Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ «Տասնհինգամյա նավապետը» վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։ «Տասնհինգամյա նավապետը» էկրանավորվել է 3 անգամ՝ 1945-ին (ԽՍՀՄ), 1974 (Ֆրանսիա, Իսպանիա) և 1986-ին (ԽՍՀՄ):
Գուլիվերի ճանապարհորդությունները (անգլ.՝ Gulliver’s Travels, գրքի ամբողջական անվանումը՝ Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ), անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթի սատիրական–ֆանտաստիկ վեպն է, որում հեղինակը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Առաջին անգամ հրատարակվել է 1726-1727 թվականներին Լոնդոնում։ «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։ Լեմյուել Գուլիվերը Նոտտինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի՝ Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք ու հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհություն է հայտնում արված կրճատումների ու թվականները սխալ գրելու վերաբերյալ։ Պատմություն Ըստ Սվիֆթի նամակների՝...
Ջեք Լոնդոնի՝ 1904 թվականին տպագրված «Ծովագայլը» վեպը կարելի է համարել արտասահմանյան արկածային գրականության լավագույն ստեղծագործություններից: Դեպքերը տեղի են ունենում 1893թ. Խաղաղ օվկիանոսում: Ճակատագրի բերումով որսագողությամբ զբաղվող առևտրային նավի վրա են հայտնվում տարբեր բնավորության և հակումների տեր մարդիկ, որոնց միջև խրթին հարաբերություններ են՝ կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Նրանք չեն կարող թաքնվել կամ փախչել այդտեղից, որտեղ ամեն վայրկյան կյանքի ու մահվան պայքար են մղում՝ մի կողմից բնության արհավիրքների, մյուս կողմից՝ մարդկային դաժան ու արատավոր երևույթների դեմ: Այս դժվարին պայմաններում է բացահայտվում յուրաքանչյուրի իրական դեմքը, իսկ կրքերի գերլարումը հասցնում է մեծ պոռթկումների: Երիտասարդ գրող Հեմֆրի Վան-Վեյդենը «Մարտինեզ» շոգենավով Սան Ֆրանցիսկոյից ճամփորդության...
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ «Տասնհինգամյա նավապետը» վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։ «Տասնհինգամյա նավապետը» էկրանավորվել է 3 անգամ՝ 1945-ին (ԽՍՀՄ), 1974 (Ֆրանսիա, Իսպանիա) և 1986-ին (ԽՍՀՄ):
«Այն նույն Մյունխհաուզենը». Գրիգորի Գորինի պիեսները տասնամյակներ շարունակ բեմադրվում են ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի շատ բեմերում: Այդ նույն սցենարներով նկարահանված հեռուստաֆիլմերը հանդիսատեսի կողմից մշտապես սիրված և պահանջված են: Հեղինակի դրամատուրգիական ստեղծագործություններն ընթերցելը ոչ պակաս հաճույք է պատճառում: Գորինի պիեսներից շատ ռեպլիկներ կյանք են մտել ու դարձել ժամանակակից լեզվական միջավայրի բնական, անքակտելի մաս:
«Մանրունու տերևը» ժողովածուն ընդգրկում է անգլիացի մեծանուն գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի փոքր արձակի լավագույն նմուշները՝ «Մանրունու տերևը» (1964), «Հեմցի ագարակապան Ջայլզը» (1949) և «Մեծվութոնցի դարբինը» (1967):
Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին: Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։ կզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է...
Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին...
«Փոքրիկ իշխանը» գրքի այս տարբերակը տարբերվում է սովորական գրքերից. նկարիչ-դիզայներները՝ ծավալատարածական հրաշալի լուծումներով, ասես նոր կյանք են նվիրել գրքի յուրաքանչյուր էջին, կենդանացրել պատմության ամեն մի դրվագ ու տեսարան: Այստեղ աստղերն իսկապես պտտվում են, մոլորակները՝ շարժվում… Փոքրիկ իշխանի մոլորակներն ավելի պատկերավոր դարձրեք Ձեր երեխաների համար, նվիրեք նրանց այս հրաշալի գիրքը: «Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ «Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ...
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին «Նավապետ Բլադի ոդիսականը» արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից․ նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։ Ճիշտ է, «Նավապետ Բլադի ոդիսականը» գրքում Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին միշտ խնայում է։ Նա պայքարում է միայն...
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ «Սև ծովահենը» վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։ Էմիլիո Սալգարին մեծ ճանաչում է ձեռք բերել Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ «Սև ծովահենը» և այլ վեպերի համար նրան անվանում են...
Թոմ Սոյերի արկածները վեպում Մարկ Տվենը ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի տանը: Իր այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության և բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն (Բեքի Թետչերին), փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսում իր ընկեր...
Գիրքը անգլիական միջնադարի ժողովրդական բալլադի հերոս Ռոբին Հուդի և իր ընկերների արկածների մասին է, ովքեր Նոթինգեմ քաղաքի մոտ գտնվող Շերվուդ անտառում զբաղվում էին ավազակությամբ ու կողոպուտով: Սիրելի պատանիներ, դուք այս հերոսներին կսիրեք, քանի որ նրանք այդ ամենն անում էին աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար:
Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար: Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…
Սամը ծնվել է մարտի ութին: Նրան թվում էր, թե «իսկական տղաները» այդ օրը չեն ծնվում, իսկ ինքը… Բանն այն է, որ Սուրն էլ մի նորմալ օր չէր աշխարհ եկել: Նա ծնվել էր նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, և այդ նշանակալից օրը հազիվ չորս տարին մեկ էր օրացույցին հայտնվում: Փաստորեն Սուրն ու Սամը բախտակից ընկերներ էին: Աշխարհում թե մի բան կար, որ ընկերներին լուրջ մտահոգություն էր պատճառում՝ հռչակավոր դառնալու երազանքն էր: Նրանք շարունակ մտածում էին, թե ի՜նչ մի արտակարգ գործ կատարեն, որ բոլորը զարմանքից ապշեն, բայց… Ահա այս երկու տղաների անհավատալի արկածների մասին է պատմում նուրբ հումորով ու զավեշտական իրավիճակներով հագեցած այս...
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
Օրեցօր մեծացող գիսաստղը խախտում է մումիտրոլների անդորրը: Մումիտրոլն ու Սնիֆը որոշում են պարզել, թե ինչ է գիսաստղը, և երբ է այն բախվելու Երկիր մոլորակին: Արկածներով լի դեգերումներից հետո նրանց հաջողվում է պարզել գիսաստղի ընկնելու օրն ու ժամը… և փրկվել կործանումից:
Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպն առ այսօր համարվում է երբևէ գրված արկածապատում:
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
1600-ականների շողշողուն Փարիզում երիտասարդ դ՚Արտանյանը երազում է դառնալ թագավորի հրացանակիրներից մեկը: Իր ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ նա կարողանում է խափանել կարդինալ Ռիշելյոյի և նենգ Միլեդիի դավադրությունները և, անցնելով խարդավանքների, ճակատամարտերի և մենամարտերի միջով, պայքարում է հանուն արդարության՝ առաջնորդվելով «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով: Դասական գրականության այս ստեղծագործությունն ազատորեն մշակվել է Ջերոնիմո Ստիլտոնի կողմից: Այն հարուստ է բազմաթիվ գունավոր պատկերազարդումներով:
Մումիտրոլն ու նրա մայրիկը սկսում են արկածներով լի մի ճանապարհորդություն: Նրանք հայտնվում են արհեստական արևով, ծառերով ու գետով քարանձավում, տարօրինակ հաթիֆնաթների հետ նավակով անցնում են ծովը… Հաղթահարելով անվերջ թվացող անձրևը` նրանք գտնում են իրենց երազած տնակը…
Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկան ստեղծագործությունը:
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար: