«Էլիզաբեթ Կոստելլոն» անկեղծության հրովարտակ է: Պատմություն մի հետաքրքիր ավստրալուհի գրողի մասին, ով երբեք գոյություն չի ունեցել: Ճանաչված հանճար. նա խոսում է գրականության և արվեստի, փառքի ու հարստության, խանդի և սեքսի մասին: Հաճախ նա դառնում է չափազանց բաց, բայց ոչ երբեք ամբողջովին խելացի: Միայն մնալով Էլիզաբեթը հաճախ խիզաք քայլի է գնում. վերլուծելով սեփական կյանքը, սեփական արարքները՝ նա դառնում է ոչ միայն այլոց, այլև սեփական դատավորը: Նա փրձում է գտնել պատասխան ամենակարևոր հարցին՝ ինչ է հարկավոր մարդուն այս աշխարհում և որն է մարդու առաքելությունը:
«Մատատիների տիրակալը» եռագրության երկրորդ մասն է, որն ներառում է երկու գիրք։ Առաջին անգամ գիրքը հրապարակվել է Լոնդոնում 1954 թվականինՆախորդ գիրքը «Մատանու եղբայրություն»-ն է, իսկ հաջորդը՝ «Արքայի վերադարձը»։ Վեպի հիման վրա ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2002 թվականին նկարահանել է «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմը։ Վիքիպեդիա
Սա անհավատալի պատմություն է շատ դեմքեր և անուններ ունեցող մի մարդու մասին: Նա բացարձակ չարիք է բարի նպատակներով, ով կառավարում է մարդկային ճակատագրեր, ինչպես մարիոնետներ, և կշտանում է նրանց հանդեպ իշխանությամբ, մինչև զոհերը մեկը չի որոշում դեմ գնել նրան… Լարված պատմություն, դինամիկ զարգացող սյուժե, հզոր և մանրամասն նկարագրված կերպարներ, իշխանության արդիական թեմաներ, հաղթանակի տենչ ցանկացած գնով, աֆերա պետական մակարդակով… Այս ամենի շնորհիվ գրքի ընթերցանությունից անհնար է պոկվել:
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում...
Լոնդոնի փողոցների տակ գոյություն ունի աշխարհ, որի մասին ոչ ոք չգիտի: Այնտեղ խոսքը դառնաում է իրական ուժ: Այնտեղ կարելի է հայտնվել՝ միայն բացելով Դուռը: Այս աշխարհը լի է վտանգներով, բնակեցված է սրբերով և հրեշներով, մարդասպաններով և հրեշտակներով… Նիլ Գեյման խոստովանմամբ իր ամենասիրելի վեպը լույս է տեսնում հանրահայտ նկարիչ Քրիս Ռիդդելի նկարազարդումներով: Իրականության այլ կողմի մասին պատմությունն ուղեկցված է ավելի քան 130 նկարազարդումներով: Ռիչարդ Մեխյուն ապրում է Լոնդոնում, վարձակալում է բնակարան, աշխատում է ներդրումային ընկերությունում, իսկ նրա նշանածը բավական խելացի է, ամբիցիաներով լի և պարզապես գեղեցկուհի է: Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն: Բայց սովորական կյանքը բառացիորեն փլվում է ու անցնում...
Դեյվիդ Բալդաչչին աշխարհահռչակ դետեկտիվների հեղինակ է: Նրա գրքերն արդեն երկար տարիները չեն լքում բեսթսելլերների ցանկերը: Սույն գրքում տաղանդավոր ֆուտբոլիստ Ամոս Դեքերը ստիպված է ընդմիշտ հրաժեշտ տալ սպորտին: Բայց նա ունի սուպերունակություն՝ կատարյալ հիշողություն: Դրա շնորհիվ Դեքերը դարձավ անփոխարինելի ոստիկան. ոչ մի փաստ չի մնում չստուգված, ոչ մի հանցանշան՝ չստուգված: Շուտով Դեքերը սկսում է աշխատել FBR-ում, և միանգամից խնդիրներ է ստեղծում նրանց համար՝ ստիպելով վերանայել Մելվին Մարսի գործը, ով արդեն 20 տարի է ազատազրկված է և սպասում է մահապատժի ծնողների սպանության համար: Հանկրածակի Մելվինին ազատ են արձակում, և մեկ այլ անձ մեղքն իր վրա է վերցնում…
Ամերիկացի հանրահայտ դերասանը, կինոռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը նաեւ լավ գրող է։ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթացող հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության ասպարեզում։ Ժողովածուն մարդկային հոգեբանության մասին է։ Դրանում ամփոփված բոլոր 17 պատմվածքներում, որոնք առանձնանում են մարդկային հոգու խորքերը տեսնելու ունակությամբ, ուրույն ոճով ու ասելիքով, դուք չեք գտնի կինոյին կամ կինոաշխարհին առնչվող ոչ մի տող։ Այնպես որ, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի ենթատեքստում պետք չէ փնտրել ռեժիսորի կամ դերասանի. հեղինակն ուղղակի գեղարվեստական արձակ է գրել՝ ներդնելով իրերի ու երեւույթների ներքին շերտերն ուսումնասիրած գիտակ մարդու զգացողությունները, փորձառությունն ու ապրումները։