Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Շատ տարիներ առաջ մի հսկայական քաղաքում ապրում էր մի հետաքրքրասեր մկնիկ: Հաճախ նա ամիսներ շարունակ թաքնվում էր մթին գրադարաններում, որպեսզի գաղտագողի կարդա մարդկանց գրքերը… Արդյունքում մեր խորամանկ մկնիկին հաջողվում է պարզել թռչելու գաղտնիքը: Փոքրիկ մկնիկի խիզախումը մեծ քայլ էր օդագնացության մեջ:
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
Շվեդ ժամանակակից գրող և լրագրող Յունաս Յունասսոնի (ծնվ. 1961 թ.) առաջին՝ «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ » վեպը լույս է տեսել 2009 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր, թարգմանվել երեսունից ավելի լեզուներով: Գրքի հիման վրա նկարահանվել է կինոնկար… Աշխույժ ոճով, ինքնատիպ հումորով, թրիլերի հնարքներով գրված այս վեպում հարյուրամյա մի շվեդի կյանքի ոդիսականով ներկայացվում են քսաներորդ դարի համաշխարհային պատմության կարևոր դրվագները, որով բացահայտվում են մեծ քաղաքականության և մարդկային հարաբերությունների բազմաթիվ կողմեր: Այս վեպից կիմանաք, թե ով է ստեղծել ատոմային ռումբը և փրկել գեներալ Ֆրանկոյին, փլուզել Խորհրդային Միությունը և տեկիլա խմել ԱՄՆ նախագահի հետ, պատճառ դարձել, որ Վլադիվոստոկը դառնա փակ քաղաք,...
Այս ժողովածուն` մասամբ փաստագրական, մասամբ երևակայական, հագեցած է արկածներով, որ ունենում է հեղինակը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Արգենտինայում: Հեղինակը հետևում է Դանթեին Ֆլորենցիայում, Դիլան Թոմասին` Բեռլինում և փնտրում մի սպանված աշակերտուհու կողմից իրեն տրված բանաստեղծությունը: Աշխարհը միաժամանակ սովորական է և արտառոց` լի ժամանակակից հասարակության աղմուկով, բայց և հարուստ վայրերով ու պահերով, որտեղ իշխում է լիակատար լռություն: Նույնիսկ երբ Մինհինիքը «վերադառնում է» իր հարազատ Ուելսը, այնտեղ ամեն ինչ նույնքան զարմանահրաշ է, որքան Բաբելոնը, որը կարող է լինել առասպել կամ սարսափազդու իրականություն:
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին: