Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածեցում սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից: Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է դեպի Նրա աշխարհ: Համլետ Առաքելյանի այս հրաշավեպը վերերկրային իրարամերժ ուժերի հարատև պայքարի արտահայտումն է՝ երկու երիտասարդի երկրային հրաշապատում ճանապարհի մեջ:
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպն է: գրել է Ջոան Ռոուլինգը։ Այն ներառում է Հարրի Փոթերի պայքարը իր՝ Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում՝ ներառյալ լորդ Վոլդեմորտի հաղտնի վերադարձը, O.W.L. քննությունները և կախարդանքի նախարարությունը։ Վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Bloomsbury-ի կողմից Մեծ Բրիտանիայում։ Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենաերկար գիրքն է։ Հարրի Փոթերն արդեն տասնհինգ տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը` մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովինանտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները` Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է...
«Ագռավի քարը» գրքի իրադարձությունների կենտրոնում Միջնաբերդ կոչվող քաղաքն է` Արագած լեռան խառնարանում, հերոսները մեր ֆոլկլյորի և դիցաբանության կերպարներն են: Իհարկե, նոր մատուցումը կարող է շատ անսովոր թվալ ընթերցողին. նույն պատմության մեջ կարող ենք հանդիպել, օրինակ, Փոքր Մհերին և Տորք Անգեղին: Բայց դա էլ հենց մտահղացման կորիզն է` մեկտեղել մեր ամբողջ միֆական աշխարհը մեկ ընդհանուր տիեզերքի մեջ։
Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար: Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…
Գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելո ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին։ Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝...
«Ապոլլոնի փորձությունները» Ռիք Ռիորդանի ամենահայտնի շարքերից մեկն է, ով հանդիսանում է երեխաների և պատանիների համար լավագույն գրողներից մեկը: Հին հունական միֆերի ու ժամանակակից փոփ-մշակույթի սրամիտ համադրում, հումոր և արկածներ, լարված էպիզոդներ և ողբերգական տեսարաններ. այս գրքում կա ամենն, ինչ հարկավոր է իրական բեսթսելլերին:
Այս գիրքը կարդալու 5 պատճառ՝ Ռիք Ռիորդանի ամենահայտնի գրքի շարքերից մեկն է, որը երկար ժամանակ չի լքել New York Times-ի բեսթսելլերների ցանկը, ընթերցողի առաջ բացվում է սկանդինավյան աստվածների աշխարհը, գրքում շատ մեծ քանակությամբ հումոր, սյուժե անկանկատեսելի զարգացումներ: Գիրքը լարված է պահում մինչև վերջին էջը: Գիտեի՞ք, որ Տոռ աստվածը սիրում է հեռուստացույց դիել: Իսկ որ նրա օգնականներից մեկը հաճախում է հոգեբանի մո՞տ: Գրքում կարող եք շատ ավելի հետաքրքիր «փաստեր» գտնել աստվածների մասին:
«Պար վիշապների հետ» վեպի իրադարձությունները լրացնում է չորրորդ հատորի իրադարձությունները, պատմելով հերոսների ճակատագրերի մասին, որոնք չեն եղել «Անգղների խրախճանք»֊ում, իսկ մոտենալով գրքի կեսին հայտնվում են հերոսներ «Խնջույք»֊ից, և զրուցավեպը շարունակվում է։ Լինում են միայն զուգահեռական մասեր, նկարագրելով մի քանի իրադարձություններ, որ նկարագրվել են «Խնջույք»֊ում, բայց ուրիշ հերոսի տեսակետից։ Բացի դրանից, կրկին սկսվում են Երկաթե գահի համար մարտերն, Հյուսիսի ենթարկեցումը և Հյուսիսում Ստանիս Բարատեոնի ծրագրերը՝ Վինտերֆելը գրավելու համար։ «Սառույցի և կրակի երգ» շարքի հինգերորդ վեպը՝ Ջորջ Մարտինի կողմից, որ հրապարակվել է 2011 թվականի հուլիսին։ Ի սկզբանե երբ շարքը հեղինակի կողմից մտածվել է որպես եռերգություն, «Պար վիշապների հետ» անվանումը վերաբերվում էր շարքի...
Լոնդոնի փողոցների տակ գոյություն ունի աշխարհ, որի մասին ոչ ոք չգիտի: Այնտեղ խոսքը դառնաում է իրական ուժ: Այնտեղ կարելի է հայտնվել՝ միայն բացելով Դուռը: Այս աշխարհը լի է վտանգներով, բնակեցված է սրբերով և հրեշներով, մարդասպաններով և հրեշտակներով… Նիլ Գեյման խոստովանմամբ իր ամենասիրելի վեպը լույս է տեսնում հանրահայտ նկարիչ Քրիս Ռիդդելի նկարազարդումներով: Իրականության այլ կողմի մասին պատմությունն ուղեկցված է ավելի քան 130 նկարազարդումներով: Ռիչարդ Մեխյուն ապրում է Լոնդոնում, վարձակալում է բնակարան, աշխատում է ներդրումային ընկերությունում, իսկ նրա նշանածը բավական խելացի է, ամբիցիաներով լի և պարզապես գեղեցկուհի է: Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն: Բայց սովորական կյանքը բառացիորեն փլվում է ու անցնում...
Ճանաչեք հյուսիսային առասպելները ժամանակակից ամենահայտնի հեքիաթագրի մատուցմամբ: Ինն աշխարհների ստեղծում, հզոր աստվածների մասին պատմություններ, գաճաճ վարպետներ ու ամենակարող հսկաներ, և իհարկե Ռագնարյոկ՝ ամեն ինչի վերջն ու նոր կյանքի սկիզբը. վարպետն ասես նոր կյանք է տալիս մեզ արդեն հայտնի առասպելաբանությանը:
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլարակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար: Սակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը: Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ: Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով: Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի: