաշար որպես «Ջեքիլ և Հայդ» արտահայտություն, որը վերաբերում է երկակի բնույթի տեր մարդկանց՝ երբեմն շատ բարի, երբեմն էլ՝ ապշելու աստիճանի չար: Անգլերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը:”