«Հաուլի քայլող ամրոցը» բրիտանացի գրող Դիանա Ուին Ջոնսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ հրապարակվել է 1986 թվականին: 2004 թվականին «Ghibli» ընկերություն գրքի հիման վրա նկարահանել է անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը հանրահայտ ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին է: Սոֆի անունով երետասարդ աղջիկն ապրում է Ինգարիա թագավորությունում, որտեղ մոգությունը սովորական երևույթ է: Նա կարում է գլխարկնել և արդեն վաղուց համակերպվել է իր ճակատագրի հետ, որն իր համար չի նախատեսում որևէ պայծառ ապագա: Բայց չար Ճահճային Կախարդը նրան վերածում է ծեր կնոջ: Սոֆին լքում է իր գլխարկների խանութն ու ճանապարհ ընկնում: Եվ սկսում են նրան անհավանական արկածները: Goodreads
Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։
Ջ.Ք. Ռոուլինգի «Քվիդիչ. մի խաղի պատմություն» գիրքը նվիրված է կախարդ աշխարհի մենատարածված և ամենասիրված մարզաձևին: Աշխատությունն ամփոփում է քվիդիչի ստեղծման ու զարգացման պատմությունը, տարածվածությունը տարբեր աշխարհամասերում, խաղի կանոններն ու խաղացողների գործառույթները: Գիրքը համեմված է զավեշտական դրվագներով ու սրամիտ մեկնաբանություններով: Քվիդիչը, հորինված մարզական խաղ, որը խաղում են Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրած վեպերի հերոսները։ Քվիդիչ խաղում են ցախավելի վրա նստած։ Այն ամենատարածված և ճանաչված խաղն է կախարդների շրջանում, և ինչպես Ռուբեուս Հագրիդն է ասում, համարժեք է մագլների ֆուտբոլին։ Պատմություն Քվիդիչն իր անունը ստացել է Քուիդիտչ ճահճուտի տեղանունից, որտեղ առաջին անգամ խաղացել են Քվիդիչ։ Գերթիե Քեդլ անունով կախարդը 1050 թվականներին ապրելիս...
Գտնել սերը… Ցանկացած գնով… Սակայն վախեցեք Ձեր ցանկություններից, դրանք կարող են իրականանալ: Գիտե՞ր արդյոք Եվան՝ ինչ է իրեն սպասվում մեր իրականությունից այն կողմ…
Ջեյմի Լինչի արյունալի սպանությունից հետո «Նազգուլ» խմբի իմպրեսարիո, գրող Սենդի Բլերը հիշում է իր լրագրողական անցյալն ու սկսում է հետախուզություն՝ միաժամանակ հետաքրքրվելո խմբի ղեկավարի մահապատժով, որը տեղի է ունեցել 12 տարի առաջ: Հանրահայտ «Գահերի խաղի» հեղինակի այս վեպը լույս է տեսել 1983 թվականին:
Հակիրճ նկարագրություն Հետևելով Դամբլդորի մահվանը՝ Վոլան դե Մորտը շարունակում է ձեռք բերել աջակցություն և մեծացնում է իր հզորությունը։ Պետք է լրանար Հարրիի 17 տարին, երբ նա մորաքրոջ խնամակալությունից պետք է դուրս գար։ Նախքան դա տեղի կունենար, միաչքանին և Փյունիկի միաբանության անդամները Հարրիին տեղափոխում են արվարձան՝ օգտագործելով թույնը, որը պետք է պաշտպաներ նրան մահվան լափողների ցանկացած հարձակումից։ Նրանք իսկապես անմիջապես հարձակվում են, միաչքանին սպանվում է, Ջորջ Ուիզլին վիրավորվում է (կտրվում է նրա ականջը), բայց մյուսները ապահով հասնում են արվարձան։ Հոգվարթս գնալու փոխարեն՝ Ռոնն ու Հերմիոնան որոշում են ընկերակցել Հարրիին Դամբլդորի սկսած առաքելությունը ավարտելու համար՝ որսալու և վերացնելու Վոլան դե Մորտի հորկրուքսները,...
Քեռի Պենունիայի և Վերնոնի հետ անցկացրած մի ամառվա ժամանակ Հարրի Փոթերը և Դուդլեյը հարձակման են ենթարկվում դեմենտորների կողմից։ Դուդլեյին և ինքն իրեն պաշտպանելու համար կախարդանք օգտագործելուց հետո Հարրին արտաքսվում է Հոգվարտսից, սակայն այդ որոշումը այնուհետև չեղյալ է համարվում։ Հոգվարթսում Հարրին իմանում է, որ Դոլորես Ումբրիջը պետք է լինի սև մոգության դեմ պաշտպանության իր նոր ուսուցիչը։ Հարրին և Ումբրիջը իրար են բախվում, քանի որ նա, ինչպես և Ֆուջը, հրաժարվում է հավատալ, որ Վոլդեմորտը վերադարձել է։ Նա պատժում է Հարրիին իր ըմբոստ պոռթկումների համար և ստիպում Հարրիին գրել «Ես չպետք է ասեմ ստեր»։ Նա նաև հրաժարվում է սովորեցնել իր աշակերտներին, թե ինչպես...
Անգլիայում հանելուկային իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նկատում են նաև մագլները։ Մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջը հանդիպում է մագլների պատգամավորի հետ և բացատրում նրան, որ մոգերի երկրորդ պատերազմի պատճառը Վոլան դե Մորտի վերածնունդն էր։ Սևերուս Սնեյփը, ով Փյունիկի միաբանության անդամ էր, հանդիպում է Դրակոյի մայր Նարցիսա Մալֆոյի հետ և նրան Անխախտելի Երդում է տալիս որդու պաշտպանության համար։ Դամբլդորը տանում է Հարրիին Հորացիոս Սլուգորնի տուն, ով նախկինում ուսուցիչ էր Հոգվարթսում և պնդում է վերադառնալ դասավանդելու։ Հարրիին տանում են Բուրրո, որտեղ Հերմիոնան արդեն հասել էր։ Հաջորդ առավոտյան նրանք ստանում են իրենց O.W.L. արդյունքները, և դպրոցը տրամադրում է նրանց ցանկը։ Ավելի ուշ Ռոն Ուիսլին...
Հակիրճ նկարագրություն Հետևելով Դամբլդորի մահվանը՝ Վոլան դե Մորտը շարունակում է ձեռք բերել աջակցություն և մեծացնում է իր հզորությունը։ Պետք է լրանար Հարրիի 17 տարին, երբ նա մորաքրոջ խնամակալությունից պետք է դուրս գար։ Նախքան դա տեղի կունենար, միաչքանին և Փյունիկի միաբանության անդամները Հարրիին տեղափոխում են արվարձան՝ օգտագործելով թույնը, որը պետք է պաշտպաներ նրան մահվան լափողների ցանկացած հարձակումից։ Նրանք իսկապես անմիջապես հարձակվում են, միաչքանին սպանվում է, Ջորջ Ուիզլին վիրավորվում է (կտրվում է նրա ականջը), բայց մյուսները ապահով հասնում են արվարձան։ Հոգվարթս գնալու փոխարեն՝ Ռոնն ու Հերմիոնան որոշում են ընկերակցել Հարրիին Դամբլդորի սկսած առաքելությունը ավարտելու համար՝ որսալու և վերացնելու Վոլան դե Մորտի հորկրուքսները,...
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
«Լոշտակ հրեշտակը» վեպում հեղինակը սինթեզել է պատումի երկու ուղղություն՝ գերբնականն (ֆենթզի) ու ռեալիստականը: Հերոսների զրույցների միջոցով բարձրաձայնվում է վերերկրայինի ու աշխարհիկի, բարու և չարի, մարդկային հարաբերությունների, հրաշքի ու իրականության, կյանքի անարդարությունների, դրա իմաստի, մարդու ներաշխարհի և կառավարությունների, հասարակության ախտերի մասին։ Գլխավոր հերոսներն են մեծ ու թափանցիկ ականջներով երեխան՝ «Լոշտակը», որ բարություն, գթասրտություն է տարածում իր շուրջը, և նրա հայրն ու մայրը: «Լոշտակը» քչախոս է, բայց շփվում է կենդանիների, բույսերի, զուգահեռ աշխարհում ապրող էակների հետ։ Երեխան հիվանդանում է մինչ այդ անհայտ հիվանդությամբ. ամեն բարի գործ անելուց նիհարում է։ Հեղինակը գրքում ներկայացված դեպքերի և հերոսների միջոցով ցանկանում է ցույց տալ մի քանի...
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները: